From Wikipedia, the free encyclopedia
Անդրեյ Լվովի Կուրսանով (ռուս.՝ Андрей Львович Курсанов, հոկտեմբերի 26 (նոյեմբերի 8), 1902, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] և Kulakovo, Vachsky District, Q104176129?, Մուրոմսկի շրջան, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - սեպտեմբերի 20, 1999, Մոսկվա, Ռուսաստան), բույսերի ֆիզիոլոգ և կենսաքիմիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953, թղթակից անդամ 1946), սոցիալիստական աշխատանքի հերոս (1969)։
1926 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը (բույսերի ֆիզիոլոգիայի մասնագիտությամբ)։ 1935-1953 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ (1950 թվականից՝ տնօրենի տեղակալ), 1952 թվականից՝ ԽՍՀՄ ԳԱ Կ.Ա. Տիմիրյազևի անվան բույսերի ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն։ «Ֆիզիոլոգիա րաստենիյ» («Физиология растений») ամսագրի հիմնադիրն է ու գլխավոր խմբագիրը (1954 թվականից)։ Կուրսանովը գիտական աշխատանքներով զարգացրել է բուսական բջիջներում ֆերմենտների ազդեցության ուսմունքը, Ալեքսանդր Օպարինի հետ հետազոտել թեյի և այլ բույսերում պարունակվող դաբաղանյութերը՝ տանին և այլն։ Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով, մեդալներով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.