From Wikipedia, the free encyclopedia
Ամառային Օլիմպիական խաղեր 1928 (անգլ.՝ 1928 Summer Olympics, ֆր.՝ Jeux olympiques d'été de 1928, պաշտոնական անվանումը` IX ամառային օլիմպիական խաղեր), անցկացվել են Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում, 1928 թվականի մայիսի 17-ից մինչև օգոստոսի 12-ը։
Ամառային օլիմպիական խաղեր 1928 | |
---|---|
Տեսակ | Ամառային օլիմպիական խաղեր |
Հյուրընկալող քաղաք | Նիդերլանդներ Ամստերդամ |
Երկիր | Նիդերլանդներ |
Բացում | հուլիսի 28, 1928 |
Երդվեց | Harry Dénis? |
Բացեց | Prince Hendrik, Prince Consort of the Netherlands? |
Փակում | օգոստոսի 12, 1928 |
Մարզադաշտ | Օլիմպիական մարզադաշտ (Ամստերդամ) և Ամստերդամ |
Մարզիկներ | 2883 (2606 տղամարդ, 277 կին) |
Մասնակից երկրներ | 46 |
Մեդալներ | 109 հավաքածու 14 մարզաձևում |
Նախորդ | 1924 Summer Olympics? |
Հաջորդ | 1932 Summer Olympics? |
Կայք | olympics.com/en/olympic-games/amsterdam-1928(անգլ.) |
1928 Summer Olympics Վիքիպահեստում |
1928 թվականի Օլիմպիական խաղերի համար գոյություն ուներ երկու թեկնածու քաղաք` Ամստերդամ և Լոս Անջելես։ ԱՄՆ-ի քաղաքը խաղերը ստացավ չորս տարի անց։
Հաղթելով ՄՕԿ մրցույթում, ֆլորենտիական քանդակագործ և նկարիչ Ջուզեպպե Կասիոլին դարձել է մեդալների դիզայնի հեղինակ։
Մեդալի առջևի կողմում պատկերված է հաղթանակի աստվածուհի Նիկեն, որը ձեռքում պահում է դափնեպսակ և արմավենու ճյուղ։ Հակառակ կողմում պատկերված է հաղթողը, որին ամբոխը տանում է ձեռքերի վրա։ Մեդալի հաստությունը կազմում է 3 մմ, տրամագիծը` 55 մմ, քաշը` 66 գ.:
Մրցումներում մասնակցել է 46 մարզական պատվիրակություն, ինչը ռեկորդ էր համարվում։ Դրանք էին` Ավստրալիան, Ավստրիան, Արգենտինան, Բելգիան, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Գերմանիան, Հունաստանը, Հայիթին, Դանիան, Եգիպտոսը, Հնդկաստանը, Իռլանդիան, Իսպանիան, Իտալիան, Կանադան, Հարավսլավիայի թագավորությունը, Կուբան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Մեքսիկան, Մոնակոն, Նիդերլանդները, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Պանաման, Լեհաստանը, Պորտուգալիան, Հարավային Ռոդեզիան, Ռումինիան, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ուրուգվայը, Ֆիլիպինները, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Չիլին, Շվեդիան, Շվեյցարիան, Էստոնիան, Հարավային Աֆրիկան, Ճապոնիան։ Առաջին անգամ խաղերին մասնակցեցին Մալթայի, Պանամայի և Ռոդեզիայի (Զիմբաբվե) մարզիկները[1]։
Բացման արարողությունից առաջ անցկացվել են հոկեյի (մայիսի 17-26) և ֆուտբոլի (մայիսի 27-հունիսի 15) մրցումներ։
Հուլիսի 28-ին Օլիմպիական խաղերը բացեց Նիդերլանդների թագուհի Վիլհելմինայի ամուսինը` Արքայազն Հենրիխ Մեկլենբուրգը։ Նիդերլանդացի ֆուտբոլիստ Դենիս Հարիսը մարզիկների կողմից արտասանեց Օլիմպիական երդումը։ Դա ՄՕԿ-ի նոր ղեկավար բելգիացի Անրի դե Բայե Լատուրի առաջին ամառային Օլիմպիական խաղերն էին։
Ամառային Օլիմպիական խաղեր 1928 | |||||
---|---|---|---|---|---|
Վայր | Երկիր | Ոսկի | Արծաթ | Բրոնզ | Ընդհանուր |
1 | ԱՄՆ | 22 | 18 | 16 | 56 |
2 | Գերմանիա | 10 | 7 | 14 | 31 |
3 | Ֆինլանդիա | 8 | 8 | 9 | 25 |
4 | Շվեդիա | 7 | 6 | 12 | 25 |
5 | Իտալիայի թագավորություն (1861–1946) | 7 | 5 | 7 | 19 |
6 | Շվեյցարիա | 7 | 4 | 4 | 15 |
7 | Ֆրանսիա | 6 | 10 | 5 | 21 |
8 | Նիդերլանդներ | 6 | 9 | 4 | 19 |
9 | Հունգարիա | 4 | 5 | 0 | 9 |
10 | Կանադա | 4 | 4 | 7 | 15 |
11 | Մեծ Բրիտանիա | 3 | 10 | 7 | 20 |
12 | Արգենտինա | 3 | 3 | 1 | 7 |
13 | Դանիա | 3 | 1 | 2 | 6 |
14 | Չեխոսլովակիա | 2 | 5 | 2 | 9 |
15 | Ճապոնիա | 2 | 2 | 1 | 5 |
16 | Էստոնիա | 2 | 1 | 2 | 5 |
17 | Եգիպտոս | 2 | 1 | 1 | 4 |
18 | Ավստրիա | 2 | 0 | 1 | 3 |
19 | Ավստրալիա | 1 | 2 | 1 | 4 |
Նորվեգիա | 1 | 2 | 1 | 4 | |
21 | Լեհաստան | 1 | 1 | 3 | 5 |
Հարավսլավիայի թագավորություն | 1 | 1 | 3 | 5 | |
23 | Հարավաֆրիկյան Հանրապետություն | 1 | 0 | 2 | 3 |
24 | Հնդկաստան | 1 | 0 | 0 | 1 |
Իռլանդիա | 1 | 0 | 0 | 1 | |
Նոր Զելանդիա | 1 | 0 | 0 | 1 | |
Իսպանիա | 1 | 0 | 0 | 1 | |
Ուրուգվայ | 1 | 0 | 0 | 1 | |
29 | Բելգիա | 0 | 1 | 2 | 3 |
30 | Չիլի | 0 | 1 | 0 | 1 |
Հայիթի | 0 | 1 | 0 | 1 | |
32 | Ֆիլիպիններ | 0 | 0 | 1 | 1 |
Պորտուգալիա | 0 | 0 | 1 | 1 | |
Ընդհանուր | 110 | 108 | 109 | 327 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.