Վիքիմեդիայի նախագծի ցանկ From Wikipedia, the free encyclopedia
Երկիր մոլորակի վրա հաշվում են մոտ 7000 լեզու։ Սակայն այդ լեզուների մեծ մասը համարվում է մեռած։ Այսօր մոտ 400 լեզու համարվում է մեռնող լեզու։ Միջին վիճակագրական տվյալներով յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ մի լեզու «մահանում է»։ 40 լեզվով խոսում են Երկրի բնակիչների 2/3 մասը։ Երկիր մոլորակի բնակչության մեծ մասը խոսում է չինարենով, հնդկերենով, իսպաներենով, անգլերենով, արաբերենով, ռուսերենով, պորտուգալերենով։ Համեմատաբար լայն տարածում ունի ֆրանսերենը։
Իսկ ինչպե՞ս են լեզուները մահանում։ Առաջին հերթին պակասում են այդ լեզվով խոսողները։ Դրանք փոքր ցեղերն են, որոնք ձուլվում են ավելի մեծ ցեղերի հետ և դադարում են իրենց լեզվով հաղորդակցվելը։ Երկրորդ գործոնը հանդիսանում է այդ լեզվով գրավոր խոքի վերացումը։ Այս առումով խոցելի լեզուներ են համարվում Ավստրալիայի, Ամերիկայի, Հնդկաչինի, Աֆրիկայի բնիկների լեզուները։ 11-րդ դարում արդեն լեզուների մոտ կեսը արդեն համարվում էր մեռած։ Իսկ այսօր, ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների, եվրոպական մոտ 50 լեզու համարվում է մեռնող։ Այսօր յուրահատուկ կարգավիճակ ունի լատիներենը։ Այն համարվում է մեռած լեզու, սակայն հանդիսանում է Վատիկանի պետական լեզուն։
Լեզուները հեշտ ուսումնասիրելու համար լեզվաբանները առանձնացրել են որոշակի համակարգ։ Ամենատարածված դասակարգումը լեզվաընտանիքներն են, որոնց առանձնացման համար հիմք է հանդիսացել լեզուների ծագումը։
Լեզվաընտանիքը լեզուների ծագումնաբանական դասակարգման հիմնական միավորն է, որը ցեղակից լեզուների ամբողջություն է։ Լեզվաընտանիքը զարգանում է մեկ նախնական լեզվի վրա, որպես լեզուների պատմական զարգացման հետևանք։ Որևէ լեզվի որևէ լեզվաընտանիքին պատկանելը որոշվում է պատմա-համեմատական մեթոդի օգնությամբ, որոնցով բացահայտվում են լեզվական ցեղակցական կապերը։ Շատ լեզուների ցեղակցական կապերը դեռևս ճշգրտորեն բացահայտված չեն անհրաժեշտ տվյալների բացակայության պատճառով (օրինակ էտրուսկերենի պատկանելությունը հնդեվրոպական ընտանիքին)։ Լեզվաընտանիքներում էլ կան լեզուներ, որոնք ունեն բառապաշարային և քերականական նույնություններ, կամ մոտ են։ Ըստ այսմ էլ՝ լեզվաընտանիքներում առանձնացվում են ճյուղեր և ենթաճյուղեր։
Աշխարհի լեզուները դասակարգվումեն հետևյալ լեզվաընտանիքների մեջ.
1. ՀՆԴԵՎՐՈՊԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ - Սրա սահմանները ձգվում են Հնդկաստանից մինչև Եվրոպա. նրա մեջ մտնում են հայերենը, հունարենը, հնդկերենը, պարսկերենը, քրդերենը, ռոմանական լեզուներից՝ իտալերենը, իսպանեենը, ֆրանսերենը, գերմանական լեզուներից՝ գերմաներենը, անգլերենը, շվեդերենը, բալթիկ-սլավական լեզուներից՝ լատվիերենը, լիտվերենը, լեհերենը, չեխերենը, ռուսերենը, ուկրաիներենը, բելոռուսերենը և այլն[1]։
2. ՍԵՄԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ - Տարածվում է Եթովպիայից սկսած, Միջերկրականի արևելյան եզերքով մինչև Պարսկաստան. սրա մեջ մտնում են աքքադերենը (Բաբելոն- Ասորեստան), եբրայերենը, արամեականը, ասորերենը, արաբերենը, հաբեշերենը։
3. ՔԱՄՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԸ - Բռնում է ամբողջ Հյուսիսային Աֆրիկան. այստեղ տիրապետող է եգիպտերենը՝ իր հին ու նոր շրջաններով։
4. ԱՖՐԻԿՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ - Տարածված է Սահարայից մինչև Աֆրիկայի հարավը. սրա մեջ մտնում են մոտ 400 լեզվախմբեր (Բանտու, Նեղոսյան և այլն)։
5. ՀՈՏԵՆՏՈՏ և ԲՈՒՇՄԵՆ - Տարածված է Աֆրիկայի հարավում։
6. ԱՎՍՏՐԱԿԱՆ - Մադագասկարից մինչև Օվկիանիայի ծայրը։
7. ԴՐԱՎԻԴՅԱՆ - Տարածված է Հնդկաստանի հարավային մասերում։
8. ԱՆԴԱՄԱՆՅԱՆ - Հնդկաստանի արևելյան կողմերում։
9. ՉԻՆ-ՏԻԲԵԹԱԿԱՆ - Արևելյան Ասիայում։
10. ՈՒԳՐՈ-ՖԻՆՆԱԿԱՆ - Տարածված է Ֆինլանդիայից մինչև Հունգարիա։
11. ԿՈՎԿԱՍՅԱՆ - Սրա մեջ են մտնում քարթվելական (վրացերեն, մեգրելերեն, սվաներեն), աբխազ-ադիգեական (աբխազերենի, կաբարդիների լեզուները), դաղստանյան (լեզգիերեն, ավարերեն, ուտիերեն և բազմաթիվ այլ ցեղախմբեր)։
12. ԱԼԹԱՅԱԿԱՆ - Միջին Ասիայում՝ Ուրալից Խաղաղ օվկիանոս։
13. ՃԱՊՈՆ - ԿՈՐԵԱԿԱՆ - Բռնում է այդ երկրները։
14. ԱՅՆՈՒ - Ճապոնիայի հյուսիսը և Սախալինը։
15. ՀԻՊԵՐԲՈՐՅԱՆ - Սիբիրի հյուսիսարևելյան մասը։
16. ԱՄԵՐԻԿՅԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ - Հյուսիսային և Հարավային Ամերիկայի բնիկների լեզուն։
17. ԱՎՍՏՐԱԼԻԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ - Միայն Ավստրալիայում։
Մեկուսի լեզուներ
Սրանցից բացի, կան նաև անհայտ ծագման լեզուներ, որոնք ոչ մի լեզվաընտանիքի չեն պատկանում։ Դրանց կոչում են մեկուսի լեզուներ։ Այսպիսի լեզուներ են, օրինակ՝ բասկերեն, լիգուրերեն, էտրուսկերեն, էլամերեն և այլն։
Օրեցօր մեծանում է այն երկրների թիվը, որտեղ հավասարապես խոսում են երկու տարբեր լեզվով։ Օրինակ հնդկական նահանգներից մեկում արված հետազոտությունը ցույց է տվել, որ այնտեղի դպրոցականները ավելի լավ են տիրապետում անգլերենին, քան մայրենի լեզվին։
Կան լեզուներ, որոնք համարվում են միջազգային։ Այդ լեզուները տիրապետեղների թիվը մեծ է։ Նրանք, բացի իրենց մայրենի լեզվից, տիրապետում են նաև այլ լեզուների։ Ահա այն լեզուները, որոնք լայն տարածում ունեն աշխարհում և գրանցված են ՄԱԿ[5].-ի կողմից՝ որպես միջազգային լեզու․
1․ Ֆրանսերեն
2․ չինարեն
3․ արաբերեն
4․ իսպաներեն
6․ գերմաներեն
7․ ռուսերեն
8․ անգլերեն
Շարք | Լեզու | Մայրենի | Երկրորդ լեզու | Ընդհանուր խոսողների քանակ |
---|---|---|---|---|
1 | չինարեն[6] | 1,2 միլիարդ | մոտ 300 միլիոն | մոտ 1,5 միլիարդ |
2 | անգլերեն[7] | 500 միլիոն | մոտ 1 միլիարդ | մոտ 1,5 միլիարդ |
3 | իսպաներեն[8] | 425 միլիոն | մոտ 125 միլիոն | մոտ 550 միլիոն |
4 | արաբերեն[9] | 300 միլիոն | մոտ 120 միլիոն | մոտ 420 միլիոն |
5 | ռուսերեն[10] | 165 միլիոն | մոտ 125 միլիոն | մոտ 290 միլիոն |
6 | պորտուգալերեն[11] | 230 միլիոն | մոտ 30 միլիոն | մոտ 260 միլիոն |
7 | գերմաներեն[12] | 120 միլիոն | մոտ 80 միլիոն | մոտ 200 միլիոն |
8 | Ֆրանսերեն[13] | 75 միլիոն | մոտ 195 միլիոն | մոտ 270 միլիոն |
Քարտեզների վրա առանձին-առանձին նշված են միջազգային լեզուների տարածվածույթունը
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.