From Wikipedia, the free encyclopedia
«Պանցերֆաուստ» ռազմագործողություն (գերմ.՝ Unternehmen Panzerfaust), Նացիստական Գերմանիայի վերմախտի կողմից 1944 թվականին իրականացված ռազմական գործողություն, որի նպատակը պատերազմական գործողություններում ի դեմս Հունգարիայի նոր դաշնակից ձեռք բերելն ու այդ երկրում սեփական օկուպացիոն, տոտալիտարիստական և ավտորիտար վարչակարգը հաստատելն էր։
Թվական | հոկտեմբերի 15-16, 1944 |
---|---|
Մասն է | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Վայր | Հունգարիա, Կենտրոնական Եվրոպա |
Արդյունք | Հունգարիայի բռնազավթում
|
Հակառակորդներ | |
Հունգարիա | Երրորդ Ռայխ
Խաչված նետերի կուսակցություն |
Հրամանատարներ | |
Միկլոշ Հորթի | Էդմոնդ Վոեզենմայեր Օտտո Սկորցենի Ֆերենց Սալաշի |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Գերմանիայի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերը իմանալով այն մասին, որ Հունգարիայի ղեկավար, ծովակալ Միլոս Հորթը գաղտնի բանակցություններ է վարում Խորհրդային Միության հետ և պատրաստվում է երկիրը հանձնել կարմիր բանակին, նոր ուժեր է ուղարկում Հունգարիա՝ կորուսյալ իշխանությունը վերականգնելու համար։
Հոկտեմբերի 15-16-ն ընկած ժամանակահատվածում Էդմոնդ Վոեզենմայերի և Օտտո Սկորցենի գլխավորած նացիստական բանակը՝ «Խաչված նետերի» կուսակցության եվրոպական գրասենյակի ղեկավար Ֆերենց Սալաշի օժանդակությամբ, Հունգարիայում իրականացնում է «Պանցերֆաուստ» ռազմագործողությունը[1]։
1944 թվականի հոկտեմբերի 15-ին Միկլոշ Հորթին հայտարարում է դաշնակիցների հետ համաձայնագրի ստորագրման մասին։ Նա այս որոշումը պատճառաբանում է նրանով, որ գերմանացիներն առևանգել են իր որդուն՝ Միկլոշ Հորթին կրտսերին, և վերջինս կյանքը փրկելու համար նա պարտավոր է համաձայնության եզրեր գտնել։ Հաջորդիվ՝ Հորթին հրապարակում է իր հրաժարականի մասին որոշում և ինքնակամ հեռանում իշխանությունից։ Մինչ հրաժարականը՝ Հորթին «Խաչված նետեր» կուսակցության եվրոպական գրասենյակի առաջնորդ Ֆերենց Սալաշին նշանակում է «երկրի առաջնորդ»։
Այս ամենից հետո Միկլոշը լքում է երկիրը և հաստատվում Գերմանիայում։ Այսպիսով, այս իրադարձությամբ նշանավորվում է Հունգարիայի «Խաչված նետեր» կուսակցության հեղաշրջման հաղթանակը։ Հարկ է նշել, որ հընթացս գերմանացի նացիստներն իրականացնում են «Պանցերֆաուստ» ռազմագործողությունը և մեկ օրվա ընթացքում գրավում քաղաքամայր Բուդապեշտը։ Հոկտեմբերի 17-ին Հունգարիայի օրենսդիրը արտահերթ խորհրդարանական նիստի ընթացքում հավանություն է տալիս նոր իշխանություններին։ Նոյեմբերի 4-ին մեծ հանդիսությամբ Սալաշին հռչակվում է Հունգարիայի առաջնորդ[2]։
1944 թվականի դեկտեմբերի 21-ին խորհրդային ուժերի վերահսկողության ներքո անցած Դեբրեցենում ԽՍՀՄ իշխանությունները երկրի վարչապետ են հռչակում հունգարական կայազորների հրամանատար Բելա Միկլոշին։ Նրա ղեկավարած տարածքը հռչակվում է «Հունգարիայի ժամանակավոր կառավարություն»։
1944 թվականի դեկտեմբերին ԽՍՀՄ կարմիր բանակը շարժվում է Հունգարիայի մայրաքաղաքին ընդառաջ։ Նույն ամսում էլ տեղի է ունենում Բուդապեշտի ճակատամարտը, որտեղ գերմանա-հունգարական միացյալ ուժերը չեն կարողանում դիմագրավել խորհրդային ինտերվիստներին։ Ապրիլի 4-ին նացիստների օկուպացիոն վարչակարգը Հունգարիայում անկում է ապրում։ Այս կապակցությամբ հունգարական կառավարությունը հանդես է գալիս ժողովրդին ուղղված հորդորակով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.