Ամուսնալուծություն սեփական ցանկությամբ
From Wikipedia, the free encyclopedia
Ամուսնալուծություն սեփական ցանկությամբ, ռեժիսոր Իլիա Սևերովի ֆիլմը։
Ամուսնալուծություն սեփական ցանկությամբ ռուս.՝ Развод по собственному желанию | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | կինոկատակերգություն և մելոդրամա |
Թվական | 2015 |
Լեզու | ռուսերեն |
Պրոդյուսեր | Էդուարդ Պիչուգին |
Դերակատարներ | Կոնստանտին Յուշկևիչ, Նատալյա Սուրկովա և Յուրի Գալցև |
Օպերատոր | Սերգեյ Աստախով |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 79 րոպե |
Բյուջե | 1 200 000 $[1] |
Սյուժե
Մարզիչ, նախկինում հեծանվորդ Սերգեյը (Կոնստանտին Յուշկևիչ) և գրադարանային խանութների ցանցերի հիմնադիր Ելենան (Նատալիա Սուրկովան)՝ արդեն տասներկու տարի միասին են։ Անսպասելի ամուսնական վեճից առաջանում է բաժանում սպառնացող լուրջ սկանդալ։ Սերգեյի վայրկենական որոշումն էր՝ սկսել ամեն ինչը սկզբից։ Նա հեռանում է տնից և չի պատկերացնում, որ կյանքը կարող է արմատապես փոխվել ընդամենը մի քանի ժամվա ընթացքում։ Անհավանական արկածների հորձանուտը, որում նրան ներ է քաշում լավագույն ընկերը (Յուրի Գալցև) և խելահեղ պահերը փորձության են ենթարկում Սերգեյի և Ելենայի ընտանեկան կապերի ամրությունը։ «Բաժանում սեփական ցանկությամբ» ֆիլմը և դրամա է և կատակերգություն միաժամանակ։ Այն նկարահանված է «հին ու բարի խորհրդային ֆիլմերի» լավագույն ավանդույթներով և հանդիսատեսը անվերապահորեն սկսում է համակրանք տածել հերոսների նկատմամբ։ Ֆիլմում հնչում է հայտնի կատարող Սերգեյ Տրոֆիմովի «Մի հեռացիր» երաժշտությունը։
Դերերում
- Կոնստանտին Յուշկևիչ - Սերգեյ
- Նատալիա Սուրկովա - Ելենա
- Վիչեսլավ Կորոբիցին - Անտոնի
- Յուրի Գալցև - Գենադի
- Նատալիա Տրաչենկո - Եկատերինա
- Լյուբով Վիրոլայնեն - զբոսայգու աղջիկը
- Անտոն Պուլիտ - օպերատիվ աշխատող № 1
- Արտյոմ Վեսելով - օպերատիվ աշխատող № 2
- Եկատերինա Զորինա - Ելենայի փաստաբան
- Արտյոմ Անչուկով - Սերգեյի փաստաբան
- Անդրեյ Պոլիշուկ - դատավոր
- Ռինատ Մուտալապով - սերժանտ Միտյա
- Դարիա Շևելկո - խանութի աշխատող
- Լայմա Ռոժկայտե - քարտուղար
- Գենադի Սվիր - բիզնեսմեն նավակում
- Արթուր Մրկրտչյան - վարձակալ
- Ալեկսանդր Մանկո - լրագրող
- Իվան Եֆրեմովա - հեծանվորդ
Նկարահանող անձնակազմ
- Սցենարիստ - Իլիա Սևերով
- Ռեժիսոր - Իլիա Սևերով
- Օպերատոր - Սերգեյ Աստախով
- Կոմպոզիտոր - Ալեքսեյ Յակովել
- Հնչունային ռեժիսոր - Իգոր Տերեխով
- Բեմադրող-նկարիչ - Սերգեյ Զայկով, Ալեքսեյ Պադերին
- Հագուստների նկարիչ - Քսենիա Պասյուրա
- Գրիմ անող - Իրինա Ցվետկովա
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.