Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Անակոնդաներ (ջրային վիշապօձեր[1], լատին․՝ Eunectes)՝ օձերի մեծ ընտանիքի և վիշապօձերի ենթաընտանիքին պատկանող կենդանիներ։ Տարբերում ենք անակոնդաների 4 տեսակ, որոնք բնակեցնում են Հարավային Ամերիկայի արևադարձային շրջանները և Տրինիդադ կղզու հարավային մասերի գետերի, լճերի և ճահիճների ափերը։ Նրանք վարում են կիսացամաքային, կիսաջրային կյանք և ներառում են աշխարհի ամենամեծ օձերից մեկը՝ E. murinus՝ կանաչ անակոնդա։
Անակոնդաներ | ||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||||
Eunectes, 1830
Wagler | ||||||||||||||||||||
|
Անակոնդաները ոչ թունավոր օձեր են։ Սնվում են տարբեր ողնաշարավորներով, կարող են հարձակվել ընտանի կենդանիների վրա, իսկ մարդու համար հիմնականում անվնաս են։
Ենթադրվում է, որ «անակոնդա» բառի հիմքը վերցված է սինհալերեն՝ henakandayā (բոժոժավոր օձ) բառից[2][3][4] կամ թամիլերենի՝ āṇaik’k'onḍa (փղերին սպանող) բառից։
Իսկ վերջինիս գիտական անվանումը ծագում է հին հունական՝ εὐνήκτης, իսկ հռոմեականացված՝ eunēktēs բառից, ինչը նշանակում է «լավ լողորդ»։
Հարավային Ամերիկայի anacauchoa և anacaona անվանումները առաջարկել է Փիթեր Մարթր Դ՛անգերիան, բայց հարավամերիկյան ծագման գաղափարը կասկածի տակ է դրել Հենրի Ուոլտեր Բեյթսը, ով Հարավային Ամերիկա կատարած իր ճանապարհորդությունների ժամանակ չի կարողացել գտնել նման գործածական անուն։ Անակոնդա բառն առաջացել է Քեյլոն (Շրի Լանկա) օձի անվանումից, որը Ջոն Ռեյը լատիներենով նկարագրել է իր կենդանիների համառոտ մեթոդիկա գրքում(1693)[5]։ Ռեյը օգտագործեց Լեյդենի թանգարանի օձերի մասին կատալոգը, որը տրամադրել էր դոկտոր Թանկրեդ Ռոբինզոնը, բայց նրանց սովորությյունների մասին նկարագրությունը հիմնված էր Անդրեաս Քլեյերի վրա, որը1684 թվականին նկարագրեց մի հսկա օձի, որը գետնին էր տապալում խոշոր կենդանիներին՝ փաթաթվելով նրանց մարմնին և փշրելով նրանց ոսկորները։ Հների Յուլն իր «Հոբսոն-Ջոբսոն» նշումներում ասում է, որ այդ բառն ավելի մեծ տարածում ստացավ շնորհիվ նրա, որը 1768 թվականին Սքոթս ամսագրում տպագրվեց գեղարվեստական տեքստից մի կտոր՝ պատկանում էր Ռ.Էդվինի գրչին[6]։ Էդվինը նկարագրում էր մի «վագր»-ի, որի վրա գալարվելով անակոնդան հասցրել էր կենդանուն սատկելու շեմին, այն դեպքում, երբ Շրի Լանկայում վագրեր առհասարակ չկային[7]։ Յուլ և Ֆրենք Ուոլները նշել են, որ օձը իրականում պիթոն է և առաջարկել են anai-kondra-ի թամիլերեն ծագումը, ինչը և նշանակում էր փղին սպանող[8]։ Սինհալական ծագումը նույնպես առաջարկել է Դոնալդ Ֆերգյուսոնը, որը նշել է, որ Հենականդայա[9] բառը օգտագործվել է Շրի Լանկայում փոքր մտրակ օձի (Ahaetulla pulverulenta) նկատի ունենալու համար և ինչ-որ կերպ սխալմամբ գործածվել է նաև պիթոնի համար և ահա թե ինչպես են ստեղծվել առասպելները[10][11][12]։
Սովորաբար Բրազիլիայում անակոնդային անվանում են սուկուրի, սուկուրիջու կամ սուկուրիուբա[13]։
«Անակոնդա» դասին պատկանող ցանկացած օձի տեսակ՝ ջրային մեծ խմբին պատկանող, հայտնաբերվել են Հարավային Ամերիկայում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.