Ազգային հնագիտական թանգարան (Ֆլորենցիա)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ֆլորենցիայի Ազգային հնագիտական թանգարան (իտալ.՝ Museo archeologico nazionale di Firenze), հնագիտական թանգարան Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում։ Գտնվում է Սանտիսիմա Անունցիատա 1 հասցեում (պալատը 1620 թվականին կառուցվել է արքայադուստր Ֆերդինանտ I-ի դստեր՝ Մարիա Մադդալենա Մեդիչիի համար իտալացի ճարտարապետ Ջուլիո Պարիջիի կողմից)։
Ազգային հնագիտական թանգարան | |
---|---|
Տեսակ | հնագիտական թանգարան, թանգարան, Իտալիայի ազգային թանգարան, Istituto museale ad autonomia speciale? և Museum of the Italian Ministry of Culture? |
Երկիր | Իտալիա[1][2] |
Տեղագրություն | Ֆլորենցիա[1][2][3] |
Հասցե | Piazza Santissima Annunziata, 9/B - 50121 Firenze (FI), piazza S.S. Annunziata, 9 - Firenze[2], Piazza della Santissima Annunziata, 9b և Piazza Della Santissima Annunziata, 50122 Firenze[4]50121[1] և 50122[2] |
Հիմնադրվել է | 1871[1] |
Մակերես | 8041 քառակուսի մետր, 7841 քառակուսի մետր |
Այցելուներ | 76 568 մարդ (2019)[5][6], 20 676 մարդ (2020)[3], 73 192 մարդ (2018)[7], 24 531 մարդ (2021)[8] և 60 015 մարդ (2022)[4] |
Տնօրեն | Daniele Federico Maras? |
Հավաքածուի չափս | 6000 արխիվային միավոր[7] և 40 000 արխիվային միավոր[9] |
Կայք | polomusealetoscana.beniculturali.it/index.php?it/198/firenze-maf-museo-archeologico-nazionale(իտալ.), polomusealetoscana.beniculturali.it/index.php?it/198/firenze-maf-museo-archeologico-nazionale և museoarcheologiconazionaledifirenze.wordpress.com(իտալ.) |
Թանգարանը բացվել է թագավոր Վիկտոր Էմանուիլ II-ի ներկայությամբ 1870 թվականին Ֆաենցա փողոցում գտնվող «Cenacolo di Fuligno» կառույցում։ Այդ ժամանակ հավաքածուն ընդգրկել է միայն էտրուրիական և հռոմեական մասունքներ։ Հավաքածուների ընդլայնմանը զուգընթաց առաջացել է նոր վայր տեղափոխվելու անհրաժեշտություն, և 1880 թվականին թանգարանը տեղափոխվել է իր ներկայիս շենք։
Հավաքածուի հիմնադիրներ են համարվում Մեդիչի և Լոթար ընտանիքները։ Մինչև 1890 թվականը մի քանի նմուշներ են եղել նաև Ուֆֆիցիից (բացառությամբ մարմարե քանդակների հավաքածուն, որն Ուֆֆիցին արդեն ուներ)։ Եգիպտական հավաքածուն ձևավորվել է 18-րդ դարի առաջին կեսին Պիեր Լեոպոլդ դե Տոսկանեի հավաքածուից, ինչպես նաև 1828-1829 թվականներին Մեծ դքսի նպաստմամբ և Իպպոլիտո Ռոզելլինի և Ժան Ֆրանսուա Շամպոլյոնի ղեկավարած պեղումներից։ 1887 թվականին էտրուրիական հավաքածուի հիման վրա հավելյալ ստեղծվել է նոր տեղագրական թանգարան, որը սակայն 1966 թվականի ջրհեղեղից ավերվել է։
Էտրուրիական սրահները կրկին վերանայվել ու վերադասավորվել են 2006 թվականին, ինչպես նաև 40 տարի հետո վերականգնվել են ջրհեղեղի պատճառով վնասված նմուշները։
Հնագույն խեցեղենի հսկայական հավաքածուն ներկայացված է երկրորդ հարկի ընդարձակ սրահում։ Ընդհանրապես ծաղկամանները եղել են էտրուրիական դամբարանների մոտ և վկայում են Հունաստանի հետ մշակութային և առևտրական փոխանակման մասին, մասնավորապես Աթենքի հետ (որտեղ պատրաստվել են ծաղկամանների մեծ մասը), և թվագրվում են մ. թ. ա. 4-րդ դարից մինչև մեր օրեր։
