From Wikipedia, the free encyclopedia
Ալյոնա Մուն (ռումիներեն` Aliona Munteanu, մայիսի 25, 1989[1], Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի երգչուհի, ով 2013 թվականի մայիսին «O mie» երգով ներկայացրել է Մոլդովան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում և եզրափակիչ փուլում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը[2][3][4]։
2010 թվականին Ալյոնա Մունը մասնակցել է «Աստղերի ֆաբրիկա 2» ազգային երաժշտական շոուին, որտեղ զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ «Աստղերի ֆաբրիկա 2» ազգային երաժշտական շոուին մասնակցելուց հետո ստեղծել է «Thumbs Up» խումբը։ 2012 թվականին Բաքվում ելույթ է ունեցել «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթում, որպես Պաշա Պարֆենիի բեք-վոկալիստ, որը «Lautar» երգով զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը[5]։
2013 թվականի մայիսի 14-ին Մալմյոյում կայացած Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակչում Ուկրաինայի, Իռլանդիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Լիտվայի, Էստոնիայի, Նիդեռլանդների, Բելգիայի և Դանիայի ներկայացուիչների հետ միասին դուրս է եկել եզրափակիչ։
2013 թվականի մայիսի 18-ին կայացած մրցույթի եզրափակիչում Ալյոնա Մունը հանդես է եկել 3-րդ համարի ներքո՝ Լիտվիայի մասնակցից հետո[6]։ Արդյունքում Ալյոնան զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը (Մոլդովան գրավել է նույն հորիզոնականը 2012 թվականին, երբ այն ներկայացնում էր Ալյոնայի պրոդյուսեր, կոմպոզիտոր և դաշնակահար՝ Պաշա Պարֆենին)։
Մինչ ժյուրին կհասցներ հայտարարել Մոլդովայի ներկայացուցչի անունը, երգչուհուն մեղադրել են բանագողության մեջ։ Պարզվում է, որ Ալյոնա Մունի հանդերձանքը հիշեցնում է ամերիկացի երգչուհի Քերի Անդերվուդի զգեստը, որով երգչուհին «Գրեմմի» արարողության ժամանակ տարբեր նկարներում է հայտնվել[7]։
2014 թվականին Ալյոնան եղել է «Vocea României» նախագծի և «Ձայն» հեռուստաշոուի ռումինական տարբերակի մասնակից, որտեղ զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.