Անդամանյան ծով
ծով From Wikipedia, the free encyclopedia
ծով From Wikipedia, the free encyclopedia
Անդամանյան ծով (հինդի՝ अंडमान सागर, թաի.՝ ทะเลอันดามัน, մալայերեն՝ և ինդոն.՝ Laut Andaman), կիսափակ ծով Հնդկական օվկիանոսում։ Այն արևելքում գտնվում է Հնդկաչին և Մալակկա թերակղզիների, հարավում Սումատրա կղզու, արևմուտքում՝ Անդամանյան և Նիկոբարյան (որոնք բաժանում են Բենգալական ծոցից) կղզիների միջև։ Հյուսիսում ձգվում է մինչև Իրավադի գետի դելտան։ Մալակկայի նեղուցով միանում է Հարավչինական ծովին։ Անդամանյան ծովի տարածքը 605 հազար կմ² է, միջին խորությունը 1043 մետր իսկ առավելագույնը՝ 4507 մետր։ Միջին ծավալը 660 հազար կմ³ է։ Աղիությունը կազմում է ամռանը 31,5-32,5 ‰, ձմռանը՝ 30,0-33,0 ‰, հյուսիսային հատվածում մուսոնների հետևանքով 20-25 ‰ է։ Մակընթացություններն այստեղ կեսօրային են. ալիքի բարձրությունը հասնում է մինչև 7.2 մետրի։
Անդամանյան ծով | |
---|---|
Տեսակ | սահմանային ծով |
Երկիր | Հնդկաստան, Ինդոնեզիա, Մալայզիա, Մյանմա և Թաիլանդ |
Լայնություն | 650 կմ |
Խորություն | 3777 մետր |
Մակերես | 798 000 կմ² |
Մասն է | Հնդկական օվկիանոս |
Ավազանի երկիր | Հնդկաստան, Մալայզիա, Թաիլանդ, Ինդոնեզիա և Մյանմա |
Լիճ հոսող գետ | Իրավադի, Սալուին, Sittaung River?, Kraburi River?, Dawei River?, Great Tenasserim River?, Khlong Bang Niang? և Trang River? |
Անվանված է | Անդամանյան կղզիներ |
Ենթադրվում է, որ Անդամանյան ծովի անունը ծագում է մալայզիական Անդումանա աստվածության անունից[1]։
Իր հանգիստ ջրերով հայտնի Անդամանյան ծովի խորքում կա հանգած հրաբուխ[2]։
2004 թվականի դեկտեմբերին 26-ին, տեղական ժամանակով ժամը 07:58:53-ին ծովում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որն առաջացրեց ցունամի։ Մարդկային զոհերի թիվն հասավ 300.000-ի։
Անդամանյան ծովի հատակի ռելիեֆում տիրապետում են ավազներն ու կավերը։ Հյուսիսից հարավ ձգված է ակտիվ հրաբխային աղեղը (ստորջրյա հրաբուխներ, Բարրեն և Նարկոնդամ կղզիներ)։
Այստեղ կլիման արևադարձային է, խոնավ, մուսոնային։ Ջրի մակերևույթի ջերմաստիճանը ձմռանը հասնում է 27,5 °C, իսկ ամռանը՝ 30 °C: Խորջրյա հատվածում ջերմաստիճանը նվազում է ընդհուպ 4,8-5 °C (1600 մետրից խորունկ)։ Տեղումների միջին տարեկան քանակը կազմում է 3000 մմ։ Հոսանքները ձմռանը դեպի հարավ-արևմուտք և արևմուտք են ձգվում, իսկ ամռանը՝ արևելք և հարավ-արևելք։ Անդամանյան ծովն առանձնանում է մեծամասշտաբ ներքին ալիքներով։ Ջրի միջին ջերմաստիճանը փետրվարին կազմում է 26-ից 28 °C, իսկ մայիսին՝ 29 °C:
Անդամանյան ծովի կենդանական աշխարհը բավականին հարուստ է՝ շուրջ 400 տեսակի ձկներ են այստեղ ապրում։ Ինչպես նաև հանդիպում են իրավադի դելֆիններ, դյուգոն, թռչող ձկներ, հարավային ծովատառեխ, խութային ձկներ և այլն։
Անդամանյան ծովի հիմնական նավահանգիստներն են համարվում Մյանմայում՝ Յանգոնը, Մալայզիայում՝ Պենանգը։
Ծովում տարածված է ձկնորսությունը։ Հատկապես այստեղ շատ են որսում և բուծում կակղամորթերին։ Ծովում զարգացած թ մարգարիտի արդյունահանումը։
Անդամանյան ծովը հնուց համարվում է ամենակարևոր տրանսպորտային հանգույցներից մեկն աշխարհում։ Դեռևս 8-րդ դարում Անդամանյան ծովով ակտիվորեն սկսեցին նավարկել Հնդկաստանի և Շրի Լանկայի առևտրական նավերը արևմուտքում[1]։ Այս ծովով է անցնում դեպի Սինգապուր մեկնող ծովային ուղին։
Հիմնական տեսակներից են սկումբրիան, անչոուսը և այլն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.