From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Բենիամինի Ավագյան (նոյեմբերի 12, 1944, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 26, 1988, Մեջիբոժ, Լետիչևի շրջան, Խմելնիցկիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ծագումով հայ ուկրաինացի հնէաբան, քարանձավագետ, երաժիշտ և բանաստեղծ։ Ուկրաինական քարանձավագիտության համահիմնադիրներից է, հին ուկրաինական քարանձավային կառույցների գիտական համակարգման առաջին հեղինակը։
Ալեքսանդր Ավագյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 12, 1944 |
Ծննդավայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 26, 1988 (43 տարեկան) |
Մահվան վայր | Մեջիբոժ, Լետիչևի շրջան, Խմելնիցկիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մ. Պ. Դրագոմանովի անվան ազգային մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | հնէաբան, քարանձավագետ, երաժիշտ և բանաստեղծ |
1981 թվականին ավարտել է Կիևի մանկավարժական ինստիտուտի պատմական բաժինը։
1981 - 1984 թվականներին աշխատել է Ուկրաինական ԽՍՀ ԳԱ Հնէաբանության ինստիտուտի ճարտարապետահնէաբանական խմբում, 1985 - 1988 թվականներին աշխատել է գիտավերականգնողական մասնագիտացված նախագծային ինստիտուտում։
Հակոբյանը ուկրաինական քարանձավագիտության հիմնադիրներից է, հին ուկրաինական քարանձավային կառույցների գիտական համակարգման առաջին հեղինակը։ Լավրի և Զվերինեցկի քարանձավերի հնէաբանական հետազոտությունների, Կիևի Կիրիլովյան եկեղեցու Մովչանսկի միաբանության (Սումսկի շրջան), Օստրոժսկի ամրոցի, (Ռովենսկի շրջան), Լիվադիյսկի պալատի (Յալտա) ստորգետնյա շինությունների կազմակերպիչն ու ղեկավարը։
Կատարել է պեղումներ Կիևում՝ Պոդոլում, Խմելնիցկու մարզի Ստարոկոնստանտինովում, Վիննիցկու շրջանի Տուլչինում, Վոլինի Սվյատոգորոդսկոյ միաբանությունում, Բախչիսարայի խանի պալատում, Թեոդոսիայում, Լուցկում, Կամենեց-Պոդոլսկում և այլուր։
Առաջինն է ուսումնասիրել Մեդժիբոժսկի ամրոցը։ Այնտեղ էլ սպանվել է (Ալեքսանդր Ավագյանին սպանել է իր աշակերտը)։
«Օզյորնայա» և «Օպտիմիստիչեսկայա» քարանձավները ուսումնասիրելու համար արշավախմբեր է կազմակերպել, որոնց արդյունքում պարզվեց, որ նրանք աշխարհում ամենամեծերի շարքում են։ Ավագյանի անվամբ քարանձավ է անվանված։
1962 թվականին ստեղծել է «Բերեզեն» (Մարտ) ռոք-անսամբլը։ Մ․ Նիկոլաևի և Վ․ Կրիշտոֆովիչի համահեղինակությամբ ստեղծել է «Մարիա Օրանտա» ռոք-օպերան, ուր ներառվել են Ավագյանի «Ծիր կաթին», «Գանկա», «Ջրաղացպանը» և «Ինչու են կաթիլներ ապակիին․․․» երգերը։
Ալեքսանդր Ավագյանի հիշատակին է նվիրված համաուկրաինական ամենամյա հեղինակային երգի «Ծիր կաթին» փառատոնը (ուկրաիներեն՝ Чумацький шлях)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.