հայ արձակագիր From Wikipedia, the free encyclopedia
Անահիտ (Աննա) Վաղարշակի Սեկոյան (դեկտեմբերի 14, 1922, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - նոյեմբերի 25, 1994, Երևան, Հայաստան), հայ արձակագիր։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1951 թվականից։
Անահիտ Սեկոյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1922 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ |
Վախճանվել է | նոյեմբերի 25, 1994 (71 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | արձակագիր |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն և Պիոներ կանչ |
Պարգևներ | |
Անահիտ Սեկոյան Վիքիդարանում |
Անահիտ Սեկոյանը ծնվել է 1922 թվականի դեկտեմբերի 14-ին Երևանում։ 1940 թվականին ավարտել է Երևանի Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցը։ 1946 թվականին ավարտել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից ստուդիան։ 1946-1949 թվականներին եղել է նույն թատրոնի դերասանուհի։ 1950-1952 թվականներին աշխատել է «Պիոներ կանչ» թերթի խմբագրությունում։ 1948 թվականին հրատարակվել է նրա առաջին երկը՝ «Արտիստը», որին հաջորդել է «Նովելներ» (1951) ժողովածուն, սակայն նրան ճանաչում է բերել «Ոսկե վազերի մեջ»[1] (1958) ծավալուն վեպը, որի հիմքում ընկած է 50-ական թվականների կոլտնտեսությունների խոշորացման և ապախոշորացման խնդիրը։ Հետագայում լույս են տեսել գյուղի կյանքը պատկերող «Գարունը ձյան տակ» (1964) և հանրապետության էլեկտրոֆիկացման թեմային նվիրված «Եթե Որոտանը խոսեր»[2] (1970) վեպերը։ «Հյուսիսային պողոտա» (1981) վեպի հերոսները ճարտարապետներ են, արվեստագետներ, շինարարներ, որոնք ձգտում են պահպանել Երևանի՝ դարերից եկող ազգային նկարագիրը։ Հեղինակել է մի շարք պատմվածքներ, բազմաբնույթ ակնարկներ ու հոդվածներ։ Գրել է նաև մանուկների համար՝ «Ատամնաբույժ Գրիգորը», «Սեխը վանկերի բաժանվեց»[3][4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.