Ծաղկամաններից առավել կարևորը սևագործ կավե կրատերն է, որը թվագրվում է մ. թ. ա. 570 թվական, որի վրա իրենց ստորագրությունն են թողել բրուտ Էրգոտիմոսը և նկարիչ Կլեյտիասը։ Այն կոչվում է «Ֆրանսուայի ծաղկաման» ի պատիվ այն հնագետի, ով 1844 թվականին այն հայտնաբերել է Էտրուրիական գերեզմանում։ Ծաղկամանի երկու կողմերում էլ ցուցադրված է հունական դիցաբանական պատմությունների շարք։ Այլ նշանակալի նմուշներից են՝
Թանգարանի հավաքածուի եգիպտական բաժինը հայտնի է որպես Եգիպտական թանգարան, և հանդիսանում է Իտալիայում եգիպտական հավաքածուի երկրորդ խոշորագույն հավաքածուն Թուրինի եգիպտական թանգարանից։
Եգիպտական հնությունների Ֆլորենցիայի առաջին հավաքածուն եղել է Մեդիչի ընտանիքի հավաքածուն, որը թվագրվում է 18-րդ դար։ 19-րդ դարում Տոսկանայի մեծ դուքս Լեոպոլդ II-ը սկսել է ձեռք բերել նմուշներ այժմյան եգիպտական թանգարանի համար։ Ֆրանսիայի թագավոր Շառլ Բուրբոնի հետ համատեղ 1828-1829 թվականներին նրանք ֆինանսավորել են գիտարշավ Եգիպտոսում։ Արշավախումբը ղեկավարել է Ժան Ֆրանսուա Շամպոլյոնը, ով վերծանել է եգիպտական հիերոգլիֆները։ Շամպոլյոնի ընկեր և աշակերտ Իպպոլիտո Ռոզելլինին արշավախմբի գործունեության ժամանակ ներկայացրել է Իտալիայի շահերը։ Նա համարվում է իտալական եգիպտագիտության հայրը։ Գիտարշավի ժամանակ հավաքվել են շատ նմուշներ և՛ հնագիտական պեղումների, և՛ տեղացի վաճառականներից գնումների արդյունքում։ Նմուշները հավասարապես բաշխվել են Փարիզի Լուվրի և Ֆլորենցիայի նոր եգիպտական թանգարանների միջև։
Թանգարանը պաշտոնապես բացվել է 1855 թվականին։ Առաջին տնօրենն է եղել Էռնեստո Սկիապարելին Պիեմոնտից, ով հետագայում դարձել է Թուրինի եգիպտական թանգարանի տնօրենը։ 1880 թվականին նա ցուցակագրել է հավաքածուն և հնությունները տեղափոխել Ֆլորենցիայի հնագիտական թանգարան։ Նրա օրոք հավաքածուն ընդլայնվել է հետագա պեղումների և Եգիպտոսում իրականացված գնումների հաշվին։ Շատ արտեֆակտներ հետագայում տեղափոխվել են Թուրին։
Այնուհետև Ֆլորենցիայի հավաքածուն շարունակել է ընդլայնվել մասնավոր անհատների և գիտական հաստատությունների նվիրատվությունների հաշվին։ Մասնավորապես, Ֆլորենցիայի պապիրոլոգիայի ինստիտուտը նմուշներ է տրամադրել իր 1934-1939 թվականներին Եգիպտոսում կատարած պեղումներից։ Սրանք այժմ ղպտիական արվեստի և փաստաթղթերի աշխարհի ամենակարևոր հավաքածուն են կազմում։
Թանգարանն այժմ ունի մշտական անձնակազմ, այդ թվում երկու եգիպտագետ մասնագետներ։ Հավաքածուն ներառում է ավելի քան 14,000 նմուշ՝ բաշխված ինը պատկերասրահներում և երկու պահեստներում։ Պատկերասրահներում ներկայացված նմուշները էականորեն վերականգնվել են։ Սկիապարելիի մշակած հին դասակարգման համակարգը փոխարինվել է նոր, ժամանակագրական և մասամբ տեղագրական համակարգով։
Հավաքածուի ուշագրավ նմուշներից են տարբեր դարաշրջանների ստելաներ, մումիաներ, ուշեբտիներ, հմայագիրներ, բրոնզե արձանիկներ։ Կան Ամենհոտեխ III-ի ժամանակաշրջանի արձանիկներ, կառք տասնութերորդ գերդաստանից[10], Սեթի I գերեզմանի սյունը, Տահարկայի նուբիացի թագավորի դստեր ստնտուի գերեզմանի մասունքներ, Նոր Կտակարանի պապիրուսների ցանկ (Papyrus 2, Papyrus 65) և այլ տարբեր ժամանակաշրջանների առարկաներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.