Ադամգիրք, XV դարի հայ աստվածաբան, տաղերգու Առաքել Սյունեցու կողմից գրված եռապոեմ է։
Ադամգիրք | |
---|---|
Հեղինակ | Առաքել Սյունեցի[1] |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | եռապոեմ, կրոնական գրականություն |
Թեմա | Ադամ և Եվա[1] |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Ստեղծման տարեթիվ | 15-րդ դար |
Թվային տարբերակ |
Բովանդակություն
Գրքի հենքը Ադամի ու Եվայի մեղանչման, դրախտից նրանց արտաքսման աստվածաշնչային ավանդությունն է։ Սյունեցու քնարերգությամբ, հոգեբանական անցումներով է պատկերել առաջին զույգի մարդկային տառապանքը։ Ադամգիրքը կորսված դրախտի արևելյան մի տարբերակ է. այդ տեսակետից ունի համաշխարհային նշանակություն։ Մարդարարման աստվածաշնչյան պատմությունը, Երուսաղեմ, դրախտային պերճանք ու սատանայական խարդավանքներ, առաջին իսկ գայթակղության դեմ ընկրկած ու մեղանչած մարդն իր հոգեկան տառապանքներով, մարդու տվայտանքն առ կորուսյալ դրախտ. ահա միջնադարի հայ քերթողի ստեղծագործության թեման՝ բովանդակային ու պատկերային հարստությամբ։
Թարգմանություն
2007 թվականին Եբրայական համալսարանի պրոֆեսոր Մայքլ Սթոունի թարգմանությամբ անգլերենով Օքսֆորդի համալսարանի հեղինակավոր հրատարակությունը լույս է ընծայել Ադամգրքի անգլերեն թարգմանությունը։ Գրքի առաջաբանը հեղինակել է Մայքլ Սթոունը, որ կրոնագիտության պրոֆեսոր է և երկար տարիներ Երուսաղեմի համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչն է։ Նա AIEA հայագիտական միջազգային կազմակերպության հիմնադիրն ու պատվավոր նախագահն է նաև։ Գիտնականի եբրայագիտական ուսումնասիրությունները հիմնականում վերաբերում են «Երկրորդ տաճարի» ժամանակաշրջանին՝ ներառյալ Մեռյալ ծովի փաթույթները, իսկ հայագիտական աշխատությունները՝ Սուրբ երկրի հայերեն արձանագրություններին, հայկական հնագրությանն ու վիմագրությանը, հայերեն Աստվածաշնչին ու պարականոն գրականությանը։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.