From Wikipedia, the free encyclopedia
Աշխեն (նաև՝ սուրբ Աշխեն, անհայտ, Ալանիա - անհայտ, Գառնու ամրոց), IV դարի վկա, Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ, Հայոց թագուհի։ Տրդատ Գ Մեծ թագավորը նրան կնության է առել թագավորական տոհմից (Աշխենը դուստրն էր ալանների թագավոր Աշխադարի) և հռչակել Արշակունի։
Սուրբ Աշխեն թագուհի | |
---|---|
Ժամանակաշրջան | IV դար |
Ծնունդ | անհայտ |
Ծննդավայր | Ալանիա |
Վախճան | անհայտ |
Վախճան վայր | Գառնու ամրոց |
Սրբացված կարգ | սուրբ |
Հիշատակության օր | Հոգեգալստյան 4-րդ շաբաթ օր |
Պաշտոն | Հայոց թագուհի |
Երկիր | Մեծ Հայք |
Ուսուցիչ | Գրիգոր Լուսավորիչ |
Հայր | Աշխադար |
Ամուսին | Տրդատ Գ Մեծ |
Զավակներ | Խոսրով Գ, Մահբանու Արշակունի և Սողոմե Արշակունի[1] |
Աշխենը արքայաքրոջ՝ Խոսրովիդուխտի հետ, Գրիգոր Լուսավորչի քարոզչությամբ ընդունել է քրիստոնեություն, վարել առաքինազարդ կյանք։ Արքայի, մեծ օրիորդ սուրբ Խոսրովիդուխտի, ամենայն մեծամեծների և զորաբանակի հետ թագուհին էլ է մկրտվել Եփրատ գետում Գրիգոր Լուսավորչի ձեռքով։ Հայսմավուրքների վկայությամբ, կյանքի վերջին տարիներին, հետևելով ամուսնու օրինակին, հրաժարվել է արքունական ճոխ կյանքից, առանձնացել ու ճգնել։
Ըստ Ագաթանգեղոսի՝ Աշխեն թագուհին, լինելով հավատարիմ ու ամուսնուն նվիրված կին, մասնակցել է Հռիփսիմյանց կույսերի նշխարները հավաքելու և գերեզմաններում ամփոփելու գործին։ Աշխենը, Խոսրովիդուխտը և այլ նվիրյալ հայուհիներ կույսերի վկայարանների համար անուշահոտ խունկ ու յուղեր են բերել, որկերիզ կերպասե հանդերձներ, ծիրանի և ոսկեհուռ դիպակներ։ Թագուհին և Խոսրովիդուխտը 302-303 թթ-ին օժանդակել են Էջմիածնի Մայր Տաճարի կառուցմանը։
Առաքինազարդ թագուհին կյանքի վերջում հետևելով ամուսնուն՝ թողնում է պալատական անհոգ կյանքը և մինչև մահանալը ճգնական կյանքով ապրում է Գառնի ամրոցում։ Հայ Եկեղեցին Տրդատ Գ թագավորի, Աշխեն թագուհու և Սուրբ Խոսրովիդուխտի հիշատակը ոգեկոչում է Հոգեգալստյան 4-րդ շաբաթ օրը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.