From Wikipedia, the free encyclopedia
Անաստասիա (անգլ.՝ Anastasia)՝ ամերիկյան լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ, ստեղծված Fox Animation Studios (20th Century Fox ստորաբաժնում) ընկերության կողմից[13]։ Ռեժիսորներ՝ Դոն Բլուտ և Գարի Գոլդման։ Մուլտֆիլմը ստեղծվել է ռատոսկոպիայի մեթոդով, նաև եռաչափ գրաֆիկի օգտագործմամբ[14]։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 1997 թվականի նոյեմբերի 14-ին[15]։
Անաստասիա անգլ.՝ Anastasia | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | հումորային դրամա, երաժշտական ֆիլմ[1][2], ընտանեկան ֆիլմ, մուլտֆիլմ, դրամա և ֆենթեզի ֆիլմ |
Կերպարներ | Anya? և Dimitri? |
Գործողության վայր | Փարիզ և Սանկտ Պետերբուրգ |
Հիմնված է | Anastasia? |
Ռեժիսոր | Դոն Բուլթ[3][4][5][…] և Գարի Գոլդման[4][6][7][…] |
Սցենարիստ | Bruce Graham?, Բոբ Ցուդիկեր և Նոնի Ուայթ |
Հնչյունավորում | Մեգ Ռայան[8][1][4][…], Ջոն Քյուսաք[8][3][1][…], Անժելա Լենսբերի[8][9], Քելսի Գրամեր[3][4][9], Քրիստոֆեր Լլոյդ[1][4][9], Հենք Ազարիա[4][9] և Բերնադետ Պիտերս[4][9] |
Պրոդյուսեր | Դոն Բուլթ[10] և Գարի Գոլդման[10] |
Բեմադրող նկարիչ | Rick Carter? |
Երաժշտություն | Դևիդ Նյուման |
Խմբագիր | Bob Bender? |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | 20th Century Studios[10], Fox Animation Studios? և 20th Century Animation |
Դիստրիբյուտոր | 20th Century Studios և Դիսնեյ+ |
Տևողություն | 94 րոպե |
Թվական | նոյեմբերի 21, 1997 և ապրիլի 2, 1998[11] |
Առաջադրում | «Օսկար» մրցանակ երաժշտական կամ կատակերգական ֆիլմի լավագույն երաժշտության համար |
Պարգևներ | |
Բյուջե | 53 000 000 $ |
Շահույթ | 139 800 000 $[12] |
anya.com/main.html(անգլ.) |
Բլուտին և Գոլդմանին առաջարկված էր մուլտիպլիկացիոն ֆիլմի ստեղծումը կատարել կամ 1956 թվականի «Անաստասիա» ֆիլմի, կամ «Իմ հիասքանչ լեդի» մյուզիքլի հիման վրա[16]։ Նրանք ընտրեցին «Անաստասիան»[17]։ Սյուժեն Անաստասիա Ռոմանովայի մասին լեգենդի հիման վրա է հիմնված, ով իբր թե ողջ է մնացել թագավորական ընտանիքի գնդակահարումից հետո[17]։
Մուլտֆիլմը հանդիսավոր ընդունվեց, նախագծում աշխատելով 140 միլիոն դոլար և ամենալավ երգի համար արժանացավ «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակներին։ «Տեղեկացումների մասին օրենքից» հետո այն ստացավ 12+ գնահատականը (այսինքն հեռուստադիտողների համար, ովքեր հասել են տասներկու տարեկանի)[18]։
Ռոմանովների տան 300-ամյակին նվիրված Անաստասիա Ռոմանովայի՝ ռուսական վերջին կայսր Նիկոլայ 2-րդի աղջկա տատիկը նրան մի կուլոն և մի երաժշտական արկղիկ է նվիրում[19]։ Բայց խնջույքը խախտվում է «չար կախարդ և մութ ուժերի տեր» Գրիգորի Ռասպուտինի պատճառով, ով «իր հոգին վաճառել է դևին», որպեսզի աքսորման համար վրեժ լուծի[20]։ Հենց նա էլ թագավորական ընտանիքում և ողջ Ռուսաստանում տեղի ունեցած պատուհասների պատճառն է[21]։
