Աբդուլլա Արիպով (ուզբ.՝ Abdulla Oripov, մարտի 21, 1941(1941-03-21), Koson District, Կաշկադարյայի մարզ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 5, 2016(2016-11-05), Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ), ուզբեկ գրող, ուզբեկական պոեզիայի դասական[1][2], Ուզբեկստանի հերոս, Ուզբեկստանի ժողովրդական բանաստեղծ, պետական և հասարակական գործիչ։ Ուզբեկստանի Հանրապետության պետական օրհներգի տեքստի հեղինակը։

Արագ փաստեր Աբդուլլա Արիպովուզբ.՝ Abdulla Oripov, Ծնվել է ...
Աբդուլլա Արիպով
ուզբ.՝ Abdulla Oripov
Thumb
Ծնվել էմարտի 21, 1941(1941-03-21)
ԾննդավայրKoson District, Կաշկադարյայի մարզ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էնոյեմբերի 5, 2016(2016-11-05) (75 տարեկան)
Վախճանի վայրՀյուստոն, Տեխաս, ԱՄՆ
Մասնագիտությունբանաստեղծ, քաղաքական գործիչ և լրագրող
Լեզուուզբեկերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուզբեկստան
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան Knight of the Order of the Star of Italy «Դուստլիկ» շքանշան
և Hero of Uzbekistan
Աբդուլլա Արիպով Վիքիդարանում
 Abdulla Oripov (poet) Վիքիպահեստում
Փակել

Կենսագրություն

Աբդուլլա Արիպովը ծնվել է 1941 թվականին Կաշկադարյայի մարզի Կասանի շրջանի Նեկուզ գյուղում։ Նրա հայրը՝ Օրիֆբոյ Ուբայդուլլա ուղլին, եղել է տեղի կոլտնտեսության նախագահը։ Ընտանիքում եղել է ութ երեխա՝ չորս տղա և չորս աղջիկ. Աբդուլլա Արիպովը եղել է տղաներից ամենակրտսերը։ 1958 թվականին ոսկե մեդալով ավարտելով միջնակարգ դպրոցը՝ Աբդուլլա Արիպովը շարունակել է կրթությունը Տաշքենդի պետական համալսարանի ուզբեկական բանասիրության լրագրության բաժնում։

1963 թվականին գերազանցությամբ համալսարանն ավարտելուց հետո Աբդուլլա Արիպովը եղել է խմբագիր «Ёш гвардия» հրատարակչությունում, խմբագիր ու գլխավոր խմբագիր (1967-1974) Գաֆուր Գուլյամի անվան գրականության ու արվեստի հրատարակչությունում, բաժնի վարիչ (1974-1976) «Արևելքի աստղ» ամսագրում։ 1976 թվականից մինչև 1982 թվականն Աբդուլլա Արիպովը եղել է Ուզբեկստանի գրողների միության գրական խորհրդատու, Տաշքենդի մարզի բաժնի քարտուղար (1982-1983), «Գուլխան» ամսագրի գլխավոր խմբագիր (1983-1985), 1985 թվականից՝ Ուզբեկստանի գրողների միության քարտուղար, իսկ 1996 թվականից մինչև 2009 թվականը՝ նախագահ։ 1988 թվականին նշանակվել է Ուզբեկստանի հեղինակային իրավունքի պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում[3]։

Աբդուլլա Արիպովը եղել է Օլիյ Մեջլիսի առաջին ու երկրորդ գումարումների պատգամավոր, սենատոր (25 հունվարի, 2005)[4]։

1998 թվականին Աբդուլլա Արիպովին շնորհվել է Ուզբեկստանի հերոսի կոչում։

Աբդուլլա Արիպովը մահացել է ծանր հիվանդությունից հետո՝ 2016 թվականի նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում[5]։ Թաղվել է Տաշքենդի «Չիգատայ» գերեզմանատանը[6]։

Աբդուլլա Արիպովն ունեցել է հինգ դուստր և մեկ որդի։

Ստեղծագործություն

Իր առաջին բանաստեղծությունը, որ կոչվում է «Թռչուն», Աբդուլլա Արիպովը գրել է համալսարանում սովորելու տարիներին։ 1965 թվականին լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Փոքրիկ աստղիկ»։ Դրան հետևել են «Կուզլարիմ յուլինգդա» (1967), «Սիրելի մայրիկ» (1969), «Աղբյուր», «Իմ ոգին» (1971), «Ուզբեկստան» (1972), «Զարմանք» (1974), «Հայրենիքի քամին» (1974), «Գթասրտություն» (1979), «Անցած տարիների երազանքը» (1984), «Վստահության կամուրջներ» (1989), «Մունոժոտ» (1992), «Խաժ դավթարի» (1995), «Սայլանմա» (1996) ժողովածուները։

Աբդուլլա Արիպովը հեղինակել է «Ճանապարհ դեպի դրախտ»(1978), «Բժիշկն ու մահը» (1980), «Ռանժկոմ», «Մեծ Թիմուև» («Սոխիբկիրոն») (1996) պոեմները[7]։

2000-2001 թվականներին հրատարակվել է Աբդուլլա Արիպովի «Ընտրյալ ստեղծագործությունների» քառահատոր ժողովածուն։

Աբդուլլա Արիպովը Ուզբեկստանի Հանրապետության պետական օրհներգի տեքստի հեղինակն է, որն ընդունվել է 1993 թվականի դեկտեմբերի 10-ին Ուզբեկստանի Հանրապետության Գերագույն խորհրդի տասնմեկերորդ նիստում։

Բանաստեղծն ուզբեկերեն է թարգմանել Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգությունը», Նիկոլայ Նեկրասովի, Լեսյա Ուկրաինկայի, Տարաս Շևչենկոյի, Կայսըն Կուլիևի ու բազմաթիվ այլ հեղինակների ստեղծագործությունները։

Պարգևներ

  • Ուզբեկստանի հերոս (1998)
  • Ուզբեկական ԽՍՀ ժողովրդական բանաստեղծ (1983)
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (15 օգոստոսի, 1991)[8]
  • «Պատվո նշան» շքանշան (16 նոյեմբերի, 1984)
  • «WIPO Creativity Award» ոսկե մեդալ (2007)[9]
  • Իտալիայի աստղ պատվավոր միջազգային շքանշան (2015)[10]
  • Ուզբեկական ԽՍՀ Խամզայի անվան պետական մրցանակ (1983)
  • Ուզբեկստանի Ալիշեր Նովոիի անվան պետական մրցանակ (1994)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.