From Wikipedia, the free encyclopedia
«Անհնազանդության տոն» (ռուս.՝ «Праздник непослушания»), խորհրդային տիկնիկային լիամետրաժ ֆիլմ-հեքիաթ երեխաների և մեծահասակների համար խաղարկային կինոյի տարրերով։ Նկարահանվել է 1977 թվականին ռեժիսոր Յուլիան Կալիշերի կողմից[1] գրող Սերգեյ Միխալկովի համանուն հեքիաթ-վիպակի մոտիվներով «Էկրան» կինոընկերությունում։
ծաղրածու Ֆանտիկ | |
Տեսակ | մուլտֆիլմ |
Հիմնված է | Անհնազանդության տոն |
Ռեժիսոր | Յուլիան Կալիշեր |
Սցենարիստ | Ռոման Կաչանով և Սերգեյ Միխալկով |
Հնչյունավորում | Սվետլանա Խառլապ, Ռոգվոլդ Սուխովերկո, Վալենտին Գաֆտ, Իգոր Լեդոգորով և Գարրի Բարդին |
Երաժշտություն | Ալեքսեյ Ռիբնիկով |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Էկրան |
Տևողություն | 48 րոպե |
Թվական | 1977 |
Մի օր քաղաքի ամբողջ մեծահասակ բնակչությունը որոշում է թողնել իրենց քմահաճ ու անհնազանդ երեխաներին և միաժամանակ հեռանալ քաղաքը։ Այս պատմությունն այն մասին է, թե ինչ ստացվեց այդ ձեռնարկումից և թե ինչպես էին երեխաներն ապրում առանց ծնողների դիտողությունների։
Մուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է մուլտֆիլմերի հավաքածուներում DVD տարբերակով՝ «Нехочуха», DVD, տեղայնացնող՝ «Крупный план». ISBN 4600448024109[2]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.