From Wikipedia, the free encyclopedia
Ամիլազներ, դիաստազ, օսլան և գլիկոգենը հիդրոլիտիկ եղանակով ճեղքող ֆերմենտներ։ Գիտությանը հայտնի առաջին ֆերմենտն է. հայտնաբերել է ռուս գիտնական Կ. Մ. Կիրխգոֆը (1814)։ Կան α-, β– և γ-։ Մեծ քանակությամբ ամիլազները պարունակում են կենդանիների, մարդու ենթաստամոքսահյութը, քիթը, բույսերի ծլող սերմերը։
Մեծ է ամիլազների դերը մարսողության ընթացքում։ Մարդու և կենդանիների ստամոքս-աղիքային համակարգում օսլան ամիլազների ու մսւլթազի ներգործությամբ տրոհվելով վերածվում է խաղողաշաքարի և ներծծվում։ Բուսական օրգանիզմներում ամիլազները պահեստային օսլան վերածում են մալթոզի, որն օգտագործվում է նյութափոխանակության պրոցեսում։
Սպիրտային արդյունաբերության և հացաթխման մեջ խմորման ենթակա օսլայի շաքարացման համար կիրառվում է Օամիլազը, իսկ օսլայից խաղողաշաքար ստանալիս՝ 7-ամիլազի պատրաստուկները։ Որոշ ամիլազներ ստացվել են նաև բյուրեղային վիճակում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամիլազներ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 318)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.