ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Անդրե Մորուա (ֆր.՝ André Maurois, իսկական անունը՝ Էմիլ Հերզոգ, Émile-Salomon-Wilhelm Herzog, հուլիսի 26, 1885[1][2][3][…], Էլբյոֆ, Ֆրանսիա - հոկտեմբերի 9, 1967[1][2][3][…], Նյոյի սյուր Սեն, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի գրող, փիլիսոփա, ակադեմիկոս, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների մասնակից։ Հետագայում մականունը դարձավ պաշտոնական անունը։ Եղել է ֆրանսիական դիմադրություն շարժման անդամ։ Անդրե Մորուան մահացել է 1967 թվականի հոկտեմբերի 9-ին։
Անդրե Մորուա André Maurois | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Émile Salomon Wilhelm Herzog |
Ծնվել է | հուլիսի 26, 1885[1][2][3][…] |
Ծննդավայր | Էլբյոֆ, Ֆրանսիա |
Վախճանվել է | հոկտեմբերի 9, 1967[1][2][3][…] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Նյոյի սյուր Սեն, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Neuilly-sur-Seine Old Communal Cemetery |
Մասնագիտություն | փիլիսոփա, ակնարկագիր, վիպասան, պատմաբան, գրող, սցենարիստ, գրական քննադատ, կենսագիր, գիտաֆանտաստիկ գրող, մանկագիր և քննադատ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Պիեռ Կոռնելի դպրոց |
Ուշագրավ աշխատանքներ | Q19213609?, Q21009271?, Q2956395?, The Art of Living? և Alain?[5] |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա[6], Croix-de-Feu?, Décades de Pontigny?, Société des écrivains normands? և Association des amis d'Alain? |
Աշխատավայր | Revue de Paris, Le Figaro և Q16536228? |
Պարգևներ | |
Ամուսին | Սիմոն դը Կելավ |
Զավակներ | Gérald Maurois? և Michelle Maurois? |
Ազգականներ | Ֆրանս Բլոկ-Սերազին |
Ներշնչվել է
| |
Անդրե Մորուա Վիքիքաղվածքում | |
André Maurois Վիքիպահեստում |
Անդրե Մորուան թողել է հսկայական գրական ժառանգություն, որի մեջ ամենաարժեքավորները նշանավոր գրողների կյանքը ներկայացնող կենսագրական վեպերն են՝
Միայն Մորուայի նման բարեխիղճ ու պրպտող մարդը կարող էր մի կյանքի ընթացքում այդպես մանրակրկիտ ուսումնասիրել հազարավոր փաստաթղթեր, հոդվածներ, նամակներ ու այլ նյութեր և ընթերցողին ներկայացնել համընդհանուր ճանաչում ունեցող մարդկանց կյանքը, գրել գրավիչ, հյութեղ լեզվով, հումորի նուրբ զգացմամբ։ Անդրե Մորուան գրել է նաև այլ լայնակտավ ստեղծագործություններ, ինչպես նաև նովելներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.