Անխիզավր
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Անխիզավր, ինչպես նաև անկիզավր (անգլ.՝ Anchisaurus, հին հունարեն՝ αγκχι և - «գրեթե» σαυρος - «թեփամորթ» բառերից ), խոտակերների ցեղից, որոնք ապրել են ներկայիս Հյուսիսային Ամերիկայի տարածքում։ Ներկայացված է մեկ տեսակի ներքո - Anchisaurus polyzelus։ Նախկինում դասվում էր պրոզավրոպոդների, բայց վերջերս հայտնաբերել են նմանություններ զավրոպոդների հետ։ Մարմնի երկարությունը 2-2.1 մ.։ Իր մարմնի երկարությանը համեմատ, մարմնի քաշը 27 կգ է։ Իր ցեղակիցներն են՝ պլատեոզավրը, մասոսպոնդիլ, տեկոդոնտոզավր։ Կենցաղավարման ժամանակահատվածը - մոտավորապես 200-188 միլիոն տարի առաջ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անխիզավր | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Ultrasaurus Kim, 1983 | ||||||||||||
Տեսակներ | ||||||||||||
|
Անխիզավրի մնացորդներ առաջին անգամ հայտնաբերվել են 1818 թվականին՝ Կոնեկտիկուտ նահանգում(ԱՄՆ), որտեղ ամենասկզբում որպես մարդու ոսկորների տեղ էին ընդունել։ 1885 թվականին նրանց դասել են սողունների կարգին։ 1865 թվականին Հիչկոկը հավաքել է մնացորդները և անվանել է Megadactylus։ Բայց նմանատիպ անվանում արդեն օգտագործվել էր։ Հենց այդ պատճառով 1885 թվականին գիտության մեջ հայտնի ամերիկացի հնէաբան Գոֆոնիիլ Չարլզ Մարշը վերանվանափոխել է Anchisaurus։ Ավելի ուշ այս տեսակի դինոզավրի մնացորդները հայտնաբերվել են Հարավային Աֆրիկայում (Լավրազիա, Գոնդվանա և Չինաստանում։ Ներկայումս անխիզավրի կմախքի ոչ ամբողջ մասերն են հավաքված։
Անխիզավրը ուներ ուժեղ թաթեր, մատների վրա սուր ճանկեր, որով կարող էր գետնից բույսեր պոկել և պաշտպանվել։ Երկար ժամանակ նա քայլում էր չորս ոտքով, բայց հնարավոր է նաև, որ կարողացել է կանգնել հետևի երկու ոտքերի վրա, որպեսզի կարողանա բույսեր պոկի բարձր տեղերից։ Ենթադրվում է, որ անխիզավրերը սնվել են բույսերով, սակայն որոշ գիտնականներ հակված են այն մտքին, որ հնարավոր է, որ նրանք սնվել են մսով։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անխիզավր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անխիզավր» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.