From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Ուսիկ (ուկրաիներեն՝ Олександр Олександрович Усик, հունվարի 17, 1987, Սիմֆերոպոլ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ)՝ ուկրաինացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, հանդես է եկել 1-ին ծանր և ծանր քաշային կարգերում։
Ալեքսանդր Ուսիկ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Ամբողջական անուն | Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Ուսիկ |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Ծննդյան ամսաթիվ | 17 հունվարի, 1987 |
Ծննդավայր | Սիմֆերոպոլ, Ղրիմի մարզ, ՈՒԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաշային կարգ | 1-ին ծանր (մինչև 90,72 կգ) ծանր (90,72 կգ-ից ավելի) |
Հասակ | 191 սմ |
Պրոմոուտեր | К2 Promotions |
Պրոֆեսիոնալ կարիերա | |
Վերջին մարտ | 25 սեպտեմբերի, 2021 |
Չեմպիոնական գոտի | The Ring (2018—2019), WBA (super) (2021—մինչ հիմա), WBO (2021—մինչ հիմա), IBF (2021—մինչ հիմա), IBO (2021 — մինչ հիմա) |
Մարտերի թիվ | 19 |
Հաղթանակների թիվ | 19 |
Հաղթանակ նոկաուտով | 13 |
Պարտություն | 0 |
Ոչ ոքի | 0 |
Տեղի չունեցած | 0 |
World Series Boxing | |
Թիմ | Українські отамани |
Մարտերի թիվ | 6 |
Հաղթանակների թիվ | 6 |
Պարտությունների թիվ | 0 |
Աշխարհի բացարձակ չեմպիոն է 1-ին ծանր քաշային կարգում (2018)։ Ծանր քաշային կարգում WBA super, WBO, IBF, IBO վարկածներով աշխարհի չեմպիոն է (2021 թվականից)։
WBSS մրցաշարի եզրափակչում կարողացել է հաղթել ռուս բռնցքամարտիկ Մուրատ Գասսիևին և դառնալ բացարձակ չեմպիոն նվաճելով IBF (2018—2019) և WBA super (2018—2019) վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսները և դրանք միացնելով նախկինում նվաճած WBO super (2016—2019) և WBC (2018—2019) վարկածներով չեմպիոնական գոտիներին։ The Ring (2018—2019) ամսագրի վարկածով չեմպիոն է[1]։ Ընդհանուր հաշվարկով հաղթել է 7 բռնցքամարտիկների 1-ին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար[2]։
Օլիմպիական խաղերի չեմպիոն է (2012, մինչև 91 կգ), Աշխարհի չեմպիոն է (2011, մինչև 91 կգ), Եվրոպայի չեմպիոն է (2008, մինչև 81 կգ), Ուկրաինայի սիրողական առաջնությունների չեմպիոն է։ Ունի Ուկրաինայի սպորտի վաստակավոր վարպետի կոչում։
2018 թվականի լավագույն պրոոֆեսիոնալ բռնցքամարտիկն է հետևյալ վարկածներով. ESPN սպորտային հեռուստաալիք[3][4], Sports Illustrated[5] և The Ring[6] սպորտային ամսագրեր, Ամերիկայի լրագրողների ասոցիացիա (BWAA)[7], BoxingTalk[8], Yahoo Sports, WBC[9]:
Ուսիկի մայրը՝ Նադեժդա Պետրովնան ծնունդով Չեռնիգովի մարզից է, հայրը՝ Ալեքսանդր Անատոլևիչը՝ Սումիի մարզից[10][11]։
Ուսիկը ծնվել է 1987 թվականի հունվարի 17-ին Սիմֆերոպոլ քաղաքում։ Մինչև 1999 թվականին ապրել է Չեռնիգովի մարզի Ռիբոտին գյուղում[12]։
