From Wikipedia, the free encyclopedia
Այրա Գերշվին (անգլ.՝ Ira Gershwin,դեկտեմբերի 6, 1896[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - օգոստոսի 17, 1983[1][2][3][…], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ),ամերիկացի երգահան, հայտնի կոմպոզիտոր Ջորջ Գերշվինի եղբայրը։ Իր եղբոր հետ համագործակցելով՝ նա ստեղծել է բրոդվեյի բազմաթիվ հայտնի բեմադրություններ, որոնցից ամենահայտնին «Պորգին և Բեսը» օպերան է։ Ջորջ Գերշվինի մահից հետո նա համագործակցել է կոմպոզիտորներ Հարոլդ Առլենի, Կուրտ Վայլի, Ջերոմ Քերնի և այլոց հետ։ 100 տարվա ընթացքում ամերիկյան ֆիլմերի 100 լավագույն երգերի ցանկում (ըստ Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտ, 2004 թվական) առկա են 4 երգեր, որոնց խոսքերը գրել է Այրա Գերշվինը (այս ցուցակում հիշատակումների քանակով նա զիջում էր միայն Օսկար Համերսթեյնին)[7]։
Այրա Գերշվին անգլ.՝ Ira Gershwin | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Israel Gershowitz |
Ծնվել է | դեկտեմբերի 6, 1896[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | օգոստոսի 17, 1983[1][2][3][…] (86 տարեկան) |
Վախճանի վայր | Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Westchester Hills Cemetery |
Գրական անուն | Arthur Francis և Ira Gershwin |
Մասնագիտություն | երգերի հեղինակ, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, լիբրետիստ և բանաստեղծ |
Լեզու | անգլերեն |
Ազգություն | Հրեաները Ռուսաստանում |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Նյու Յորք քաղաքի քոլեջ |
Ժանրեր | փոփ երաժշտություն |
Անդամակցություն | George & Ira Gershwin? |
Պարգևներ | |
Ամուսին | Leonore Gershwin? |
Կայք | gershwin.com |
Ira Gershwin Վիքիպահեստում |
Իրական անունը Իսրայել Գերշովից է (անգլ.՝ Israel Gershovitz)։ Ծնվել է Նյու Յորքում 1896 թվականի դեկտեմբերի 6-ին, նրա ծնողները՝ Մորիսը (Մոյշ) և Ռոուզ Գերշովիցը, փոխել են իրենց ազգանունը՝ դառնալով Գերշվին, դեռևս իրենց երեխաների հայտնի դառնալուց շատ առաջ: Իր պատանեկության տարիներին Այրան ամաչկոտ էր և ժամանակի մեծ մասը անցկացնում էր գրքեր կարդալով, բայց և՛ դպրոցում, և՛ քոլեջում նա ակտիվորեն համագործակցում էր մի քանի դպրոցական ամսագրերի և թերթերի հետ: 1914 թվականին նա ավարտել է Թաունսենդ Հարիսի միջնակարգ դպրոցը, որից հետո ընդունվել է Նյու Յորքի քաղաքային քոլեջը, որը չի ավարտել[8]։
Սկզբում Այրան հոր ձեռնարկատիրության մեջ գանձապահ է աշխատել։ Միայն 1921 թվականին նա մտավ երաժշտական բիզնեսի աշխարհ՝ գրելով երգահան Վինսենթ Յումանզայի «Կապույտ հագած երկու փոքրիկ աղջիկներ» (անգլ.՝ Two Little Girls in Blue) ստեղծագործության խոսքերը: Բեմադրությունը լավ ընդունվեց քննադատների կողմից և թույլ տվեց Գերշվինին առաջին իսկ փորձից հաջողությամբ մտնել թատերական շրջանակներ [8]: Սկզբում Այրան օգտագործել է Արթուր Ֆրենսիս (անգլ.՝ Arthur Francis) կեղծանունը, որից նա հրաժարվեց 1924 թվականին[8]։ 1926 թվականին նա ամուսնացավ Լեոնորե Ստրանսկու հետ (անգլ.՝ Leonore Strunsky)։
1924 թվականից Այրան սկսում է համագործակցել իր եղբոր՝ Ջորջի հետ։ Նրանց առաջին բրոդվեյան հիթը «Lady, Be Good!» մյուզիքլն էր: Այնուհետև նրանք ստեղծեցին մեկ տասնյակից ավել հայտնի բեմադրություններ, ինչպես նաև գրեցին երաժշտություն և բառեր չորս ֆիլմերի համար: Նրանց ամենահայտնի գործերից են «Պորգի և Բեսը» օպերան է, «The Man I Love», «Fascinating Rhythm», «Someone to Watch Over Me», «I Got Rhythm» և «They Can’t Take That Away from Me» երգերը[9]։ Նրանց համագործակցությունը շարունակվեց մինչև Ջորջի անսպասելի մահը՝ 1937 թվականին։ Եղբոր մահից հետո Այրան երեք տարի ոչինչ չի գրել։
