From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Ալեքսանդրի Ալեքսանդրյան (սեպտեմբերի 8, 1889[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 30, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, երաժիշտ, երաժշտական գործիչ, թառահար։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1961)։
Ալեքսանդր Ալեքսանդրյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | սեպտեմբերի 8, 1889[1] Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Երկիր | Հայաստան |
Մահացել է | դեկտեմբերի 30, 1978 (89 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Նուբարաշենի գերեզմանատուն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժիշտ և երաժշտության դասախոս |
Գործիքներ | թառ |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1] և Հայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ |
Պարգևներ |
Ծնվել է Շուշիում, որտեղ ստացել է նախնական կրթությունը։ 1902 թվականին եղել է Գ. Սյունիի ժողովրդական գործիքների անսամբլի թառահարը, այնուհետև՝ ժողովրդական անսամբլների ղեկավարը։ 1921 թվականին տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի քաղաքային աշխատավորական ակումբի ժողովրդական ինքնագործունեության բաժնում։ Այստեղ կազմակերպել է ժողովրդական գործիքների անսամբլ և սկսել համերգներ տալ։ 1930-1936 թվականներին աշխատել է Երևանի կոնսերվատորիայում, որպես արևելյան գործիքների ամբիոնի վարիչ, 1938 թվականից՝ Հայաստանի երգի-պարի անսամբլում որպես գործիքային խմբի ղեկավար[2]։
Մշակել է ժողովրդական մի շարք երգեր։ Երգեր՝
Պարեղանակներ՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.