Ավարտել է Սիմֆերոպոլի համար 34 դպրոցը, որտեղ սովորել է իր ապագա կնոջ՝ Աննայի հետ։ Մանուկ հասակում զբաղվել է ժողովրդական պարերով, ձյուդոյով և ֆուտբոլով։ Խաղացել է «Տավրիա» ֆուտբոլայի ակումբի երիտասարդական թիմի կազմում ձախ կիսապաշտպանի դիրքում։ Բռնցքամարտով ավելի լրջորեն սկսել է զբաղվել 15 տարեկանից, մարզվել է Սերգեյ Լապինի մոտ, որտեղ մարզվում էր նաև Լապինի որդին՝ Սերգեյ Լապին կրտսերը։ Երկուսն էլ հետագայում կարողանում են նվաճել Ուկրաինայի չեմպիոնի տիտղոսը։
2008 թվականին Ուսիկը սկսում է մարզվել իր ընկերոջ՝ Վասիլի Լոմաչենկոյի հայրիկի՝ Անատոլի Լոմաչենկոյի մոտ։ 2009 թվականին Աշխարհի առաջնության ժամանակ կարողացել է նվաճել բրոնզե մեդալ. կիսաեզրափակիչ փուլում պարտվել է ռուս բռնցքամարտիկ Եգոր Մեխոնցևին։
Առաջին լուրջ հաջողությունը գրանցել է 2011 թվականին հաղթելով Աշխարհի առաջնությունը. հաղթել է բուլղարացի Տերվել Պուլևին, ռուս Արթուր Բետերբիևին, բելառուս Սերգեյ Կորնեևին, իսկ եզրափակչում՝ ադրբեջանցի Թեյմուր Մամեդովին։
Լոնդոնի Օլիմպիական խաղերին Ուսիկը մեկնել է որպես թիմի ավագ և գլխավոր ֆավորիտ։ Նա կարողանում է ապացուցել իր բարձր կարգը հերթով հաղթելով նույն Բետերբիևին և Պուլևին, իսկ եզրափակչում Ռուսսոյին։ Հաղթանակից հետո Ուսիկը ռինգում հոպակ էր պարում[14]։
6 մենամարտ, 6 հաղթանակ, 0 պարտություն | |||||
---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Մրցակից | Անցկացման վայր | Ռաունդ, ժամանակ | Լրացուցիչ |
6-0 | մայիսի 10 | Միհայ Նիստոր | Աստանա | UD (5) | Եզրափակիչ |
5-0 | ապրիլի 12 | Մատտեո Մոդունյո | Միլան | TKO2 (5) 1:36 | Կիսաեզրափակիչ |
4-0 | մարտի 22 | Մագոմեդռասուլ Մեջիդով | Կիև | UD (5) | 1/4 եզրափակիչ |
3-0 | մարտի 1 | Ջո Ջոյս | Լոնդոն | UD (5) | |
2-0 | փետրվարի 1 | Էրիկ Բրեշլին | Կիև | TKO3 (5) 1:36 | |
1-0 | հունվարի 11 | Уан Фа | Կիև | UD (5) | |
2014 թ. հոկտեմբերի 4-ին Ուսիկն անցկացնում է մենամարտ, որը «Լվով Արենա»-ի գլխավոր մենամարտն էր։ 7-րդ ռաունդի վերջում Ուսիկը նոկաուտով կարողանում է հաղթել Դենիել Բրյուերին և նվաճել իր առաջին տարածաշրջանային տիտղոսը. WBO Inter-Continental վարկածով ժամանակավոր չեմպիոն[15]։
2014 թ. դեկտեմբերի 13-ին Ուսիկը մենամարտ է անցկացնում Դենի Վենտերի հետ։ Վենտերը կարողանում է արժանի դիմակայություն ցույց տալ, նույնիսկ հաղթում է մենամարտի առաջին կեսի մի քանի ռաունդներում։ Սակայն 5-րդ ռաունդից սկսած Ուսիկը կարողանում է հաղթել ռաունդների վերջնամասերում. այսպես շարունակվում է մինչև 9-րդ ռաունդը, երբ Ուսիկը կարողանում է ուժեղ հարվածաշարով մրցակցին նոկաուտի ենթարկել[16]։
2015 թ. ապրիլի 18-ին Ուսիկը տեխնիկական նոկաուտով կարողանում է հաղթել Անդրեյ Կնյազևին և պաշտպանել WBO վարկածով միջմայրցամաքային տիտղոսը։
