From Wikipedia, the free encyclopedia
Անմիզություն, անուրիա (հին հուն․՝ ἀν - ժխտական մասնիկ + οὖρον — մեզ), մեզի արտազատման բացակայություն։
Անմիզություն | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | ուրոլոգիա և նեֆրոլոգիա |
ՀՄԴ-9 | 788.5 |
ՀՄԴ-10 | R33 |
Պատճառներն են՝ երիկամների սուր և քրոնիկական անբավարարությունը, երիկամների բնածին բացակայությունը կամ թերզարգացումը և այլն։ Անմիզությունը կարող են առաջացնել նաև արտաերիկամային գործոնները՝ արյան անբավարար հոսքը դեպի երիկամները և արյան զարկերակային ճնշման անկումը։ Անմիզությյան հաճախակի պատճառներից են՝ միզոսլիների փակումը, խցանումը միզաքարերով, սեղմումը՝ հարևան հյուսվածքների ուռուցքների ճնշմամբ։ Անմիզությունը կարող է լինել նաև նյարդա-ռեֆլեկտոր ծագումով։ Անմիզությունը ուղեկցվում է բերանի չորության և ծարավի զգացումով, փսխումներով, սրտխառնոցով և այլն։ Բուժելու համար անհրաժեշտ է վերացնել անմիզության պատճառը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 429)։ ![]() |
Seamless Wikipedia browsing. On steroids.