From Wikipedia, the free encyclopedia
Ալեսանդրո Վոլտա (իտալ.՝ Alessandro Giuseppe Antonio Anastasio Gerolamo Umberto Volta, Ալեսանդրո Ջուզեպպե Անաստասիո Ջերոլամո Ումբերտո Վոլտա, փետրվարի 18, 1745[1][2][3][…], Կոմո, Միլանի դքսություն, Հաբսբուրգի միապետություն[4][5] - մարտի 5, 1827[1][3][6][…], Կոմո, Լոմբարդո-Վենետիկ, Ավստրիական կայսրություն[4][5]), իտալացի նշանավոր ֆիզիկոս, քիմիկոս և ֆիզիոլոգ, գյուտարար, էլեկտրականության ուսմունքի հիմնադիրներից մեկը[10][11][12]։ Համարվում է նաև առաջին էլեկտրական մարտկոցի ստեղծողը և մեթան գազի հայտնագործողը։
Ալեսանդրո Վոլտա Alessandro Volta | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1745[1][2][3][…] Կոմո, Միլանի դքսություն, Հաբսբուրգի միապետություն[4][5] |
Մահացել է | մարտի 5, 1827[1][3][6][…] (82 տարեկան) Կոմո, Լոմբարդո-Վենետիկ, Ավստրիական կայսրություն[4][5] |
Գերեզման | tomb of Alessandro Volta |
Քաղաքացիություն | Միլանի դքսություն, Ցիզալպիական հանրապետություն, Իտալիայի թագավորություն և Լոմբարդո-Վենետիկ |
Մասնագիտություն | ֆիզիկոս, գյուտարար, ակադեմիկոս և քիմիկոս |
Հաստատություն(ներ) | Պավիայի համալսարան |
Գործունեության ոլորտ | ֆիզիոլոգիա |
Պաշտոն(ներ) | սենատոր |
Անդամակցություն | Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Թուրինի գիտությունների ակադեմիա[5], National Virgilian Academy?, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Ռուանի գիտությունների, գրականության և արվեստի ակադեմիա |
Տիրապետում է լեզուներին | իտալերեն[1][7] և լատիներեն |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Teresa Peregrini? |
Երեխա(ներ) | Zanino Volta? |
Alessandro Volta Վիքիպահեստում |
1799 թվականին հայտնագործել է հետագայում իր անունով կոչված Վոլտայի սյունը և իր փորձերի արդյունքների մասին երկմաս նամակով տեղեկացրել Թագավորական ընկերության նախագահին[13][14]։ Իր այդ հայտնագործությամբ Վոլտան ապացուցել է, որ էլեկտրականություն կարելի է ստանալ նաև քիմիական եղանակով, դրանով իսկ ժխտել է ժամանակին տիրապետող այն կարծիքը, թե էլեկտրականությունն ստեղծվում է միայն կենդանի արարածների կողմից։ Լինելով առաջին գալվանական էլեմենտը՝ Վոլտայի սյունը փաստացի դարձել է ժամանակակից էլեկտրական մարտկոցների նախօրինակը։ Վոլտան համարվում է նաև մի շարք այլ էլեկտրական սարքերի՝ էլեկտրաֆորի, էլեկտրամետրի, էլեկտրասկոպի, կոնդենսատորի (խտացուցչի) գյուտարարը, առաջինը նա է նկատել և ապացուցել զանազան մետաղների պոտենցիալների կոնտակտային տարբերությունը։ Վոլտայի այդ գյուտերը գիտական շրջաններում խանդավառ ոգեշնչման ազդակ են հանդիսացել և շատերին մղել դիմելու համանման փորձերի, որոնք հանգեցրել են գիտության մի նոր ճյուղի՝ էլեկտրաքիմիայի առաջացմանն ու զարգացմանը[14]։
Բացի այդ, Վոլտան արժանացել է Նապոլեոն Բոնապարտի հիացական, չափազանց բարձր գնահատանքին, նրա հրավերով այցելել է Ֆրանսիայի ինստիտուտ, ցուցադրել իր փորձերն ու գյուտերը։ Հետագայում ևս Նապոլեոնը բարձր պատիվների է արժանացրել կոմսի ազնվականական տիտղոս կրող գիտնականին։ Ալեսանդրո Վոլտան շուրջ քառասուն տարի ղեկավարել է Պավիայի համալսարանի փորձարարական ֆիզիկայի բաժանմունքը՝ վայելելով ուսանողների՝ պաշտամունքի աստիճանի հասնող սերն ու հարգանքը։ Սակայն, չնայած մեծարանքին, հասարակական ճանաչմանն ու փառքին, նա , հատկապես կյանքի վերջին տարիներին, առավելապես հակված էր հասարակությունից մեկուսացված, ընտանեկան կենցաղավարության։ Նամանավանդ, որ այդ շրջանում չորս տարի շարունակ տառապել է հիվանդություններով, որոնք նրան 1827 թվականին հասցրեցին մահվան։
Ալեսանդրո Վոլտան առաջինն է փորձել ստանալ հաստատուն հոսանք, տեղադրելով ցինկե և պղնձյա թիթեղները էլեկտրոլիտ լուծույթի մեջ։ Վոլտայի անունով է կոչվում էլեկտրական լարման չափման միավորը՝ վոլտ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.