2015 թ. օգոստոսի 29-ին Ուսիկը մենամարտ է անցկացնում Ջոննի Մյուլլերի հետ։ Առաջին ռաունդում ուկրաինացին կարողանում է գրավել ռինգի կենտրոնը և մարտը վարել ջաբերի օգնությամբ։ Մյուլլերը ևս փորձում էր պատասխանել ջաբերով, սակայն Ուսիկը կարողանում էր հաջողությամբ պաշտպանվել։ Երկրորդ ռաունդում Մյուլլերը բաց է թողնում հուժկու ուղիղ հարված։ Արդյունքում մրցավարը կանգնեցնում է մենամարտը տեսնելով Մյուլլերի վնասվածքը։
2015 թ. դեկտեմբերի 12-ին Ուսիկը մենամարտ է անցկացնում Պեդրո Ռոդրիգեսի հետ։ Այս մենամարտում Ուսիկը տանում է իր 9-րդ հաղթանակը (բոլորը նոկաուտով) և նորից հաջողությամբ պաշտպանում է իր տիտղոսը։ Իսկ Ռոդրիգեսի համար սա երկրորդ պարտությունն էր[17]։
2016 թ. մարտի 30-ին հայտնի է դառնում, որ նախապատրաստական մենամարտերից մեկի ժամանակ Ուսիկը ոտքի վնասվածք է ստացել. 2016 թ. ապրիլի 23-ին բրիտանացի Սթիվեն Սիմմոնսի հետ կայանալիք մենամարտը չեղարկվում է։
2016 թ. սեպտեմբերի 17-ին Ուսիկը մենամարտ է անցկացնում 1-ին ծանր քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն լեհ Կշիշտոֆ Գլովացկու հետ։ Մենամարտի մեծ մասում Գլովացկին փորձում էր առաջ նետվել և ազդել Ուսիկի վրա։ Ուսիկը փորձում էր աշխատել հակագրոհներով։ Լեհ բռնցքամարտիկը ավելացնում էր մենամարտի տեմպը, սակայն այդպես էլ չէր հաջողվում Ուսիկին սեղմելու ռինգի անկյունում։ Ուկրաինացի բռնցքամարտիկը հաջող կերպով կարողանում էր ջաբերով դիմավորել մրցակցին, իսկ հարձակումներից պաշտպանվել։ Ուսիկը նկատելի կերպով ավելի արագ և դիպուկ էր։ 12 ռաունդների հաշվարկով մրցավարները միաձայն որոշմամբ հաղթող են ճանաչում Ուսիկին (119—109, 117—111, 117—111)[18][19][20]: Ուսիկը կարողանում է գերազանցել ամերիկացի Էվանդեր Հոլիֆիլդի ռեկորդը և 1-ին ծանր քաշային կարգում դառնալ աշխարհի չեմպիոն անցկացրած 10 մենամարտերից հետո (Հոլիֆիլդը չեմպիոն էր դարձել 1986 թ. անցկացրած 12 մենամարտերից հետո)[21]։
2016 թ. դեկտեմբերի 17-ին Ուսիկը կարողանում է 9-րդ ռաունդում նոկաուտով հաղթել Թաբիսո Մչունուին։ Առաջին երկու ռաունդները անցան Մչունուի առավելությամբ, սակայն Ուսիկը արագորեն կարողացավ մենամարտի ընթացքը թեքել իր կողմը[22]։
2017 թ. ապրիլի 8-ին Ուսիկը կարողանում է միավորներով հաղթել ամերիկացի Մայքլ Հանթերին։ Այս մենամարտում ևս սկզբնական ռաունդներում առավելություն ուներ Հանթերը[23]։
2017 թ. օգոստոսի 26-ին ծրագրվում է անցկացնել Ուսիկի տիտղոսի 3-րդ պաշտպանությունը, սակայն շուտով տեղեկություն է ստացվում 1-ին ծանր քաշային կարգում մրցաշարի անցկացման մասին. World Boxing Super Series: Ուսիկի թիմը նախապատվությունը տալիս է մրցաշարին։ Ուսիկի հետ միասին մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացնում ևս 3 աշխարհի չեմպիոններ. Մուրատ Գասսիև, Մայրիս Բրիեդիս, Յունիել Դորտիկոս։
2017 թ. սեպտեմբերի 9-ին World Boxing Super Series մրցաշարի 1/4 եզրափակչում Ուսիկը մենամարտ է անցկացնում աշխարհի նախկին չեմպիոն Մարկո Հուկի հետ։
