From Wikipedia, the free encyclopedia
Ալեգեյնի քոլեջ, ազատ արվեստների մասնավոր քոլեջ։ Հիմնադրվել է 1815 թվականին, գտնվում է Միդվիլլում (ԱՄՆ, Փենսիլվանիա նահանգ)։ Քոլեջում կա մոտ 2100 սովորող։
Ալեգեյնի քոլեջ | |
---|---|
Տեսակ | liberal arts college in the United States?, կյանքը փոխող քոլեջներ և մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն |
Հիմնադրված է | ապրիլ 1815 |
Աշակերտներ | 1771 և 1332[1] |
Երկիր | ԱՄՆ[2] |
Տեղագրություն | Մեդվիլ |
Հասցե | 520 N Main St, Meadville, PA, 16335-3902[3] |
Կայք | allegheny.edu(անգլ.) |
Ալգեյնի քոլեջը հիմնադրվել է 1815 թվականի ապրիլին՝ Հարվարդի համալսարանի Աստվածաբանական դպրոցի շրջանավարտ Սուրբ Հայր Թիմոթի Օլդենի կողմից։ Չնայած ներկայումս դա աշխարհիկ կրթական հաստատություն է, բայց սկսած 1833 թվականից, վարժարանի պատմությունը սերտորեն կապված է մեթոդիստական եկեղեցու պատմության հետ։
Չորս հոգուց բաղկացած առաջին դասարանը ուսումն սկսեց 1816 թվականի հուլիսի 4-ին՝ դեռևս ոչ սովորական համալսարանական շենքերում։ Հաջորդ վեց տարիների ընթացքում Օլդենը բավականաչափ միջոցներ է կուտակել, որպեսզի սկսի կամպուսի շինարարությունը։ Գրադարանի շենքը, որը կառուցվել է առաջինը, նախագծվել է անձամբ Օլդենի կողմից, այժմ այն իրենից ներկայացնում է վաղ ամերիկյան ճարտարապետության վառ նմուշ։ Գրադարանը ստեցել է Բենթլի հոլ անվանումն՝ ի պատիվ Ուիլյամ Բենթլիի, ով քոլեջին նվիրաբերել է գրքերի իր հսկայական հավաքածուն։ Արդեն 1824 թվականին քոլեջի գրադարանն այնքան ընդլայնվեց, որ Թոմաս Ջեֆերսոնն Օլդենին ուղղված իր նամակում միայն հույս է հայտնել, որ մի օր նրա հետ կհավասարվեն իր հիմնադրած Վիրջինիայի համալսարանի գրադարանային ֆոնդերը[4]։ 1831 թվականին Թիմոթի Օլդենը ֆինանսական և կադրային խնդիրների պատճառով ստիպված էր լքել քոլեջի նախագահի պաշտոնը։
1870 թվականին Ալեգեյնի քոլեջը սկսեց աղջիկների ընդունելիություն[5]։ Ըստ որոշ աղբյուրների, առաջին ուսանողուհին դարձավ Իդա Տերբելլը, որը հետագայում հայտնի դարձավ հետաքննական լրագրությամբ[6]։
1905 թվականին կառուցվեց Օլդեն հոլը, որտեղ սկսվեց նոր դասընթացները[7]։
Համալսարանական 36 հիմնական շենքերը տեղակայված են նրա 31 հեկտար կազմող տարածքի կենտրոնական մասում։ Բացի այդ, քոլեջի տարածքում կա հանգստյան գոտի (74 հա), ինչպես նաև արգելոցի մի հատված (115 հա)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.