Ալբերտայի համալսարան (անգլ.՝ University of Alberta), հանրային հետազոտական համալսարան, ԿանադայիԱլբերտա նահանգիԷդմոնտոն քաղաքում։ Հիմնադրվել է 1908 թվականին՝ Ալեքսանդր Կամերոն Ռութերֆորդի[18] և Հենրի Մարգշալ Թորինի[19] կողմից։
Համալսարանն ընդգրկում է Էդմոնտոնում գտնվող չորս մասնաճյուղեր, Քեմրոզում գտնվող Օգանեսան քոլեջը և Կալգարիյում աշխատակազմի կենտրոն։ Նախնական հյուսիսային ճամբարը բաղկացած է 150 շենքերից, որոնք ընդգրկում են Հյուսիսային Սասկաչևան գետի հովտի հարավային գոտում գտնվող 50 քաղաքային բլոկներ անմիջապես Էդմոնտոնի մոտ։ Կանադայից և 150 այլ երկրներից 39,000 ուսանողներ մասնակցում են 18 ֆակուլտետների 400 ծրագրերին։
Ալբերտայի համալսարանը Ալբերտայում խոշորագույն տնտեսական ուժ է։ Համալսարանի ազդեցությունն Ալբերտայի տնտեսության վրա գնահատվում է տարեկան 12.3 միլիարդ դոլար կամ մարզի համախառն ներքին արդյունքի հինգ տոկոսը[20]։
Հենրի Մարգշալ Թորինի շինությունը Ալբերտայի համալսարանում
Ալեքսանդր Կամերոն Ռութերֆորդ շինությունը, Ալբերտաի համալսարանի ճամբարի հյուսիսային մասում
Կենսաբանական գիտությունների շինությունը Ալբերտայի համալսարանում
"A Gentleman of Strathcona – Alexander Cameron Rutherford", Douglas R. Babcock, 1989, The University of Calgary Press, 2500 University Drive NW, Calgary, Alberta, Canada, 0-919813-65-8