Ամուր (ռուս.՝ река́ Аму́р, (Չինարեն) - մոնղոլ Սուրենը սև գետ, չինարեն՝ եյլունցզյան սև վիշապի գետ), գետ Արևելյան Ասիայում։ Ավազանը տարածվում է ԽՍՀՄ (Չիտայի, Ամուրի մարզերում և Խաբարովսկի երկրամասում), ՉԺՀ և ՍԺՀ տերիտորիաներում։ Ամուրի ավազանի մեծ մասը գտնվում է ԽՍՀՄ-ում։

Արագ փաստեր Ամուր, Բնութագիր ...
Ամուր
Thumb
Ամուրը Խաբարովսկում
Thumb
Բնութագիր
Երկարություն2824
Ավազանի մակերես1 855 000 կմ²
ԱվազանԱխոտի ծով
Ջրի ծախս12 800
Ջրահոսք
ԱկունքԱխոտի ծով
Ակունքի տեղակայումՕնոն
Բարձրություն0 մ
Գետաբերանի տեղակայում5 կմ ձախ ափին
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԱրգուն, Շիլկա, Amazar?, Օլդոյ, Զեյա, Բուրեա, Բիրա, Տունգուսկա, Gorin?, Ամգուն, Huma River?, Սունգարի, Ուսսուրի, Անյույ, Գուր, Amurskaya Protoka?, Bidzhan?, Zavitaya?, Raychikha?, Khingan?, Ulmin?, Urusha River?, Arkhara?, Limuri? և Emur He?
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
ԵրկրամասԱնդրբայկալյան երկրամաս, Amur Oblast?, Հրեական ինքնավար մարզ, Խաբարովսկի երկրամաս և Հեյլունցզյան
ՋրահավաքԱմուրի ավազան
Գետը Վիքիպահեստում
Փակել

Աշխարհագրական դիրք

Կազմավորվում է Արգուն և Շիլկա գետերի միացումից։ Երկրագդի 2824 կմ է (Արգունի ակունքից՝ 4440), ավազանը՝ 1855 հազար կմ2։ Թափվում է Թաթարական նեղուցը։ Վերին հոսանքում (մինչև Զեայի գետաբերանը) հովիտը նեղ է ու խոր, ափերը՝ ժայռոտ, հոսքը՝ սրընթաց։ Միջին հոսանքում (Բլագովեշչենսկից մինչև Խաբարովսկ) առաջացնում է լայն ողողատ։ Ստորին հոսանքում ընթանում է Ստորին Ամուրյան դաշտավայրով ու բաժանվում բազուկների՝ առաջացնելով բազմաթիվ կդզիներ։ Գլխավոր վտակներն են ձախից՝ Զեա, Բուրեա, Ամգուն, աջից՝ Աունգարի, Ուսուրի։ Սնումը՝ ամառային և աշնանային մուսոնային անձրևներից (65%) և ստորերկրյա ջրերից։

Գետի ավազանում ձնածածկույթը չնչին է, գարնանային հորդացում չունի։ Տարեկան միջին հոսքը 343 կմ3 է (10,8 հազար մ3/վրկ)։ Սառցակալում է նոյեմբերից մայիս։ Ամուրը նավարկելի է գրեթե ամբողջությամբ։ Գլխավոր նավահանգիստներն են՝ Ամուրսկ, Բլագովեշչենսկ, Խաբարռվսկ, Ամուրի Կոմսոմոլսկ, Ամուրի Նիկոլաևսկ (ԽՍՀՄ) ե Հեյհե (ՉԺՀ)։ Ամուրը հարուստ է ձկներով (կետա, սապատաձուկ և այլն)։

Գետի ջրաբանություն

Ամուրի (մ³/վրկ) միջին ամսական արտահոսքը։
[1]

Բնակավայր

Քաղաք․ Ամուրսկ, Բլագովեշչենսկ, Խաբարովսկ։

Thumb
Ամուրի համայնապատկերը

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.