Անաստասիային և նրա տատիկին օգնում է փախչել արքայական ընտանիքի խոհանոցում աշխատող տղան, ավելի ուշ Ռասպուտինը տեսնում է նրանց փախուստի դիմելիս, նրանց հետապնդելիս սառույցը կոտրվում է և նա ընկնում է գետի մեջ[22]։ Երկուսով հասնում են լցված կայարան, բայց գնացք բարձրանալու պահին Անաստասիան սայթաքում է և ընկնում՝ տատիկի ձեռքը բաց թողնելով։ Ընկնելով գետնին նա կորցնում է իր հիշողությունը[23]։
Անցնում է 10 տարի[24]։ Այդ ամբողջ ժամանակաշրջանում Անաստասիան ապրում է մանկատանը՝ ոչինչ չհիշելով իր մասին և մանուկ հասակում կատարված ողբերգական պատմության մասին[25]։ Ինքն իրեն կոչելով Անյա[26]։ Անաստասիան մեծացել էր և նրա առաջ ընտրություն էր դրված՝ գնալ աշխատել գործարանում, թե գնալ Սանկտ-Պետերբուրգ, որպեսզի գտնի իր ընտանիքը և բացահայտի իր անցյալի գաղտնիքը, կառուցի ապագան[19]։ Ճակատագրի բերումով իր գտած շնիկի օգնությամբ, ում նա Պուշոկ է անվանել նրան տանում է դեպի Սանկտ-Պետերբուրգ։
Մարիա Ֆեոդորովնան, ով գտնվում էր Փարիզում, հայտարարում է մեծ մրցանակ տալ նրան, ով կգտնի և կվերադարձնի իր թոռնուհուն։ Պետերբուրգի շահախարդախ Վլադիմիրը և Դմիտրին որոշում են գնալ խորամանկության՝ գտնել նման աղջկա, նրան սովորեցնել և ներկայացնել ինչպես Անաստասիա։ Բայց տղաների բոլոր փորձերը անհաջողություններով են ավարտվում և նրանք արդեն համակերպվել էին, երբ լքված պալատ, որտեղ նրանք ապրում էին հանկարծակի գալիս է հենց ինքը՝ Անաստասիան[27]։ Նրանք ճանապարհվում են դեպի Փարիզ[28]։
Հենց այդ պահին էլ Ռասպուտինի հոգին, որը պահպանված էր քավարանում և գտնված չղջիկի կողմից, ում անունը Բարտոկ էր նորից արթնանում է, որպեսզի ավարտին հասցնի իր վրեժի ծրագիրը։ Նա օգտագործում է իր մութ ուժերը, որպեսզի ոչնչացնի Անաստասիային։ Նա վթար է կազմակերպում երկաթուղային կայանում, ստիպում է աղջկան ցատկել նավից ծով և դրա նման այլ բաներ, բայց ամեն ինչ ապարդյուն էր։ Եվ այդժամ նա որոշում է ինքը ամեն ինչի մասին հոգա և ուղևորվում է դեպի Փարիզ։
Դրա հետ մեկտեղ այդ նույն ժամանակահատվածում Անաստասիան և նրա գործընկերները հասնում են այնտեղ և այցելում Սոֆիին՝ Մարիա Ֆեոդորովնայի զարմուհուն։ Նա արքայադստերը մի քանի հարց է ուղղում, որոնց վերջինս տալիս է ճիշտ պատասխաններ, որից հետո Վլադիմիրը, Դմիտրին, Անաստասիան և Սոֆին սկզբից զբոսանքի են գնում, այնուհետև Գարնյե օպերայի բեմ։ Այնտեղ Դմիտրին հանդիպում է Մարիա Ֆեոդորովնային և հաղորդում, որ գտել է Անաստասիային և բերել է նրան, բայց վերջինս չի հավատում Դմիտրիի խոսքերին և նրա թիկնապահները դուրս են շպրտում Դմիտրիին սենյակից։ Աղջիկը լսում է նրանց խոսակցությունը, ջղայնանում և գնում այնտեղից։
