Ալբին Ցոլինգեր
շվեյցարացի գրող From Wikipedia, the free encyclopedia
շվեյցարացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Ալբին Ցոլինգեր (հունվարի 24, 1895[1][2][3], Ցյուրիխ, Շվեյցարիա - նոյեմբերի 7, 1941[1][2][3], Ցյուրիխ, Շվեյցարիա[4]), շվեյցարացի գրող։
Ալբին Ցոլինգերը ծնվել է Ցյուրիխում։ Հայրը եղել է մեխանիկ։ Ալբինը մեծացել է Ռյութիում և Արգենտինայում, որտեղ ծնողները անհաջող փորձել են ապահովել ընտանիքի գոյությունը։ Ալբին Ցոլինգերը հաճախել է Կյուսնախտի ուսուցչական սեմինարիան և ի վերջո, աշխատանքի մի շարք փոփոխություններից հետո, մշտական պաշտոն է ստացել Օերլիկոնում, որը զբաղեցրել է մինչև իր մահը։ Նրա առաջին վեպը լույս է տեսել 1921 թվականին։
Ցոլինգերն իր բոլոր ստեղծագործությունները՝ վեպերը, պատմվածքները, բանաստեղծությունները, էսսեները, հոդվածները, ակնարկները և նամակները գրել է ուսուցչի, զինվորական ծառայության, Շվեյցարիայի գրողների ասոցիացիայի հասարակական աշխատանքին և որպես «Die Zeit»-ի խմբագիր, հետագայում «Nation»-ի համար աշխատանքին զուգահեռ, չնայած ընտանեկան ճգնաժամին և դեպրեսիայի (նրա ամուսնությունը մի քանի տարի հետո ավարտվել է ամուսնալուծությամբ)։
Գրելու համար նրա նախընտրած վայրը Ցյուրիխի սրճարաններն են եղել, և դասերից հետո Օերլիկոնից տրամվայով ժամանել է այնտեղ։ 1930-ականներին նրա փոքրիկ մարմարե սեղանը «Terrasse» սրճարանում ձեռք է բերել որոշ տեղական համբավ։ Այնտեղ նա հանդիպել է Ցյուրիխի այլ գրողների, օրինակ՝ գրականության պրոֆեսոր Ֆրից Էռնստին, գրականագետ Բերնհարդ Դիբոլդին, ընկերոջը՝ Տրաուգոտ Ֆոգելը կամ Ռուդոլֆ Յակոբ Հումին։ Մահից երեք շաբաթ առաջ՝ 46 տարեկան հասակում, Ցոլինգերը Պֆանենում հանդիպել է երիտասարդ Մաքս Ֆրիշին։ Ֆրիշը հանդիպման մասին նշել է իր օրագրում («Tagebuch 1946-1949»)[6]:
Ցոլինգերը մահացել է Ցյուրիխում և թաղված է Օերլիկոնի «Նորդհայմ» գերեզմանատան պատվավոր գերեզմանում։ 1980 թվականին Օերլիկոնում հրապարակ է կոչվել նրա անունով։ Ալբին Ցոլինգերի գրական ժառանգությունը կառավարվում է Ցյուրիխի կենտրոնական գրադարանի կողմից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.