Առաջին ռաունդներից սկսած Ուսիկը կարողանում է վերահսկել մենամարտի ընթացքը, սակայն Հուկը կարողանում էր դիմանալ Ուսիկի բոլոր հարվածներին միևնույն ժամանակ անցկացնելով վտանգավոր հակագրոհներ։ Սակայն Ուսիկը նկատելիորեն ավելի արագ էր և կարողանում էր հաղթել ռաունդների հաշվարկում։ Հուկը փորձում էր կեղտոտ մենամարտ վարել, ինչի արդյունքում մրցավարը մի քանի անգամ զգուշացրեց Հուկին. 8-րդ ռաունդում նրանից միավոր է հանվում։ Վերջին ռաունդներում Ուսիկի առավելությունը անվիճելի էր դառնում և 10-րդ ռաունդում նրա հարվածներից հետո մրցավարը ստիպված է լինում կանգնեցնելու մենամարտը։ Արդյունքում Ուսիկը կարողանում է պաշտպանել WBO վարկածով չեմպիոնական գոտին և դուրս գալ մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ։
2018 թ. հունվարի 27-ին World Boxing Super Series մրցաշարի կիսաեզրափակչում Ուսիկը մենամարտ է անցկացնում Մայրիս Բրիեդիսի հետ։ Խաղարկվում էին 2 չեմպիոնական գոտիներ. WBО վարկածով տիտղոսը Ուսիկի մոտ էր, իսկ WBC վարկածով տիտղոսը՝ Բրիեդիսի։
Մասնագետների կարծիքով ընթանալու էր շախմատային պարտիա 2 մտածող բռնցքամարտիկների միջև։ Եվ այդպես էլ ստացվում է. անհավանական դիտարժան մենամարտ է ստացվում։ Ուսիկը առաջին ռաունդներում մի փոքր հետախուզումից հետո կարողացավ գրավել ռինգի կենտրոնը, փորձում էր մրցակցին պահել տարածության վրա։ Միևնույն ժամանակ Բրիեդիսը կարողանում էր շատ լավ շարժվել ռինգում և պատասխանել Ուսիկի մարմնին կատարած հարվածներով։ Երկրորդ ռաունդում Բրիեդիսը կարողանում է մի քանի հաջող ջաբեր հասցնել Ուսիկի գլխին։ Ռաունդի վերջնամասում մրցավարը չի կանգնեցնում մենամարտը և բռնցքամարտիկները մի քանի վայրկյան ավելի են մենամարտում։ 3-րդ ռաունդում Բրիեդիսը գլխով հարվածում է Ուսիկի դեմքին, ինչից հետո մրցավարը ստիպված է լինում կանգնեցնել մենամարտը և նկատողություն անել։ 5-րդ ռաունդում Ուսիկը կարողանում է հաջող մենամարտ վարել միջին տարածության վրա և մի քանի դիպուկ հարված անցկացնել։ 6-րդ ռաունդում Ուսիկի ձախ ուղիղ հարվածը ցնցում է մրցակցին, սակայն վերջինս կարողանում է ոտքերի վրա մնալ։ 9-րդ ռաունդը սկսվում է Բրիեդիսի գրոհներով, և ռաունդի վերջնամասում Ուսիկը հակագրոհելիս ծանր հարված է բաց թողնում։ Բավական լարված վերջնամաս է ստացվում։ Բրիեդիսը սկսում է նվազեցնել մենամարտի տեմպը, 11-րդ ռաունդի վերջում բաց է թողնում հերթական ձախ ուղիղ հարվածը։ Միավորների հաշվարկում 2 մրցավարների կարծիքով հաղթող է ճանաչվում Ուսիկը (114:114, 115:113, 115:113)։ Արդյունքում Ուսիկը նվաճում է նաև 2-րդ չեմպիոնական գոտին (WBO և WBC) և դուրս է գալիս մրցաշարի եզրափակիչ փուլ[24]։
Մենամարտից անմիջապես հետո ռինգում Ուսիկը խոստովանում է, որ սա իր կարիերայի ամենածանր մենամարտն էր[25]. «սա հավանաբար իմ ամենածանր 12 ռաունդներն էին։ Մենք կանենք համապատասխան հետևություններ և կնախապատրաստվենք եզրափակիչ մենամարտին»։