Դմիտրին առևանգում է Մարիային և տանում Անաստասիայի մոտ, որպեսզի նա խոսի Անաստասիայի հետ, բայց Մարիան չի համաձայնվում։ Այդժամ Դմիտրին ցույց է տալիս նրան երաժշտական արկղիկը, որը գտել էր պալատում, որը հիշեցնում է Մարիային թագավորական ընտանիքի մահը։ Դմիտրիին լսելով, Մարիան գնում է Անաստասիայի մոտ, որպեսզի խոսի նրա հետ և ավելի լավ ճանաչի։ Երկարատև խոսակցությունից հետո նրանք ճանաչում են իրար և միանում են։ Մարիան Դմիտրիին 10 միլիոնի չափ գումար է առաջարկում, բայց նա հրաժարվում է և ուղևորվում Ռուսաստան, թեկուզ Անաստասիան նրան արդեն մոտ մարդ էր դարձել, նա ուրախ էր, որ վերջինս վերադարձել է իր տատիկի մոտ և չի ցանկանում նրանց բաժանել։
Գիշերը՝ երեկույթի ժամանակ, որն Անաստասիայի վերադարձի կապակցությամբ էր, տատիկը հայտնում է նրան Դմիտրիի որոշման մասին։ Աղջիկը խորը մտածելով նրա մասին Ալեքսանդր 3-րդի կամրջի վրա է հայտնվում, որտեղ նրա վրա է հարձակվում Ռասպուտինը։ Այդ պահին Դմիտրին վերադառնում է և Ռասպուտինի հետ կռվի մեջ մտնում, որպեսզի փրկի Անաստասիային մահից, բայց նա վիրավորվում է և կորցնում գիտակցությունը, իսկ Բարտոկը թողնում է Ռասպուտինին։ Կռվի ժամանակ արքայադուստրը վերցնում է Ռասպուտինի մութ արտեֆակտը և ոչնչացնում այն ոտքի հարվածով։
Եվ այդպես Ռասպուտինի հոգին մահանում է։ Չար կախարդի մահից հետո Անաստասիան և ուշքի եկած Դմիտրին միանում են և գաղտնի փախչում այնտեղից և աղջիկը Մարիային և Սոֆիին հրաժեշտի հաղորդագրություն է ուղարկում՝ խոստումով, որ երբևիցե կվերադառնա։ Դմիտրին և Անաստասիան հեռանում են Փարիզից նավով։
Գործող դեմք | Կատարող | Ռուսական կրկնօրինակում |
---|---|---|
Անաստասիա Ռոմանովա | Մեգ Ռայան / Լիզ Կեպլլոուեյ (վոկալ) | Վերա Վորոնկովա / Մարիա Կաց (վոկալ) |
Դմիտրի | Ջոն Քյուսաք / Ջոնաթան Դոկուտչից(վոկալ) | Սերգեյ Վեշյով |
Վլադիմիր | Կելսի Գրեմմեր | Անդրեյ Յարոսլավցեվ / Վլադիմիր Վինոկուր (վոկալ) |
Գրիգորի Ռասպուտին | Քրիստոֆեր Լլոյդ / Ջիմ Կամմինգս (վոկալ) | Ալեքսանդր Բույնով |
Բարտոկ(Ռասպուտինի չղջիկը) | Հենկ Ազարիա | Իգոր Պիսմեննյ |
Սոֆի | Բերնադետտ Պիտերս | Լարիսա Գոլուբկինա |
Անաստասիան փոքր ժամանակ | Քիրստեն Դանստ / Լեյսի Չեբերտ (վոկալ) | |
Մարիա Ֆյոդորովնա (այրի կայսրուհին) | Անջելա Լենսբերի | Իրինա Գուբանովա |
Նիկոլայ 2-րդ արքան | Ռիկ Ջոնս | |
Ծառան | ||
Հեղափոխության զինվորը | ||
Տոմսարկղի գանձապահը | ||
Ֆլեգմենկովան | Անդրեա Մարտին | |
Ծեր պառավը | ||
Դմիտրին ձոքր ժամանակ | Գլենն Ուոկեր Հարրիս-փոքր | |
Դերասանուհին | Դեբրա Մունի | |
Ճանապարհորդը | Արտուր Մելետ | |
Ծառայապետը | ||
Կեղծ Անաստասիան | Չարիտի Ջեյմս |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.