From Wikipedia, the free encyclopedia
«Ամենալավ օրը» (ռուս.՝ «Самый лучший день»), ռուսական «կարաոկե-kատակերգություն»[2], որը նկարահանել է ռեժիսոր Ժորա Կրիժովնիկովը։ Ֆիլմի սցենարը գրել են Ալեքսեյ Կազակովը և Ժորա Կրիժովնիկովը՝ Ալեքսանդր Օստրովսկու «Հին ընկերը նորից լավ է» պիեսի մոտիվներով։ Ֆիլմի պրեմիերան Ռուսաստանում տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերի 24-ին[3]։
Ամենալավ օրը ռուս.՝ Самый лучший день | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | կինոկատակերգություն, դրամա և երաժշտական ֆիլմ |
Թվական | 2015 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ժորա Կրիժովնիկով |
Պրոդյուսեր | Տիմուր Բեկմանբետով և Ժորա Կրիժովնիկով |
Սցենարի հեղինակ | Ժորա Կրիժովնիկով |
Դերակատարներ | Դմիտրի Նագիև, Յուլյա Ալեքսանդրովա, Օլգա Սերյաբկինա, Սերգեյ Լավիգին, Իննա Չուրիկովա, Վալենտինա Մազունինա, Միխայիլ Բոյարսկի, Ելենա Յակովլևա և Վլադիսլավ Վետրով |
Կինոընկերություն | Բազելևս ընկերություն |
Տևողություն | 112 րոպե |
Բյուջե | 2 մլն դոլար[1] |
Շահույթ | 10 744 717 $ |
2015 թվականի ամենահասութաբեր ռուսական ֆիլմն է, որը վարձույթում հավաքել է ավելի քան 10,5 մլն դոլար[4]։
Ճանապարհային ոստիկանության գավառական կապիտան Պետյա Վասուտինը (Դմիտրի Նագիև) պատրաստվում է ամուսնանալ իր սիրելի աղջկա՝ Օլյայի (Յուլյա Ալեքսանդրով) հետ, բայց տարվում է մայրաքաղաքի փոփ աստղ Ալինա Շյոպոտի (Օլգա Սերյաբկինա) շքեղությամբ։ Երբ Պետյան հարբած մեքենա վարելիս նրան կանգնեցնում է, Ալինան որոշում է հրապուրել Պետյային՝ պատժից խուսափելու համար պատիժը։ Կորցնելով հարսնացուին՝ Վասյուտինը փորձում է շտկել իր սխալները և վերադարձնել սիրելիին։
Դերասան | Դեր |
---|---|
Դմիտրի Նագիև | ՃՈ տեսուչ | Պյոտր Վասյուտին
Յուլյա Ալեքսանդրովա | դրամարկղի աշխատող բենզալցակայանում, Պետյայի հարսնացուն | Օլյա
Օլգա Սերյաբկինա | փոփ աստղ | Ալինա Շյոպոտ
Սերգեյ Լավիգին | Պետյայի լավագույն ընկերը | Վալենտին
Իննա Չուրիկովա | Պետյայի մայրը | Լյուբով Վասյուտին
Վալենտինա Մազունինա | բենզալցակայանի աշխատող, Յուլյայի ընկերուհին, Վալենտինի կինը | Անժելա
Միխայիլ Բոյարսկի | Պետյայի հայրը | Գենադի Վասյուտին
Ելենա Յակովլևա | Օլյայի մայրը | Տատյանա
Վլադիսլավ Վետրով | Տատյանայի փեսացուն | Վիկենտի Միխայլովիչ
Յան Ցապնիկ | ՃՈ պետ |
Անդրեյ Մալախով | կամեո «Թող խոսեն» շոուի հաղորդավար |
Ռեժիսոր Ժորա Կրեժովնիկովն իր ֆիլմը ներկայացրել է որպես «կարաոկե-կատակերգություն» ժանրում նկարահանված։ Ֆիլմի խաղարկային դրվագները ընդմիջվում են հայտնի երգերի հիման վրա ստեղծված երաժշտական համարներով և ուղեկցվում են ենթագրերով, ինչպես կարաոկեում։ Ֆիլմում ընդգրկված են ՎԻԱ Գրայի, Միխայիլ Բոյարսկու, Գրիգորի Լեպսի, Աննա Գերմանի, Գլորիա Գեյնորի և այլոց երգերը։
Միևնույն ժամանակ, կինոքննադատ Ալեքսեյ Լիտովչենկոն նշում է, որ կարաոկե-կատակերգության նման ժանրը «բնության մեջ գոյություն չունի», Իսկ Ժորա Կրիժովնիկովի «ամբողջ «նորարարությունը» կայանում է ժամանակ առ ժամանակ էկրանի ներքևում հայտնվող տեքստի տողերում»[5]։
Ֆիլմի պարուսույց է դարձել Օլեգ Գլուշկովը, որն աշխատել է «Ստիլյագի» և «Ձնհալ» ֆիլմերի վրա։ Երաժշտական համարներում ներգրավված են եղել ավելի քան 50 պրոֆեսիոնալ պարողներ[6]։
Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են 2015 թվականի մայիս-սեպտեմբերին Կոլոմնայում, Պոդոլսկում, Տրոիցկում, Եֆրեմովում[7][8] և Տուլայում[9]։
Ֆիլմի ստեղծողները համառուսաստանյան «կարաոկե-մարաթոն« են գործարկել ի պաշտպանություն ֆիլմի։ Միջոցառումը տեղի է ունեցել Ռուսաստանի 10 խոշոր քաղաքներում։ Քաղաքը, որտեղ մարաթոնի ժամանակ ամենից շատ մարդ է հավաքվել, դարձել է մարաթոնի հաղթող։ Հաղթող քաղաքում տեղի է ունեցել «Լավագույն օր» ֆիլմի պրեմիերան, որին ներկա էր գլխավոր դերակատար Դմիտրի Նագիևը[10]։ Մարաթոնն անցկացրել է «Բոնյա և Կուզմիչ» պարոդիական դուետը։
Ֆիլմը մամուլում ստացել է հակասական արձագանքներ՝ դրականից մինչև կտրուկ բացասական[11][12]։ Իրենց գրախոսկաններում ֆիլմը բարձր են գնահատել «КоммерсантЪ»[13], «Фонтанка»[14], Colta.ru[15], «Ведомости»[16], «Афиша Mail.ru»[17] պրբերականները։ Ջախջախիչ գրախոսականներ են հրատարակել «Афиша»[18], «Российская газета»[19], «КГ-портал»[20] թերթերը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.