Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Աբսուրդի թատրոն կամ Աբսուրդի դրամա, Ավանգարդիստական դրամա[1] (լատին․՝ absurdus «անհեթեթ, անմիտ»), 20-րդ դարի 50-60-ականների արևմտաեվրոպական թատրոնի և դրամատուրգիայի աբսուրդիստական ուղղություն և ավանգարդային երևույթ։
«Աբսուրդ» հասկացությունը, որը գալիս է էկզիստենցիալիզմի փիլիսոփայությունից (Ալբեր Քամյու, Ժան Պոլ Սարտր), աբսուրդի դրաման դարձնում է իրականության հիմնական ատրիբուտը, որը հանրային ճգնաժամի պատճառով զրկված է ներքին իմաստից և պատճառահետևանքային կապերից։ Տվյալ ուղղության պիեսներում աշխարհը ներկայացված է անիմաստ, տրամաբանությունից զուրկ փաստերով, գործողություններով և ճակատագրերով լի։ Տերմինը ծագել և ամենավառ արտահայտությունն է գտել ռումինա-ֆրանսիական դրամատուրգ Էժեն Իոնեսկուի «Ճաղատ երգչուհին» (La cantatrice chauve, 1950) և իռլանդացի գրող Սեմուել Բեքքեթի «Գոդոյին սպասելիս» (En attendant Godot, 1953) պիեսների փարիզյան առաջին ներկայացումներից հետո։ Դրանցում դրսևորվեցին աբսուրդի դրամայի հիմնական գծերը՝ գրոտեսկային կոմիկական միջոցներով արտաքին ձևերի (նաև լեզվական) կեղծության ու անիմաստության պատկերումը, որոնց մեջ է ընթանում «միջին մարդու» առտնին կեցությունը, և որոնցով նա փորձում է մեկուսանալ մարդկային ճակատագրի անելանելի ողբերգությունից, ինչպես նաև այնպիսի շոկային վիճակների մետաֆորիկ պատկերումների, որոնք առաջանում են մահվան ու դաժանության նկատմամբ կյանքի արժեքների անիմաստության գիտակցումից։
Աբսուրդի դրամայի հեղինակների շարքն են դասվում նաև Ժան Ժենյեն, Բորիս Վիանը, մասամբ՝ Արթյուր Ադամովը, Դինո Բուցատին, Հարոլդ Փինթերը, Բեռնարդ Շոուն[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.