Թորի Ամոս (անգլ.՝ Tori Amos, ծնված՝ Միրա Էլեն Ամոս, օգոստոսի 22, 1963[2][3][4], Նյութոն, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, երգահան ու դաշնակահարուհի։ Կրթությամբ դասական երաժիշտ է, ձայնը մեցո-սոպրանո է[6][7]։ 80-ականներին Ամոսը Y Kant Tori Read սինթփոփ խմբի առաջնորդն էր։ 90-ականների սկզբից անցել է սոլո գործունեության՝ դառնալով այդ ժամանակաշրջանի առաջատար երգչուհի-երգահաններից մեկը։ Նա եղել է այն հազվագյուտ ալտերնատիվ ռոք կատարողներից, որը դաշնամուր է օգտագործել որպես իր հիմնական գործիք։ Նրա հիթերից են Crucify-ը (Խաչել), Silent All These Years-ը (Լուռ այս տարիների ընթացքում), God-ը (Աստված), Professional Widow-ն (Պրոֆեսիոնալ այրի), Spark-ը (Կայծ), 1000 Oceans-ը (1000 օվկիանոս) և A Sorta Fairytale-ը (Մի տեսակ հեքիաթ)։
Թորի Ամոս | |
---|---|
Ի ծնե անուն | անգլ.՝ Myra Ellen Amos |
Նաև հայտնի է որպես | Tori Amos և Tori[1] |
Ծնվել է | օգոստոսի 22, 1963[2][3][4] (61 տարեկան) Նյութոն, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ալտերնատիվ ռոք, բարոկո փոփ, արտ ռոք և դասական երաժշտություն[5] |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, դաշնակահարուհի, կոմպոզիտոր, ստուդիական երաժիշտ, կլավեսինահար և կինոռեժիսոր |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | դաշնամուր[5], երգեհոն, Համոնդի երգեհոն, Ֆիսհարմոն, սինթեզատոր, ռոդես-պիանո և վոկալ[5] |
Լեյբլ | Atlantic Records, Գերմանական գրամոֆոն, Epic Records և Island Records |
Կրթություն | Montgomery College?, Պիբոդիի համալսարան և Richard Montgomery High School? |
Անդամակցություն | Y Kant Tori Read? |
Պարգևներ | |
Կայք | toriamos.com |
Ստորագրություն | |
Tori Amos Վիքիպահեստում |
Մանկություն
Ամոսը ծնվել է Նյուտոնում, Հյուսիսային Կարոլինա նահանգում։ Ծնողներն են Մերի Էլեն և Ռեվերենդ Էդիսոն Ամոսները [8]: Դաշնամուր նվագել սկսել է երկու տարեկանից։ Հինգ տարեկանից ստեղծել է սեփական դաշնամուրային գործիքային ստեղծագործությունները։ Ռոքվիլում (Մերիլենդ) ապրելիս կրթաթոշակ է շահել Փիբոդիի երաժշտական կոնսերվատորիայի նախապատրաստական բաժնում սովորելու համար, ուր ընդունվել էր հինգ տարեկան հասակում։ Այսպիսով Տորին դարձավ կոնսերվատորիայի ամենաերիտասարդ ուսանողը[6]։ 11 տարեկանում կրթաթոշակն ընդհատվել է և հեռացվել է այնտեղից։ Ամոսը հայտարարել է, որ կրթաթոշակը կորցրել է, որովհետև հետաքրքրվել է ռոք և փոփ երաժշտությամբ, դրան ավելացրած նոտաներ կարդալ չսիրելը[6]։ 1972 թ. Ամոսների ընտանիքը տեղափոխվել է Սիլվեր Սփրինգ (Մերիլենդ), որտեղ նրա հայրը դարձել է Բարի հովիվ միացյալ մեթոդիստական եկեղեցու հովիվ։ 13 տարեկանից հոր հսկողության տակ սկսել է նվագել բարերում[6][9]։
Ամոսն առաջին անգամ նկատվել է 1977 թ.՝ պատանի տաղանդների մարզային մրցույթի ժամանակ կատարելով "More Than Just a Friend" (Ավելի քան պարզապես ընկեր) երգը։ Այնուհետև եղբոր՝ Մայք Ամոսի հետ գրել է Բալթիմոր երգը և ներկայացրել մրցույթի։ Այն հաղթել է՝ դառնալով նրա առաջին սինգլը։ Մինչ այս պահը ներկայացել է Էլեն անունով, սակայն երբ ծանոթներից մեկն ասել է, որ Թորին ավելի է սազում նրան, անունը փոխել է Թորիի[10]։ 1984 թ. Ամոս տեղափոխվել է Լոս Անջելես՝ երաժշտական ասպարեզին հետևելու, մի քանի տարի Վաշինգտոնի դաշնամուրային բարերի շրջանակում նվագելուց հետո[11]։
Ատլանտիկի տարիներ (1986–2001)
Ինչու Թորին չի կարող կարդալ
