From Wikipedia, the free encyclopedia
Անգլո-եգիպտական պայմանագիր (անգլ.՝ Anglo-Egyptian treaty), պաշտոնապես՝ «Դաշնագիր Միացյալ Թագավորության կողմից հանդես եկող նորին մեծության և նորին մեծություն Եգիպտոսի թագավորի միջև» (The Treaty of Alliance Between His Majesty, in Respect of the United Kingdom, and His Majesty, the King of Egypt), ստորագրվել է 1936 թվականի օգոստոսի 26-ին Լոնդոնում։
Անգլո-եգիպտական պայմանագրով Անգլիան դուրս էր հանում Եգիպտոսում տեղակայված զորքերը, բացառությամբ նրանց, ովքեր անհրաժեշտ են Սուեզի ջրանցքը և դրա շրջակայքը պաշտպանելու համար (10,000 զինծառայող), ինչպես նաև օժանդակ անձնակազմի։ Բացի այդ, Միացյալ Թագավորությունը պարտավորվում էր վարժեցնելու եգիպտական բանակին և պատերազմի դեպքում աջակցելու էր նրա պաշտպանությանը։ Անգլիային իրավունք էր վերապահում զորքեր ունենալ Եգիպտոսում և իր ձեռքում պահել Ալեքսանդրիայի ծովային բազան։ Պատերազմի դեպքում Եգիպտոսը պարտավոր էր իր նավահանգիստները, օդանավակայանները ու կապի միջոցները տրամադրել անգլիական հրամանատարությանը։
Պայմանագիրը վերականգնում էր նաև Արևելյան Սուդանը համատեղ կառավարելու մասին 1899 թվականի անգլո-եգիպտական համաձայնությունը, որը փաստորեն չեղյալ էր համարվել 1924 թվականին, երբ Անգլիան իր տիրապետությունը հաստատեց Սուդանում։ 1954 թվականի անգլո-եգիպտական համաձայնագրով 1936 թվականի անգլո-եգիպտական պայմանագիրը կորցրեց իր ուժը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 383)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգլո-եգիպտական պայմանագիր» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.