լիտվացի և ռուս դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Ագնիա (Ագնե) Օլեգովնա Դիտկովսկիտե (լիտ.՝ Agnija (Agnė) Ditkovskytė, ռուս.՝ А́гния (А́гне) Оле́говна Дитковски́те, մայիսի 11, 1988[1][2], Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի և ռուս դերասանուհի։
Ագնիա Դիտկովսկիտե լիտ.՝ Agnija Ditkovskytė | |
---|---|
Ծնվել է | մայիսի 11, 1988[1][2] (36 տարեկան) |
Ծննդավայր | Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | Լիտվա |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Օլեգաս Դիտկովսկիս, մայր՝ Տատյանա Լյուտաևա |
Ամուսին(ներ) | Ալեքսեյ Չադով |
Ագնիա Դիտկովսկիտեն ծնվել է 1988 թվականի մայիսի 11-ին լիտվացի ռեժիսոր Օլեգաս Դիտկովսկիսի ու ռուս դերասանուհի Տատյանա Լյուտաևայի ընտանիքում։ Մինչև 15 տարեկանն ապրել է Լիտվայում, իսկ 2004 թվականին մոր ու կրտսեր եղբոր՝ Դոմինիկ Ռամանաուսկասի հետ (լիտ.՝ Dominik Ramanauskas)[3] տեղափոխվել է Մոսկվա[4]։
Ագնիա Դիտկովսկիտեն, որոշելով գնալ իր ծնողների ուղով, ընդունվել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ, սակայն առաջին կուրսում թողել է ուսումը։ Չնայած դրան՝ Ագնիան սկսել է պրոֆեսիոնալ կարիերա՝ նկարահանվելով «Տապ» (ռուս.՝ «Жара») լիամետրաժ ֆիլմում, որում կատարել է գլխավոր դերերից մեկը[4]։
2010 թվականին գեղասահորդ Պովիլաս Վանագասի հետ մասնակցել է Առաջին ալիքի «Սառույց և կրակ» (ռուս.՝ «Лёд и пламень» հեռուստաշոուին[5]։ 2015 թվականին պարող Եվգենի Ռաևի հետ մասնակցել է «Ռոսիա» հեռուստաալիքի «Պարեր աստղերի հետ» շոուի իններորդ եթերաշրջանին[6]։
Ագնիան նկարահանվել է Ալեքսեյ Չումակովի «Тут и там» երգի տեսահոլովակում[7] և «Danissimo»-ի գովազդում[8]։
Ռոմա Կենգայի հետ երգել է «Самолёты» երգը[9]։ 2015 թվականին մասնակցել է Биплан խմբի «Киносны» երգի նոր տարբերակի ձայնագրմանը։
2016 թվականին Ագնիա Դիտկովսկիտեն նկարահանվել է «Artik & Asti» խմբի «Тебе всё можно» տեսահոլովակի գլխավոր դերում։
2006 թվականից հանդիպել է դերասան Ալեքսեյ Չադովի հետ[10]. նրանք ծանոթացել են «Տապ» ֆիլմի նկարահանումների ժամանակ[4]։ Ագնիա Դիտկովսկիտեն ու Ալեքսեյ Չադովը միասին եղել են ԱՄՆ-ում «Սերը մեծ քաղաքում» ֆիլմի նկարահանման ժամանակ, որում Չադովը կատարում էր գլխավոր դերերից մեկը։ 2009 թվականին նրանք բաժանվել են, սակայն երեք տարի անց նրանց հարաբերությունները վերականգնվել են, և 2012 թվականի օգոստոսի 24-ին զույգն ամուսնացել է[11][12]։ 2014 թվականի հունիսի 5-ին ծնվել է նրանց որդին՝ Ֆեոդորը[13][14][15]։ 2015 թվականի մայիսի 2-ին Ագնիա Դիտկովսկիտեն ու Ալեքսեյ Չադովը բաժանվել են[16]։
2017 թվականի ապրիլի 16-ին ծնվել է դերասանուհու երկրորդ երեխան[17]։
2021 թվականի ամռանը Ագնիա Դիտկովսկիտեն ամուսնացել է գործարար Բոգդան Պանչենկոյի հետ[18]։ 2021 թվականի նոյեմբերի 3-ին ծնվել է նրա երրորդ երեխան։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2006 | ֆ | Տապ | Жара | Նաստյա |
2006 | ֆ | Սիրո նշաններ | Знаки любви | Լուկրեցիա |
2006 | ս | Իվան Պոդուշկին։ Հետախուզության ջենտլմենը | Иван Подушкин. Джентльмен сыска | Գալյա |
2006 | հֆ | Մահ կտակով | Смерть по завещанию | Գերդա Յանովնա Միկելյոնիտե |
2008 | ֆ | Լեռնագնացը | Альпинист | Մարինա |
2008 | ս | Գործադարձուներ։ Լինել միասին | Воротилы. Быть вместе | Լիկա |
2008 | հֆ | Երկու պատմություն սիրո մասին | Две истории о любви | Կիրա Կիրեևա |
2008 | ֆ | Հրեշտակի թևեր | Крылья ангела | Վերոնիկա |
2008 | հֆ | Աշնանային վալս | Осенний вальс | Մարիա Օլեգովնա Պետրուշինա |
2009 | ֆ | Խաղի մեջ | На игре | Լենա |
2009 | ֆ | Պոկում | Отторжение | Բելա |
2010 | ֆ | Խաղի մեջ 2։ Նոր մակարդակ | На игре 2. Новый уровень | Լենա |
2010 | ս | Ռոբինզոն | Робинзон | Նատաշա Ռոբերտսոն |
2011 | ֆ | Բորիս Գոդունով | Борис Годунов | Մարինա Մնիշեկ |
2011 | ֆ | Горячее сердце / Fireheart: The Legend of Tadas Blinda | Քրիստինա | |
2011 | ս | Միայն դու | Только ты | Օլգա Բեգլովա |
2012 | ֆ | Շնորհավոր Ամանոր, մայրեր | С Новым годом, мамы! | Վիկա |
2013 | ս | Գործակալ | Агент | Նաստյա |
2013 | ս | Պատվի գործ | Дело чести | Օլգա |
2013 | ս | Երդվում ենք պաշտպանել | Клянёмся защищать | Վերոնիկա |
2013 | ս | Кукушечка | Վերոնիկա Կրուս | |
2013 | ֆ | Հաջողության կղզի | Остров везения | Դաշա |
2013 | ֆ | Խաղալիք վաճառողը | Продавец игрушек | Նատալի |
2013 | ֆ | Sex, սուրճ, ծխախոտ | Sex, кофе, сигареты | մարդասպան |
2014 | ֆ | Վիյ | Вий | Նաստուսյա |
2014 | ս | Մայոր Սոկոլովի հետերաները | Гетеры майора Соколова | Էսիտ |
2015 | ս | Ընտանեկան բիզնես | Семейный бизнес | Օքսանա |
2016 | ֆ | Մահացու պարեր | Танцы насмерть | Զեբրա |
2017 | ֆ | Գարդեմարիններ IV | Гардемарины IV | Ալեքսանդրա Բելովա |
2017 | ֆ | Լրագրողի վերջին հոդվածը | Последняя статья журналиста | Պոլինա |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.