1986 թ. Ամոսը Y Kant Tori Read (Ինչու Թորին չի կարող կարդալ) երաժշտական խումբը ստեղծած, որի անունն ակնարկում է Փիբոդիի կոնսերվատորիայում սովորելու տարիները, երբ դաշնամուր նվագում էր լսողությամբ, ոչ թե նոտաներ կարդալով[12]։ 1988 թ. հուլիսին թողարկվել է խմբի առաջին ալբոմը, որը հաջողություն չի ունեցել, ու խումբը ցրվել է։
Սոլո գործունեություն
Չնայած Y Kant Tori Read-ի անհաջողությանը, Ատլանտիկ ձայնագրման ընկերության հետ պայմանագրի համաձայն Ամոսը պետք է վեց ալբոմ թողարկեր։ 1989 թ. նրանից նոր ալբոմ պահանջեցին։ Սկզբնական ձայնագրությունները մերժվեցին։ Պատճառը, ըստ Ամոսի, ոչ ճիշտ ներկայացումն էր[13]։ Ալբոմը վերամշակվեց և ընդարձակվեց Դուգ Մորիսի հսկողության տակ և Սթիվ Քեյթոնի, Էրիկ Ռոսի, Վիլ ՄաքԳրեգորի, Կառլո Նուչիոյի և Դեն Նեբենզալի մասնակցությամբ, ինչի արդյունքում ստեղծվեց Little Earthquakes-ը (Փոքրի երկրաշարժեր), որն անդրադառնում էր Ամոսի կրոնական դաստիարակությանը, սեռական արթնացմանը, ինքնությունը հաստատելու պայքարին և սեռական բռնությանը։ Այս ալբոմը բեկումնային եղավ նրա համար։
1993 թ. Ամոսը թողարկել է երկրորդ սոլո ալբոմը՝ Under the Pink-ը (Վարդագույնի տակ), որն ավելի մեծ հաջողության հասավ, քան Little Earthquakes-ը[14]։
Նրա երրորդ սոլո ալբոմը թողարկվել է 1996 թ. հունվարին և կոչվում է Boys for Pele (Տղաներ Պելեի համար)։ Այն ձայնագրվել է իռլանդական եկեղեցում։ Չնայած ալբոմի երգերի բառերի տարօրինակ բովանդակությանն ու գործիքավորմանը, Boys for Pele-ն գերազանցում է նախորդ երկու ալբոմների արդյունքները՝ Բիլբորդում գրավելով երկրորդ հորիզոնականը։
1998 թվականի մայիսին և 1999 թվականի սեպտեմբերին թողարկված From the Choirgirl Hotel (Երգչախմբի աղջիկների հյուրանոցից) և To Venus and Back (Դեպի Վեներա և վերադարձ) ալբոմները խիստ տարբերվում էին Ամոսի նախկին ալբոմներից։ Ակուստիկ, դաշնամուրի վրա հիմնված հնչողությունը շատ տեղերում փոխարինվել է էլեկտրոնային պարային երաժշտությամբ։ Երկու ալբոմներն էլ կին լինելու թեմայով են և շոշափում են Ամոսի սեփական վիժումներն ու ամուսնությունը։
Մայրությունն Ամոսին ոգեշնչել է ստեղծել վերակատարումների ալբոմ՝ ձայնագրելով կանանց մասին տղամարդկանց գրած երգեր և սեռային դերերը փոխելով, որպեսզի ցույց տա կնոջ տեսանկյունը[15]։ Գաղափարը վերածվեց Strange Little Girl (Տարօրինակ փոքրիկ աղջիկներ) ալբոմի։ Ամոսը հետագայում խոստովանել է, որ ալբոմը ստեղծելու խթանը եղել է Ատլանտիկի հետ պայմանագրից ազատվելը՝ առանց որևէ նոր երգ տալու[16]։
Սկավառակագրություն
- Y Kant Tori Read (1988) (Ինչու Թորին չի կարող կարդալ)
- Little Earthquakes (1992) (Փոքրիկ երկրաշարժեր)
- Under the Pink (1994) (Վարդագույնի տակ)
- Boys for Pele (1996) (Տղաներ Պելեի համար)
- From the Choirgirl Hotel (1998) (Երգչախմբի աղջիկների հյուրանոցից)
- To Venus and Back (1999) (Դեպի Վեներա և վերադարձ)
- Strange Little Girls (2001) (Տարօրինակ փոքրիկ աղջիկներ)
- Scarlet's Walk (2002) (Սկարլետի զբոսանքը)
- Tales of a Librarian: A Tori Amos Collection (2003) (Գրադարանավարի հեքիաթները. Թորի Ամոսի հավաքածու)
- Welcome to Sunny Florida DVD (2004) (Բարի գալուստ արևոտ Ֆլորիդա DVD)
- The Beekeeper (2005) (Մեղվապահը)
- American Doll Posse (2007) (Ամերիկյան տիկնիկների ջոկատ)
- Abnormally Attracted to Sin (2009) («Աննորմալ կերպով մեղքով հրապուրված»)
- Midwinter Graces (2009) (Ձմեռվա կեսի շնորհներ)
- Night of Hunters (2011) (Որսորդների գիշեր)
- Gold Dust (2012) (Ոսկե փոշի)
- Unrepentant Geraldines (2014)
- Native Invader (2017)
- Ocean to Ocean (2021)
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.