2018 թ. հուլիսին World Boxing Super Series մրցաշարի եզրափակչում Ուսիկը մենամարտ է անցկացնում Մուրատ Գասսիևի հետ։ Մենամարտի սկզբից Ուսիկը աշխատում էր ջաբերով։ Գասսիևը անշտապ կերպով հետևում էր մրցակցին և փորձում էր հարվածել մարմնին։ 4-րդ ռաունդի վերջում Գասսիևին հաջողվում է հարվածել Ուսիկի գլխին, սակայն այս հազվադեպ հարվածները չէին օգնում նրան։ Ուսիկը գերազանցում էր մրցակցին, թույլ չէր տալիս նրան անցկացնելու հարվածաշարեր։ Մենամարտում մրցավարների միաձայն որոշումով հաղթում է Ուսիկը (120-108, 119-109, 119-109) և դառնում է բացարձակ չեմպիոն 1-ին ծանր քաշային կարգում WBA super, WBC, IBF, WBO, The Ring ամսագրի (թափուր) վարկածներով։ Մենամարտից հետո Ուսիկը աշխատել էր 10 մլն դոլար։
Գասսիևի հետ մենամարտից հետո Ուսիկը ցանկություն է հայտնում մենամարտելու բրիտանացի Թոնի Բելլյուի հետ։ Բանակցություններից հետո Ուսիկը համաձայնում է պրոմոութերական պայմանագիր կնքելու Էդդի Հիրնի և Matchroom Boxing ընկերության հետ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվում մենամարտն անցկացնել 2018 թ. նոյեմբերի 10-ին Լոնդոնում։ 2 պրոմոութերական ընկերություններ պիտի հավասարապես կազմակերպեին մենամարտը. K2 և Matchroom Boxing[26]:
Մենամարտն անցավ անկանխատեսելի մթնոլորտում։ Բելլյուն մենամարտի առաջին հատվածում ավելի արդյունավետ մենամարտ է վարում և միավորների հաշվարկում առաջ է լինում։ Միավորների հաշվարկում ետ լինելով Ուսիկը կարողանում է 8-րդ ռաունդում նոկաուտով հաղթել մրցակցին անցկացնելով հարվածաշարեր։ Մենամարտից հետո Բելլյուն բարձր է գնահատել Ուսիկի կարգը և կոչ է արել իր երկրպագուներին հետևելու ուկրաինացի չեմպիոնի կարիերային։
2019 թ. սկզբին Ուսիկը հայտարարում է ծանր քաշային կարգ տեղափոխվելու մասին։ 2019 թ. մայիսի 25-ին պիտի կայանար մենամարտ Ալեքսանդր Ուսիկի և Կառլոս Տակամի միջև (36-5-1), սակայն մայիսի 7-ին հայտնի է դառնում, որ Ուսիկը վնասվածք է ստացել, և մենամարտը տեխափոխվում է օգոստոս ամիս։ Ուսիկը կրկին վնասվածք է ստանում և այն նորից տեղափոխվում է հոկտեմբերի 12։ Օգոստոսի վերջին հայտնի է դառնում, որ Տակամը պայմանագիր է կնքել նոր պրոմոութերական ընկերության հետ, և հրաժարվում է մենամարտից[27]։
Մրցակից է ընտրվում Թայրոն Սփոնգը (14-0)։ Սակայն մենամարտից առաջ Սփոնգը ձախողում է դոպինգ թեստը, և արագորեն մրցակից է ընտրվում ամերիկացի վետերան Չազզ Ուիզերսփունը (38-3)։
2019 թ. հոկտեմբերի 12-ին Ուսիկը մենամարտ է անցկացնում Չազզ Ուիզերսփունի հետ։ Ուսիկը առավելությամբ է հանդես գալիս մենամարտի ընթացքում և հեշտորեն կարողանում է խուսափել մրցակցի գրոհներից։ Ուիզերսփունը 7-րդ ռաունդի ավարտից հետո հրաժարվում է մենամարտի հետագա անցկացումից, և Ուսիկը հաջողությամբ է մեկնարկում սուպերծանր քաշային կարգում։
