From Wikipedia, the free encyclopedia
Անասթեյշա Լին Նյուքըրք (անգլ.՝ Anastacia Lyn Newkirk, սեպտեմբերի 17, 1968[1][2][3][…], Չիկագո), ամերիկացի փոփ երգչուհի և երգերի հեղինակ։
Անասթեյշա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Anastacia |
Ի ծնե անուն | անգլ.՝ Anastacia Lyn Newkirk |
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1968[1][2][3][…] (56 տարեկան) Չիկագո |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | փոփ, ժամանակակից R&B[4], կապուտաչյա սոուլ[5], դենս փոփ, փոփ ռոք և ռոք[6] |
Մասնագիտություն | երգչուհի, հեղինակ-կատարող, հեղինակ, պրոդյուսեր, dressmaker և բարեգործ |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ[6] |
Լեյբլ | Epic Records, Մերկուրի Ռեքորդս, BMG իրավունքների կառավարում, Sony Music և Universal Music Group |
Կրթություն | Պրոֆեսիոնալ երեխաների դպրոց |
Անդամակցություն | Bad Yard Club? |
Ամուսին | Wayne Newton?[7][8] |
Պարգևներ | |
Կայք | anastacia.com |
Ստորագրություն | |
Anastacia Վիքիպահեստում |
Անասթեյշայի հաշվին 6 ստուդիական ձայնասկավառակ և ավելի քան 20 տեսահոլովակ կա։ Նա համարվում է 2000-ական թվականների ամենահաջողակ փոփ երգչուհիներից մեկը։
Երգչուհու ձայնասկավառակները և սինգլները բազում անգամներ պլատինե կարգավիճակ են ստացել։ Չնայած մեծ ամերիկյան հաջողության բացակայությանը՝ ընդհանուր վաճառքները կազմում են ավելի քան 50 000 000 կրկնօրինակ։
Անասթեյշան մեծ քանակությամբ երաժշտական, այնպես էլ հումանիտար մրցանակների մրցանակակիր է։
Անասթեյշան ծնվել է Չիկագոյում, Իլինոյս նահանգ, շոու բիզնեսի ներկայացուցիչների ընտանիքում. նրա հայրը՝ Ռոբերտ Նյուքյորքը, ակումբային երգիչ էր, իսկ նրա մայրը՝ Դիանա Հյորլին, Բրոդվեյ երաժշտական թատրոնի դերասանուհի էր։ Անասթեյշան պատանի էր, երբ նրա հայրը թողեց ընտանիքը, և նրանք տեղափոխվեցին Նյու Յորք[9]։ Ապա նա ընդունվեց «Professional Children’s School» Մանհեթենում[10]։
Երբ նա տասներեք տարեկան էր, Անասթեյշան հետաքրքրվում էր պարերով, չնայած նրան, որ նրան Կրոնի հիվանդության ախտորոշում էին տվել[9][11]։
Առաջին անգամ նա հայտնիություն է ձեռք բերել հաղորավար D.L. Hughley-ի «Comic View» շոուում «Black Entertainment Television (BET)» հեռուստաալիքով, երբ կատարեց Օլետա Ադամսի «Get Here» երգը 1992 թվականին։ 1990-ական թվականների սկզբին նա պարբերաբար հայտնվում էր MTV Ակումբում և 1988 թվականին նկարահանվում էր Salt-n-Pepa հիփ-հոփ խմբի մի քանի տեսահոլովակներում[10]։
«Anastacia By s. Oliver» բրենդը[12] հագուստի հավաքածու է։ Առաջին անգամ թողարկվել է 2006 թվականի վերջում։ Անասթեյշան ասաց, որ վաղուց էր ցանկանում հագուստի գիծ թողարկել. «Ես երկար ժամանակ ցանկանում էի հավաքածու մշակել, բայց ճիշտ գործընկերոջ էի սպասում։ Ս. Օլիվերը եկավ հենց ճիշտ ժամանակին։ Մենք ծանոթացանք և հայտնաբերեցինք, որ մենք ոչ միայն լավ համադրվում ենք որպես բրենդ, սակայն և ունենք միևնույն պատկերացումները „Anastacia by S.Oliver“-ում։ Կան շատ պահեր, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել հավաքածուի ծրագրավորման համար. ինչպիսի միտումներ, ինչպիսի գույներ, ինչպիսի կտորներ, ինչպիսի ոճեր… Օրինակ, ես մտածում եմ, որ այն շատ կարևոր է, որպեսզի իմ ներքնազգեստը տարբեր չափերով հասանելի լինի»: Հավաքածուն արտահայտում է Անասթեյշայի անհատական ոճը և նրա բազմակողմանիությունը։ Հավաքածուի արտաքին տեսքը նրա համար է, որպեսզի լինել «զգայուն,, կանացի և սեքսուալ»։
«Anastacia By s. Oliver» բրենդը սահմանափակ քանակությամբ «Limited Luxury» հագուստի հավաքածուն է թողարկել, որը մշակվել է հանրահայտ «Swarovski» բրենդի հետ միասին։ Հագուստի այդ հավաքածուն խանութներում սկսել է ցուցադրվել 2007 թվականի նոյեմբերի 2-ին[13]։ 2008 թվականին Անասթեյշան թողարկել է հագուստի վերջին հավաքածուն, արտադրությունը փակվել է երգչուհու և S.Oliver ընկերության միջև պայմանագրի ժամկետի ավարտին պես։ Պայմանագիրը երկարաձգել չսկսեցին և հագուստի հավաքածուն այլևս չթողարկվեց։
Անասթեյշայի օծանելիքը՝ Resurrection (ռուս.՝ «Համբարձում») անվամբ, թողարկվել է 2007 թվականի հունվարին։
2007 թվականի ապրիլի 21-ին Մեքսիկայում Անասթեյշան ամուսնացել է իր թիկնապահ Ուեյն Նյուտոնի հետ, որը աշխատել է նրա հետ վերջին երեք տարիներին։ 2010 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Անասթեյշան ապահարզան պահանջեց[14][15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.