Ածանցում
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ածանցում, բառակազմության եղանակ, երբ հիմնական ձևույթին, արմատին կամ բառին բառակազմական երկրորդական ձևույթ՝ ածանց, ավելացնելով՝ կազմվում է բառ (նոր բառ)։ Նախածանց ավելացնելու դեպքում այն կոչվում է նախածանցում (օրինակ՝ ան+վախ - անվախ), վերջածանցի դեպքում՝ վերջածանցում (օրինակ՝ համառ + ություն - համառություն), իսկ երբ ածանցը ներմուծվում է արմատի մեջ՝ միջածանցում (օրինակ՝ պ+լ+ոկել - պլոկել)։
Ածանցը, կցվելով բառարմատին կամ հիմքին, փոխում է նրա իմաստը, կազմում է նոր բառ, նոր իմաստով. ածանցման շնորհիվ լեզվում եղած բառերից ստեղծվում են նորանոր բառեր, որոնք հարստացնում են լեզվի բառային կազմը։
Բառի՝ մինչև ածանցն ընկած մասը (վերջածանցման դեպքում) կամ ածանցից հետո ընկած մասը (նախածանցման դեպքում) կոչվում է ածանցող կամ սերող հիմք։ Վերջինս կարող է լինել՝
Ածանցումը կարող է իրացվել մեկ ածանցով (մենածանցում) և մեկից ավելի ածանցներով (բազմածանցում), օրինակ` բան-ավոր, ամենա-համառ, աշխատ-անք-ային, գր-ական-ություն։ Երկրորդ դեպքում կարող է գոյանալ աստիճանակարգություն, համապատասխանաբար` մենածանց, երկածանց, եռածանց և այլ կարգերով, օրինակ` սկզբ+ունք - սկզբունք+ային - սկզբունքայն+ություն - ան+սկզբունքայնություն։ Առաջին աստիճանում ածանցող հիմքն է` սկզբ-, երկրորդում` սկզբունք-, երրորդում` սկզբունքայն-, չորրորդում` -սկզբունքայնություն։ Դրանք համապատասխանաբար կոչվում են առաջնային հիմք, երկրորդային, երրորդային և այլն։ Առաջնային հիմքը կոչվում է նաև նախատիպ հիմք (նախահիմք, բացարձակ հիմք)։ Նշված բոլոր հիմքերն իրենց հերթին ածանցման տվյալ աստիճանում ածանցող հիմքեր են։
Ածանցող հիմքը կարող է`
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.