Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձան (Երևան)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձան, գտնվում է Երևանի Ազատության հրապարակում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի առջև, տեղադրվել է 1957-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձան | |
---|---|
Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանը | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Կարգավիճակ | ՀՀ պետական հուշարձան ID 1.6/95.5 |
Համայնք | Կենտրոն |
Առաջին հիշատակում | 1939 |
Գտնվում է | Ազատության հրապարակում |
Բարձրություն | 8,5 մ |
Քանդակագործ(ներ) | Արա Սարգսյան, Ղուկաս Չուբարյան |
Ճարտարապետ(ներ) | Գրիգոր Աղաբաբյան, Ֆենիքս Դարբինյան |
Հիմնադրում | 1953 |
Նյութ | բրոնզ, Բջնիի շագանակագույն-վարդագույն մարմար |
Շինարարության ավարտ | նոյեմբերի 17, 1957 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Հուշարձանը կառուցված է բրոնզից, Բջնիի շագանակագույն-վարդագույն մարմարից, բարձրությունը պատվանդանով 8,5 մետր է։ Կոմպոզիտորի բրոնզե քանդակի բարձրությունը 4,2 մետր է, պատվանդանի բարձրությունը 4,3 մետր է, լայնությունը` 4,5 մետր, խորությունը` 6 մետր։ Քանդակը ձուլվել է Երևանի քաղխորհրդի բրոնզաձուլական արհեստանոցում։ Պատվանդանին հայերեն գրված է[2].
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆ
1871-1928 |
Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն հայտարարել էր Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանի մրցույթ, որի արդյունքներով ժյուրին ընտրեց երկու լավագույն տարբերակները։ Երքաղխորհրդի գործկոմի 1953 թվականի մարտի 11-ի որոշմամբ` հուշարձանի վերջնական տարբերակը համատեղ մշակելու համար որպես հիմք ընդունվեց երկու նախագիծ` քանդակագործ Սարգսյանի ու ճարտարապետ Աղաբաբյանի «Էլմաս» կարգախոսով նախագիծը (թիվ 1 տարբերակ) և քանդակագործ Չուբարյանի ու ճարտարապետ Դարբինյանի «Երեք արմավենի» նախագիծը[3]։
1957 թվականի նոյեմբերի 17-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի մոտ միաժամանակ տեղի ունեցավ Ալեքսանդր Սպենդիարյանի և Հովհաննես Թումանյանի հուշարձանների բացման հանդիսավոր արարողությունը[4]։
2009-2010 թվականներին, Ազատության հրապարակի վերակառուցման աշխատանքերի պատճառով, Սպենդիարյանի և Թումանյանի հուշարձանները ժամանակավորապես հեռացվեցին իրենց տեղերից։ 2010 թ. մայիսին թարմացված արձանները վերադարձան իրենց տեղերը[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.