2020 թ. հոկտեմբերի 31-ին Ուսիկը մենամարտ է անցկացնում բրիտանացի վետերան Դերեկ Չիսորայի հետ։ Մենամարտի առաջին հատվածը անցնում է բավական մրցակցային մթնոլորտում։ Չիսորան անընդհատ առաջ էր ընթանում անցկացնելով ուժային հարվածներ։ Ուսիկը ևս փորձում էր դիմավորել մրցակցին հարվախներով, սակայն բաց էր թողնում վտանգավոր հարվածներ։ Մենամարտի միջնամասում Չիսորան նկատելի կերպով հոգնել էր և դանդաղեցրել մենամարտի տեմպը։ Մենամարտի մնացած հատվածում Ուսիկը առավելությամբ էր հանդես գալիս, սակայն ոչ մի կերպ չկարողացավ մենամարտը ավարտել ժամանակից շուտ։ 12 ռաունդներից հետ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթող է ճանաչվում ուկրաինացի բռնցքամարտիկը (117:112, 115-113, 115-113)։
2021 թ. սեպտեմբերի 25-ին Ուսիկը տիտղոսային մենամարտ է անցկացնում 4 վարկածներով (WBA, WBO, IBF, IBO) աշխարհի չեմպիոն բռնցքամարտի սուպերաստղ բրիտանացի Էնթոնի Ջոշուայի հետ։ Նշանակալի է, որ 2 բռնցքամարտիկներն էլ 2012 թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիրներ են։
Չնայած այն հանգամանքին, որ Ուսիկը մենամարտից առաջ ֆավորիտ չէր համարվում, առաջին ռաունդից սկսած նկատելի առավելությամբ է հանդես գալիս իր արագության և պաշտպանությունում արագ որոշումներ կայացնելու հաշվին։ Ջոշուան փորձում էր աշխատել ջաբերով հեռու տարածության վրա, բայց նկատելիորեն չէր հասցնում արձագանքել մրցակցի գործողություններին, բաց էր թողնում հարվածներ։ 6-րդ և 8-րդ ռաունդներում չեմպիոնին հաջողվում է մի քանի հաջող հարվածներ անցկացնել, սակայն մենամարտի պատկերը դրանով չփոխվեց։ Վերջին ռաունդներում մենամարտը դարձել էր միակողմանի. Ջոշուան ոչնչով չէր կարողանում դիմակայել մրցակցին։ 12-րդ ռաունդի վերջին վայրկյաններին Ուսիկը մի քանի ուժեղ հարվածներ է հասցնում մրցակցի գլխին, և շատ մոտ էր ժամանակից շուտ հաղթանակին, սակայն ժամանակի ավարտը փրկում է բրիտանացուն նոկաուտով պարտությունից։
12 ռաունդներից հետո մրցավարների միաձայն որոշմամբ հաղթող է ճանաչվում Ալեքսանդր Ուսիկը (117-112, 116-112, 115-113), և Ջոշուայից վերցնելով բոլոր գոտիները, դառնում է չեմպիոն 2 քաշային կարգերում։ Բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար Ուսիկին պակասում է միայն WBC վարկածով տիտղոսը, որը պարտություն չունեցող Թայսոն Ֆյուրիի մոտ է։
Մենամարտից հետո Ջոշուան հայտնեց ռևանշ մենամարտի կազմակերպման մասին, որը ծրագրվում է անցկացնել 2022 թ. գարնանը։
Տերմին | Նշանակություն |
---|---|
Հաղթանակ | |
КО | Նոկաուտ |
ТКО | Տեխնիկական նոկաուտ |
UD | Մրցավարների միաձայն որոշում |
MD | Մրցավարների մեծամասնության որոշում |
RTD | Հրաժարում մենամարտի շարունակումից |
19 մենամարտ, 19 հաղթանակ (13 նոկաուտ). | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Մենամարտ | Ցուցանիշ | Ամսաթիվ | Տարիք | Մրցակից | Մրցակցի տարիք | Անցկացման վայր | Ռաունդ, ժամանակ | Լրացուցիչ |
