From Wikipedia, the free encyclopedia
Ալկմեոն (հին հունարեն՝ Ἀλκμαίων Κροτωνιάτης, անհայտ, Կրոտոնե - անհայտ, Կրոտոնե), հնագույն շրջանի հույն բժշկագետ և փիլիսոփա[2]։ Եղել է Պյութագորասի աշակերտներից։ Համարվում է հին հունարեն առաջին բժշկագիտական տրակտատի հեղինակը։ Հետաքրքրված է եղել նաև աստղագուշակությամբ և օդերևութաբանությամբ։ Աշխատությունները պահպանվել են միայն քաղվածքների տեսքով ավելի ուշ շրջանի հեղինակների գործերում։ Մեծ ուշադրություն է դարձրել մարդու զգայարաններին, հատկապես ուղեղին, որ համարել է գիտակցության կարևոր գործոն։ Առաջիններից է եղել իր բնագավառում, ովքեր կատարել են դիահերձում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ծնվել է | անհայտ Կրոտոնե |
---|---|
Մահացել է | անհայտ Կրոտոնե |
Ուղղություն | Պյութագորասականություն[1] և նախասոկրատյան փիլիսոփայություն[1] |
Մասնագիտություն | բժիշկ և փիլիսոփա |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն |
Ալկմեոնը բնորոշվել է որպես անտիկ շրջանի բնափիլիսոփայության և բժշկագիտության տեսության ու նյարդաբանության առավել աչքի ընկնող ներկայացուցիչներից մեկը[3]։ Կենսաբանությանը վերաբերող նրա աշխատությունը առաջիններից մեկն է այդ բնագավառում։ Ալկմեոնի ծննդյան տարեթիվը որոշելու հետ կապված դժվարությունների պատճառով նրա դերն ու կարևորությունը երկար ժամանակ անտեսվել է[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.