Ալեքսանդր Պանչին (ռուս.՝ Александр Панчин, մայիսի 19, 1986, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսաստանցի գիտնական, կենսաբանական գիտությունների դոկտոր, գիտական լրագրող, գիտա-լուսավորական գրքերի հեղինակ և "Լուսավորիչ" (ռուս.՝ Просветитель) մրցանակի դափնեկիր[2]։
Ալեքսանդր Պանչին Александр Панчин | |
---|---|
Ծնվել է | մայիսի 19, 1986 (38 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | կենսաբան, գիտության մասսայականացնող, գիտական լրագրող, գրող, բլոգեր, ավագ գիտաշխատող, bioengineer և bioinformatician |
Հաստատություն(ներ) | Ալեկսանդր Խարկևիչի անվան տեղեկատվության փոխանցման խնդիրների համալսարան[1] |
Գործունեության ոլորտ | Կենսաճարտարագիտություն, կենսաինֆորմատիկա, հանրամատչելի գիտություն, science journalism? և blogging? |
Անդամակցություն | Commission on Pseudoscience? |
Ալմա մատեր | Moscow Gymnasium in the Southwest No. 1543? (2003), Faculty of Bioengineering and Bioinformatics, Moscow State University? (2008) և Մոսկվայի պետական համալսարան (2011) |
Գիտական աստիճան | Կենսաբանական գիտությունների թեկնածու (2011) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն և անգլերեն |
Հայր | Yuri Panchin? |
Alexander Panchin Վիքիպահեստում |
Կենսագրություն
Ալեքսանդր Պանչինի հայրը՝ Յուրի Պանչինը, կենսաբանական գիտությունների դոկտոր է, բջջում ինֆորմատիվ գործընթացների հետազոտման լաբորատորիայի ղեկավար, Ինֆորմացիայի փոխանցման խնդիրների հետազոտման ՌԳԱ (Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի) ինստիտուտում[3]։ Մայրը ՝ Նադեժդա Պանչինա։
Պանչինը սովորել է Սան Դիեգոյի Թորի Պայնս տարրական դպրոցում (անգլ.՝ Torrey Pines Elementary School ), այնուհետև Մոսկվայի թիվ 791 դպրոցում[4]։
1997 - 2003 թթ. սովորել է Մոսկվայի թիվ 1543 դպրոցում։
2003 - 2008 թթ. սովորել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի` Բիոինժեներիայի և բիոինֆորմատիկայի ֆակուլտետում։ Ավարտելուց հետո ստացել Է կենսաբանական գիտությունների դոկտորի աստիճան։
Գիտա֊լուսավորական գործունեությունը
2008 թվականից ի վեր Պանչինը զբաղվում է գիտա֊լուսավորական գործունեությամբ։ Որպես գիտական լրագրող, նա համագործակցում է ռուսական «Նովայա գազետա» (ռուս.՝ «Новая газета»)[5], «Հանրամատչելի մեխանիկա» (անգլ.՝ Популярная механика)[6], «Աշխարհի շուրջ» (ռուս.՝ «Вокруг света»)[7] և «Forbes»[8] հրատարակությունների հետ։
2015 թվականին Corpus ռուսաստանյան հրատարակչությունը և «Էվոլյուցիա» (ռուս.՝ «Эволюция») հիմնադրամը համատեղ հրապարակում են Պանչինի "Բիոտեխնոլոգիաների հանրագումարը" (ռուս.՝ «Сумма биотехнологии») գիրքը։ Այդ գիրքը հռչակվել է 2016 թվականի «Լուսավորիչ» (անգլ.՝ «Просветитель») մրցականի հաղթող ՝ "Բնագիտական և ճշգրիտ գիտություններ" և "Ժողովրդի ընտրություն" անվանակարգերում։
Պանչինը հանդիսանում է Հարրի Հուդինի (ռուս.՝ Гарри Гудини) մրցանակաբաշխության փորձագիտական խորհրդի անդամ։ Խորհուրդը զբաղվում է տարատեսակ էքստրասենսների և մոգերի գործունեության հրապարակավ բացահայտումներով[9] ։
2016 թվականին դարձել է Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի(ՌԳԱ) կեղծավորությունների և պսեվդոգիտությունների դեմ պայքարող հանձնաժողովի անդամ[10] ։
Անձնական հայացքներ
Պանչինն աթեիստ է։ Իր իսկ խոսքերով, նա չի ընդունում Աստծո գոյությունը, քանի որ այդ հիպոթեզը չի հիմնավորվում բավարար քանակի վկայություններով[11]։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.