19(13)-0 | սեպտեմբերի 25, 2021 | 34 տարի, 8 ամիս, 8 օր | Էնթոնի Ջոշուա (24-1) | 31 տարի, 11 ամիս, 10 օր | Տոտտենհեմ Հոտսպուր մարզադաշտ, Տոտտենհեմ, Լոնդոն, Մեծ Բրիտանիա | Հաշիվ. 117-112, 116-112, 115-113: Նվաճել է ծանր քաշային կարգում WBA Super, WBO, IBF, IBO վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (Ջոշուայի 2-րդ պաշտպանություն)։ | ||
18(13)-0 | հոկտեմբերի 31, 2020 | 33 տարի, 9 ամիս, 14 օր | Դերեկ Չիսորա (32-9) | 36 տարի, 10 ամիս, 2 օր | Ուեմբլի Արենա, Լոնդոն, Մեծ Բրիտանիա | Հաշիվ. 117-112, 115-113, 115-113: Նվաճել է ծանր քաշային կարգում WBO Inter-Continental վարկածով չեմպիոնի տիտղոսը (Չիսորայի 1-ին պաշտպանություն)։ | ||
17(13)-0 | հոկտեմբերի 12, 2019 | 32 տարի, 8 ամիս, 25 օր | Չազզ Ուիզերսփուն (38-4) | 38 տարի, 26 օր | Wintrust Arena, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ | Ծանր քաշային կարգում մեկնարկային մենամարտ | ||
Տեղափոխվել է ծանր քաշային կարգ — 90,7 կգ-ից բարձր (200 ֆունտ). | ||||||||
16(12)-0 | նոյեմբերի 10, 2018 | 31 տարի, 9 ամիս, 24 օր | Թոնի Բելլյու (30-2-1) | 35 տարի, 11 ամիս, 11 օր | Մանչեստր արենա, Մանչեստր, Մեծ Բրիտանիա | Մենամարտ WBO (Ուսիկի 6-րդ պաշտպանություն), WBC (Ուսիկի 2-րդ պաշտպանություն), IBF (Ուսիկի 1-ին պաշտպանություն), WBA (Ուսիկի 1-ին պաշտպանություն) և The Ring ամսագրի վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ | ||
15(11)-0 | հուլիսի 21, 2018 | 31 տարի, 6 ամիս, 4 օր | Մուրատ Գասսիև (26-0) | 24 տարի, 9 ամիս, 9 օր | Олимпийский, Մոսկվա, Ռուսաստան | Հաշիվ. 120-108, 119-109, 119-109: Պաշտպանել է WBO (Ուսիկի 5-րդ պաշտպանություն) և WBC (Ուսիկի 1-ին պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, նվաճել է IBF (Գասսիևի 3-րդ պաշտպանություն), WBA (super) (Գասսիևի 1-ին պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ WBSS մրցաշարի եզրափակիչ։ | ||
14(11)-0 | հունվարի 27, 2018 | 31 տարի, 10 օր | Մայրիս Բրիեդիս (23-0) | 33 տարի, 14 օր | Արենա Ռիգա, Ռիգա, Լատվիա | Հաշիվ. 115-113, 114-114, 115-113: Պաշտպանել է WBO (Ուսիկի 4-րդ պաշտպանություն) վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, նվաճել է WBC (Բրիեդիսի 2-րդ պաշտպանություն) վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ WBSS մրցաշարի կիսաեզրափակիչ։ | ||
13(11)-0 | սեպտեմբերի 9, 2017 | 30 տարի, 7 ամիս, 23 օր | Մարկո Հուկ (40-4-1) | 32 տարի, 9 ամիս, 29 օր | Max Schmeling Halle, Բեռլին, Գերմանիա | Պաշտպանել է WBO (Ուսիկի 3-րդ պաշտպանություն) վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ WBSS մրցաշարի 1/4 եզրափակիչ։ | ||
12(10)-0 | ապրիլի 8, 2017 | 30 տարի, 2 ամիս, 22 օր | Մայքլ հանթեր (12-0) | 28 տարի, 8 ամիս, 30 օր | MGM National Harbor, Oxon Hill, Մերիլենդ, ԱՄՆ | Հաշիվ. 117-110, 117-110, 117-110: Պաշտպանել է WBO (Ուսիկի 2-րդ պաշտպանություն) վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ | ||
