From Wikipedia, the free encyclopedia
Անդրեյ Ալեքսանդրովիչ Բեդնյակով (ռուս.` Андрей Александрович Бедняков, մարտի 21, 1987, Մարիուպոլ, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի արտիստ, հաղորդավար[1], «Орёл и решка» նախագծի մասնակից։
Անդրեյ Ալեքսանդրովիչ Բեդնյակով Андрей Александрович Бедняков | |
---|---|
Ծնվել է | մարտի 21, 1987 (37 տարեկան) |
Ծննդավայր | Մարիուպոլ |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրոն | Քրիստոնյա |
Կրթություն | National University of Internal Affairs? |
Մասնագիտություն | դերասան, հեռուստահաղորդավար, հաղորդավար, ճանապարհորդ և ՈՒՀԱ-ի խաղացող |
Աշխատանք | 2009-ից մինչ օրս |
Ամուսին | Անաստասիա Կորոտկայա |
Andrey Bednyakov Վիքիպահեստում |
Անդրեյ Բեդնյակովը ծնվել է 1987 թվականի մարտի 21-ին Ուկրաինայում` Մարիուպոլում։ Դպրոցն ավարտելուց հետո Անդրեյը 3 տարի աշխատել է Մարիուպոլի Իլյիչի անվան մետալուրգիական կոմբինատում։ Գործարանում աշխատանքի ժամանակ հեռակա կարգով ստանում է բարձրագույն կրթություն Խարկովի Ներքին գործերի համալսարանում։ Ավարտելուց հետո տեղափոխվում է Կիև։ Ելույթ է ունեցել Ուկրաինայի ՈւՀԱ-ում (КВН)։ 2011-2013 թվականներին եղել է «Орёл и решка» շոուի հաղորդավար «Интер» հեռուստաալիքում (2012 թվականից «Орёл и решка» նախագիծը ցուցադրվում է Ռուսաստանում «MTV Россия», 2013 թվականից հեռուստաալիքը կոչվում է «Пятница»)։
2012 թվականին «Ռժավսկին ընդդեմ Նապոլեոնի» ֆիլմում տարել է էպիզոդիկ դեր։
Նաև հանդիսանում է «Большая разница»[2] նախագծի ուկրաինական տարբերակի մասնակից։ Նաև մասնակցել է «Звезданутые» և «Супергерои» նախագծերին։ 2014 թվականի հունվարին Բեդնյակովը հարսնացուի՝ Անաստասիա Կորոտկայայի հետ լքում է «Орёл и решка» նախագիծը և սկսում է աշխատել նոր պրոեկտում՝«Свидание со звездой», որի առաջին թողարկումը լույս է տեսել 2014 թվականի հունվարի 13-ին։ Ինչպես նաև 2014 թվականի հունվարի 26-ին սկսվում է նոր պրոեկտ՝«Как фишка ляжет»` նույն հաղորդավարների հետ[3]։
6 տարի հանդիպել է Անաստասիա Կորոտկայայի հետ[5][6]։ 2013 թվականի օգոստոսին հայտարարվում է նրանց ամուսնության մասին, որը հետագայում արտիստը հերքել է[7]։ Հետագայում պարզվեց, որ հաղորդավարները միևնույն է ամուսնացել են[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.