From Wikipedia, the free encyclopedia
Ադոլֆ ֆոն Մենցել (գերմ.՝ Adolph Friedrich Erdmann von Menzel, դեկտեմբերի 8, 1815[1][2][3][…], Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն[4] - փետրվարի 9, 1905[1][2][3][…], Բեռլին, Գերմանական ռայխ[5]), գերմանացի գեղանկարիչ։ Կասպար Դավիդ Ֆրիդրիխի հետ մեկտեղ համարվում է 19-րդ դարի գերմանացի խոշորագույն նկարիչներից մեկը[8]։ Նա նաև իր ժամանակի ամենահաջողակ գերմանացի նկարիչն էր[9], ում գործերը շտապում էին ձեռք բերել թանգարաններն ու պատկերասրահները[9][10]։ Եղել է առաջին նկարիչը, ում ընդունել են Պրուսիայի բարձրագույն՝ Սև արծվի ասպետական օրդենը (1898 թվականին)։ Այդ նույն տարում նրան շնորհվել է ասպետի կոչում ու ազնվականական տիտղոս, և նա փոխել է իր անունը՝ դարձնելով Adolph von Menzel: Ադոլֆ ֆոն Մենցելն ընտրվել է Փարիզի գեղարվեստի ակադեմիայի և Լոնդոնի թագավորական ակադեմիայի անդամ։
Ադոլֆ ֆոն Մենցել գերմ.՝ Adolph von Menzel | |
---|---|
Ի ծնե | գերմ.՝ Adolph Friedrich Erdmann von Menzel |
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1815[1][2][3][…] |
Ծննդավայր | Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն[4] |
Վախճանվել է | փետրվարի 9, 1905[1][2][3][…] (89 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Գերմանական ռայխ[5] |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Կրթություն | Պրուսիայի արվեստի ակադեմիա և Berliner Akademie der Künste?[6] |
Մասնագիտություն | նկարիչ, նկարազարդող, նկարիչ-փորագրող և վիմագրող |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն և փորագրություն |
Ուշագրավ աշխատանքներ | Studio Wall?, Laying out the March Dead? և Frederick the Great Playing the Flute at Sanssouci? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Կայք | adolph-von-menzel.com |
ստորագրություն | |
Adolph von Menzel Վիքիպահեստում |
Թեև շատ է ճամփորդել ու բազմաթիվ ծանոթներ ուներ, գերադասել է առանձնացած ապրել իր բեռլինյան բնակարանում[11]։ Ենթադրվում է, որ շփումներ ունենալուց խույս է տվել իր արտաքինի պատճառով (մեծ գլուխ է ունեցել և չափազանց կարճ՝ ընդամենը չորս ոտնաչափ ու վեց մատնաչափ հասակ)[11][12]։
Ադոլֆ ֆոն Մենցելը ծնվել է Արևմտյան Գերմանիայի Բրեսլաու քաղաքում (ներկայում՝ Վրոցլավ, Լեհաստան)։ 1830 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Բեռլին։ Սովորել է հոր վիմագրական արվեստանոցում։ 1833 թվականին՝ հոր մահից հետո, Ադոլֆ ֆոն Մենցելի վրա է ծանրանում ընտանիքը կերակրելու հոգսը, և նա ստիպված է լինում կատարել ցանկացած աշխատանք. պատրաստում է ճաշացուցակներ, հրավիրատոմսեր և այլն։ Մի կարճ ժամանակ (6 ամիս) հաճախել է Բեռլինի գեղարվեստի ակադեմիա։
"Adolph Menzel 1815–1905. Das Labyrinth der Wirklichkeit", Nationalgalerie (Ազգային պատկերասրահ) և Kupferstichkabinett (գրավյուրների և մատիտանկարների թանգարան), Staatliche Museen zu Berlin – Preußischer Kulturbesitz, 7 փետրվարի – 11 մայիսի 1997[13]
"Menzel. Maler auf Papier", Kupferstichkabinett (գրավյուրների և մատիտանկարների թանգարան), Staatliche Museen zu Berlin – Preußischer Kulturbesitz, 20 սեպտեմբերի 2019 – 19 հունվարի 2020[14]։
Գերմանիայում նացիստների տիրապետության տարիներին Մենցելի մի շարք կարևոր աշխատանքներ բռնագրավվել ու վաճառքի են հանվել։ Դրանց մի մասը 21-րդ դարում հաջողվել է վերականգնել century.[15]:
Գերմանական արվեստի կորսված գործերի German Lost Art Foundation կայքում հրապարակված ցանկերում տեղ են գտել Մենցելի բազմաթիվ աշխատանքներ[23]։
1905 թվականին մահկանացուն կնքած Ադոլֆ ֆոն Մենցելի հուղարկավորության կազմակերպման գործով զբաղվել է անձամբ Գերմանիայի կայսրը, ով հուղարկավորների թափորում քայլել է նկարչի դագաղի հետևից[24]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.