Այնուհետև Այրան համագործակցեց այնպիսի հայտնի կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են Ջերոմ Քերնը (ֆիլմի «Շապիկի վրայի աղջիկը»), Կուրտ Վայլը («Ո՞ւր մենք այստեղից կգնանք» և Lady in the Dark) և Հարոլդ Առլենը («Աստղ է ծնվել»,Life Begins at 8:40)[8]։ 1946 թվականի Park Avenue արտադրության ձախողումը (համահեղինակ՝ կոմպոզիտոր Արթուր Շվարց) հանգեցրեց նրան, որ այն դարձավ Այրայի հրաժեշտը Բրոդվեյին[10]։ 1947 թվականին նա ընտրեց Ջորջի գրված 11 երգեր, որոնք երբեք չեն հրապարակվել, նոր բառեր գրեց նրանց համար և ներառեց դրանք «Սարսափելի միսս Պիգրմը» ֆիլմում։ Այրայի վերջին նշանակալից ներդրումը երաժշտության մեջ եղել է Kiss Me, Stupid (1964) ֆիլմի բառերը, թեև քննադատների մեծամասնությունը նրա վերջին նշանակալից ստեղծագործությունը համարում է «Աստղ է ծնվել» (1954): 1960-ականների կեսերից նա վերջնականապես հեռացավ ստեղծագործելուց:
Բանաստեղծի կյանքի վերջին տարիներին Այրա Գերշվինի հետ համագործակցած ամերիկացի երգիչ, դաշնակահար և երաժշտագետ Մայքլ Ֆեինստեյնի ջանքերի շնորհիվ Գերշվին եղբայրների որոշ չհրատարակված գործեր հրատարակվեցին և հնչեցին Այրայի մահից հետո[11]։
Գերշվինը ամուսնացել է Լեոնորեի (ծնվ. Ստրունսկի) 1926 թվականին։ Կինը մահացել է 1991 թվականին: Նա մահացել է սրտի հիվանդությունից Բևեռլի Հիլզ, Կալիֆորնիա, 1983 թվականի օգոստոսի 17-ին, 86 տարեկան հասակում[8]: Նա թաղված է Ուեսթչեսթեր Հիլզ գերեզմանատանը, Հասթինգս-օն-Հադսոն, Նյու Յորք:
Այրա Գերշվինի երեք երգերը՝ «They Can't Take That Away From Me» (1937), «Long Ago and Far Away» (1944) և «The Man That Got Away» (1954) առաջադրվել են «Օսկար» մրցանակի լավագույն երգ ֆիլմի համար, սակայն, նրանցից ոչ ոք չի ստացել այս մրցանակը։
Ջորջ Կաուֆմանի և Մորի Ռիսկինդի հետ միասին Այրա Գերշվինը 1932 թվականին ստացավ Պուլիցերյան մրցանակ թատրոնի դրամատիկ աշխատանքի համար (Of Thee I Sing» մյուզիքլ)[12]:
1988 թվականին Լոս Անջելեսի կալիֆորնիայի համալսարանը սահմանեց Ջորջ և Այրա Գերշվինների մրցանակը կյանքի ընթացքում երաժշտական նվաճումների համար (1936 թվականին եղբայրները ադապտացրեցին Strike Up the Band մյուզիքլի երգերից մեկը՝ դրանով իսկ ստեղծելով «Strike Up the Band for UCLA» մարտական երգը, որը նրանք նվիրաբերեցին աճող համալսարանին)[13]: Այս մրցանակի դափնեկիրներն էին Անջելա Լենսբերին (1988), Ռեյ Չարլզը (1991), Բեռնադետ Փիթերսը (1995), Ֆրենկ Սինատրան (2000), Սթիվի Ուանդերը (2002), Ջեյմս Թեյլորը (2004), Բերտ Բակարակը (2006) և այլ հայտնի կատարողներ[14]։
1998 թվականի հունիսի 4-ին Այրա Գերշվինի աստղը բացվեց Փառքի ծառուղում[8]։
2004 թվականին Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտը հրապարակեց 100 տարվա ընթացքում ամերիկյան ֆիլմերի 100 լավագույն երգերի ցանկը. Այս ցանկը պարունակում է չորս երգ, որոնց խոսքերը գրել է ԱյրաԳերշվինը (այս ցանկում հիշատակումների քանակով զիջում է միայն Օսկար Համերսթայնին)[7]:
2007 թվականին Կոնգրեսի գրադարանը սահմանել է Գերշվինի մրցանակը, որն անվանվել է Գերշվին եղբայրների պատվին: Այս մրցանակի առաջին դափնեկիրներն էին Պոլ Սայմոնը, Սթիվի Ուանդերը և Փոլ ՄաքՔարթնին։
Ընդհանուր առմամբ, Այրա Գերշվինի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը հնչում են ավելի քան երեք հարյուր ֆիլմերում։ Դրանց ամբողջական ցանկը հասանելի է imdb.com կայքում[15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.