Անի Պլազա Հոթել
հյուրանոց Երևանում From Wikipedia, the free encyclopedia
հյուրանոց Երևանում From Wikipedia, the free encyclopedia
Անի Պլազա Հոթել, հյուրանոց Երևանում։
Տեսակ | հյուրանոց |
---|---|
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
ԲԾՄ | 1015 մետր |
Հարկեր | 14 |
Վերելակներ | 3 |
Անվանված է | Անի |
Կառուցման սկիզբ | 1966 |
Հիմնադրված է | 1970 |
Բացված | 1970 |
Ճարտարապետ | Էդուարդ Սաֆարյան |
Կառուցման ավարտ | 1969 |
Վերանորոգվել է | 1999 |
Պաշտոնական կայք |
Հիմնադրվել է 1970 թվականին, բացվել Խորհրդային Հայաստանի 50-ամյակի կապակցությամբ։ 1970-1991 թվականներին Անի հյուրանոցը գործել է «Ինտուրիստ» համակարգի շրջանակներում՝ որպես պետական ձեռնարկություն։
1998 թվականին սեփականաշնորհվել է և մեկ տարի անց՝ 1999 թվականին, վերաբացվել է որպես «Անի Պլազա Հոթել» ՓԲԸ։
Անի հյուրանոցի անվանումը խորհրդանշում է Բագրատունիների թագավորության մայրաքաղաք Անին, որի զինանշանը զետեղված է հյուրանոցի պատկերանշանի վրա։
1960-ական թվականների ազգային զարթոնքի պայմաններում Երևանում կառուցվելիք նոր շինություններից որոշները ստանում են Արևմտյան Հայաստանի քաղաքների անունները։ 1966 թվականին Սայաթ-Նովա և Աբովյան փողոցների խաչմերուկում սկսվում է Երևանի ամենաբարձր կառույցի շինարարությունը։ 1969 թվականին շենքը պատրաստ էր, և հաջորդ տարի տեղի ունեցավ հյուրանոցի բացումը՝ Հայկական ԽՍՀ հիմնադրման 50-ամյակի առթիվ։
1960-ական թվականներին սկսվեց ազգային զարթոնքի շրջանը, երբ բարձրացվում էին Արևմտյան Հայաստանի և Հայոց Ցեղասպանության հարցերը։ Ուստի նորակառույց հյուրանոցը որոշվեց անվանել «Անի»։
«Անի» հյուրանոցի կառուցման ծրագիրը 1960-ական թվականների սկզբից էր քննարկվում։ Երևանում այդ պահին ընդամենը 3 հյուրանոց կար՝ «Արմենիան», «Սևանը» և «Երևանը»։ «Ինտուրիստի» հայաստանյան ղեկավար Իլյա Գևորգովի միջամտության արդյունքում չորս հյուրանոց կառուցելու թույլտվություն ստացվեց, որոնցից առաջինը «Անի»-ն էր, այնուհետև՝ «Տուրիստը», «Դվինը» և Երիտասարդական պալատը («Կուկուռուզնիկ»)։ Սայաթ-Նովա պողոտան բացվեց 1962-1963 թվականներին։ Բազմաթիվ արձանիկներ, ցայտաղբյուրներ դրվեցին։ Ամբողջ փողոցը ծառատնկվեց պտղատու ծառերով՝ կեռասենիներով։ Նախկինում Սայաթ-Նովան շատ նեղ փողոց էր՝ հին, խարխուլ տներով։
Անի հյուրանոցի երեք հեղինակները՝ Էդուարդ Սաֆարյանը, Ֆենիքս Դարբինյանը և Ֆելիքս Հակոբյանը նախագծել էին Աբովյան փողոցի բնակելի շենքը, որի վերջում պետք է վեր խոյանար բարձրահարկ հյուրանոցային մասնաշենք։ Հետագայում նրանք առանձնացնում են հյուրանոցը։
«Անի» հյուրանոցի կառուցումը սկսվել է 1964 թվականին՝ ավագ աշխղեկ Ալբերտ Սարգսյանի (1964-1965), Վիկտոր Վիրաբյանի (1965-1967), ապա՝ Կառլեն Ղարիբյանի (1967-1969) գլխավորությամբ։ Մինչև 1967 թվականը պատրաստ էր շենքի կմախքը՝ մինչև 5-րդ հարկ։
«Անի» հյուրանոցն առաջին 16 հարկանի շենքն էր Երևանում։ Շինարարության սկզբնական արժեքը 3 միլիոն ռուբլի էր։ Նույն ժամանակաշրջանում Թբիլիսիում «Իվերիա» հյուրանոցը կառուցվել էր 10 միլիոն ռուբլով, իսկ Ադրբեջանի մայրաքաղաքի «Բաքու» հյուրանոցը՝ 15 միլիոն ռուբլով։ Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը միջնորդեց, որպեսզի հյուրանոցի կառուցմանն աջակցի «Ինտուրիստ» կազմակերպությունը։ «Ինտուրիստ»-ի հայաստանյան ներկայացուցիչ Իլյա Գևորգովի ջանքերով լրացուցիչ միջոցներ տրամադրվեցին, և շինարարության արժեքը կազմեց 5 միլիոն։
Շենքի կառուցման տարում (1970) «Անի» հյուրանոցի նախագիծն արժանացավ ԽՍՀՄ Ճարտարապետների միության պատվոգրին՝ որպես տարվա լավագույն օբյեկտ։ Պաշտոնական բացման օրը «Ինտուրիստը» մեծ բանկետ էր կազմակերպել, պատվիրվել էին 10 ոսկյա կրծքանշաններ, որոնցից առաջինը տրվեց Անտոն Քոչինյանին։ Բացման օրը «Զվարթնոց» օդանավակայանից շուրջ 200 հոգի՝ Լիբանանից, Ֆրանսիայից, Ռուսաստանից ու այլ երկրներից եկավ «Անի» հյուրանոց։ «Անին» դառնում է Երևանում «Ինտուրիստի» երեք հյուրանոցներից մեկը՝ «Արմենիայի» և «Դվինի» հետ մեկտեղ։
1979 թվականին BB King-ն ու իր բենդը եկան Երևան։ Նրանք կանգ էին առել «Անի»-ում։ Հաճախ այստեղ էին մնում հայտնի ֆուտբոլիստներ, անգամ Մյունխենի «Բավարիան»։
1970-80-ական թվականներին հյուրանոցում գործել են տարադրամային բար, ռեստորան, մառան և այլն։ Անի ռեստորանի երաժշտական խմբում էին Լևոն Մալխասյանը, Արթուր Թութունջյանը, Լարիսա Դոլինան և այլք։
1999 թվականի սեպտեմբերի 20-ին հյուրանոցը վերաբացվում է. հանրապետության անկախության տոնի նախօրեին նորընտիր նախագահ Ռոբերտ Քոչարյանը կտրում է հյուրանոցի կարմիր ժապավենը։
Հյուրանոցն ունի 14 հարկ։ Առաջին հարկում գտնվում են
Երկրորդ (Mezzanine) հարկում գտնվում են
Երրորդ հարկը թվագրվում է արպես առաջին, որտեղ գտնվում են օֆիսային սենյակներ։ Հաջորդ 11 հարկերում (2-12) կան 262 սենյակներ։
Անի հյուրանոցը համագործակցում է Booking.com, Expedia և այլ առցանց ամրագրման համակարգերի, մոտ 350 տուրիստական գործակալությունների և 250-ից ավելի կորպորատիվ ընկերությունների հետ։ Հյուրանոցի մշտական գործընկերներից են
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.