11(10)-0 | դեկտեմբերի 17, 2016 | 29 տարի, 11 ամիս | Թաբիսո Մչունու (17-2) | 28 տարի, 8 ամիս, 13 օր | The Forum, Ինգլվուդ, ԱՄՆ | Պաշտպանել է WBO (Ուսիկի 1-ին պաշտպանություն) վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ | ||
10(9)-0 | սեպտեմբերի 17, 2016 | 29 տարի, 8 ամիս | Կշիշտոֆ Գլովացկի (26-0) | 30 տարի, 1 ամիս, 17 օր | Ergo Arena, Գդանսկ, Լեհաստան | Հաշիվ. 117-111, 119-109, 117-111: Նվաճել է WBO (Գլովացկու 2-րդ պաշտպանություն) վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ | ||
9(9)-0 | դեկտեմբերի 12, 2015 | 28 տարի, 10 ամիս, 25 օր | Պեդրո Ռոդրիգես (22-1) | 29 տարի, 2 ամիս, 24 օր | Палац Спорту, Կիև, Ուկրաինա | Պաշտպանել է WBO վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի տիտղոսը (Ուսիկի 4-րդ պաշտպանություն)։ | ||
8(8)-0 | օգոստոսի 29, 2015 | 28 տարի, 7 ամիս, 12 օր | Ջոննի Մյուլլեր (19-4-2) | 24 տարի 7 ամիս, 28 օր | Палац Спорту, Կիև, Ուկրաինա | Պաշտպանել է WBO վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի տիտղոսը (Ուսիկի 3-րդ պաշտպանություն)։ | ||
7(7)-0 | ապրիլի 18, 2015 | 28 տարի, 3 ամիս, 1 օր | Անդրեյ Կնյազև (11-1) | 29 տարի, 2 ամիս, 12 օր | Палац Спорту, Կիև, Ուկրաինա | Պաշտպանել է WBO վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի տիտղոսը (Ուսիկի 2-րդ պաշտպանություն)։ | ||
6(6)-0 | դեկտեմբերի 13, 2014 | 27 տարի, 10 ամիս, 26 օր | Դենի Վենտեր (19-6) | 35 տարի, 2 ամիս, 14 օր | Палац Спорту, Կիև, Ուկրաինա | Պաշտպանել է WBO վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի տիտղոսը (Ուսիկի 1-ին պաշտպանություն)։ | ||
5(5)-0 | հոկտեմբերի 4, 2014 | 27 տարի, 8 ամիս, 17 օր | Դենիել Բրյուեր (24-5-1) | 29 տարի, 9 ամիս, 10 օր | Арена Львів, Լվով, Ուկրաինա | Նվաճել է WBO վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի տիտղոսը։ | ||
4(4)-0 | մայիսի 31, 2014 | 27 տարի, 4 ամիս, 14 օր | Սեզար Դավիդ Կրենս (21-8) | 34 տարի, 5 ամիս, 25 օր | Палац Спорту, Օդեսա, Ուկրաինա | |||
3(3)-0 | ապրիլի 26, 2014 | 27 տարի, 3 ամիս, 9 օր | Բեն Նսաֆոա (15-9-2) | 32 տարի, 9 օր | Koenig Pilsener Arena, Օբերհաուզեն, Գերմանիա | |||
2(2)-0 | դեկտեմբերի 14, 2013 | 26 տարի, 10 ամիս, 27 օր | Էպիֆանիո Մենդոսա (34-15-1) | 38 տարի, 22 օր | ЛД «Терминал», Բրովարի, Ուկրաինա | |||
1(1)-0 | նոյեմբերի 9, 2013 | 26 տարի, 9 ամիս, 23 օր | Ֆելիպե Ռոմերո (16-7-1) | 29 տարի, 6 ամիս, 22 օր | Палац Спорту, Կիև, Ուկրաինա | |||
Մենամարտ | Ցուցանիշ | Ամսաթիվ | Տարիք | Մրցակից | Մրցակցի տարիք | Անցկացման վայր | Ռաունդ, ժամանակ | Լրացուցիչ |
Ալեքսանդր Ուսիկը ամուսնացած է, կնոջ անունն է Եկատերինա։ Նրանք ունեն 3 երեխաներ. աղջիկը՝ Ելիզավետան, որդիները՝ Կիրիլլը և Միխաիլը[28][29]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.