From Wikipedia, the free encyclopedia
Մաքս Ռուդոլֆ Ֆրիշ (գերմ.՝ Max Rudolf Frisch, մայիսի 15, 1911[1][2][3][…], Ցյուրիխ, Շվեյցարիա[4] - ապրիլի 4, 1991[1][2][3][…], Ցյուրիխ, Շվեյցարիա[5]), շվեյցարացի աշխարհահռչակ վիպասան, թատերագիր։
Մաքս Ֆրիշ գերմ.՝ Max Frisch | |
---|---|
Ծննդյան անուն | շվեյց. գերմ.՝ Max Rudolf Frisch |
Ծնվել է | մայիսի 15, 1911[1][2][3][…] |
Ծննդավայր | Ցյուրիխ, Շվեյցարիա[4] |
Վախճանվել է | ապրիլի 4, 1991[1][2][3][…] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Ցյուրիխ, Շվեյցարիա[5] |
Մասնագիտություն | գրող, ճարտարապետ, դրամատուրգ, վիպասան, օրագրի հեղինակ, սցենարիստ, փիլիսոփա, լրագրող, կենսագիր և բանաստեղծ |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Կրթություն | Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց և Ցյուրիխի համալսարան |
Ժանրեր | վեպ, թատերգություն |
Ուշագրավ աշխատանքներ | «Homo faber» (վեպ, 1957) |
Ստեղծագործությունների ցանկ | list of literary works by Max Frisch? |
Անդամակցություն | Ժամանակակից լեզվի միություն[6], Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա |
Պարգևներ | |
Ամուսին | Gertrud Frisch-von Meyenburg? և Marianne Frisch?[5] |
Համատեղ ապրող | Ինգեբորգ Բախման և Käte Schnyder-Rubensohn? |
Զավակներ | Ursula Priess? |
Մաքս Ֆրիշ Վիքիքաղվածքում | |
Max Frisch Վիքիպահեստում |
Մաքս Ռուդոլֆ Ֆրիշը ծնվել է 1911 թվականի մայիսի 15-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում։ Նրա հայրը ճարտարապետ էր, իսկ մայրը զբաղվում էր ուսուցչությամբ։ 1930-1932 թվականներին գերմանագիտություն է ուսանել Ցյուրիխի համալսարանում, սակայն հոր մահից հետո կիսատ է թողել ուսումը և ընդունվել աշխատանքի Ցյուրիխի թերթերից մեկում։ Այս ժամանակաընթացքում նա ստեղծում է «Յուրգ Ռայնհարտ» (գերմ.՝ Jürg Reinhart, 1934) և «Պատասխան լռությունից» (գերմ.՝ Antwort aus der Stille, 1937) վեպերը։ 1936 թվականին ընդունվում է Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցի ճարտարապետական բաժինը և այն ավարտում 1940 թվականին։ Երիտասարդ գրողի վրա մեծ ազդեցություն է թողնում Գոթֆրիդ Քելլերի «Կանաչ Հայնրիխ» (գերմ.՝ Der grüne Heinrich) վեպը, որի ազդեցության տակ Ֆրիշը միառժամանակ կասեցնում է իր գրական գործունեությունը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրիշը զորակոչվում է։ Պատերազմական կյանքի մասին իր տպավորությունները և մտորումները նա գրի է առնում իր օրագրում, որը 1940 թվականին հրատարակվում է՝ «Թերթիկներ հացապարկից» (գերմ.՝ Blätter aus dem Brotsack) վերտառությամբ։ 1944 թվականին Ֆրիշը լույս է ընծայում «Ծանր մարդիկ կամ սիրում եմ այն, ինչն ինձ այրում է» (գերմ.՝ J’adore ce qui me brûle oder Die Schwierigen) վեպը, որը հեղինակի կողմից վերամշակվելուց հետո հրատարակվում է 1957 թվականին։
1940-ականների կեսերից Մաքս Ֆրիշը սկսում է նաև թատերգություններ գրել, որոնցից հատկապես նշանակալի են «Սանտա Կրուս» (գերմ.՝ Santa Cruz, 1944), «Եւ ահա նրանք կրկին երգում են» (գերմ.՝ Nun singen sie wieder, 1946), «Չինական պարիսպը» (գերմ.՝ Die Chinesische Mauer, 1946) ստեղծագործությունները։
Մաքս Ֆրիշին համաշխարհային ճանաչում է ձեռք բերել շնորհիվ իր երեք վեպերի, որոնք են. «Շթիլլեր» (գերմ.՝ Stiller, 1954), «Homo Ֆաբեր» (գերմ.՝ Homo faber, 1957) և «Ենթադրենք անունս Գանթենբայն է» (գերմ.՝ Mein Name sei Gantenbein, 1964)։
1960-ականներից սկսյալ Մաքս Ֆրիշը կատարել է բազմաթիվ ճանապարհորդություններ։ նա այցելել է Ճապոնիա, ԱՄՆ և բազմաթիվ այլ երկրներ։ 1972 թվականից Ֆրիշը բնակություն է հաստատում Բեռլինում, իսկ 80-ականների սկզբից իր կնոջ՝ Էլիս-Լոք Քերիի հետ տեղափոխվում է Նյու-Յորք, ԱՄՆ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.