From Wikipedia, the free encyclopedia
Քինոն Դեյքուոն Ռեյ Ջեքսոն (անգլ.՝ Keenon Daequan Ray Jackson, մարտի 9, 1990, Քոմփթոն, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ավելի հայտնի է YG (արտասանվում է «ՈւայՋի») բեմական կեղծանվամբ, ամերիկացի ռեփեր։ 2010 թվականին թողարկել է իր առաջին՝ «Toot It and Boot It» սինգլը (Ty Dolla Sign-ի մասնակցությամբ), որը զբաղեցրել է 67-րդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում[2]։ Այդ սինգլի հաջողությունից հետո նա սկսում է թողարկել միքսթեյպներ։
YG | |
---|---|
Ռեփերը 2015 թվականին | |
Նաև հայտնի է որպես | YG |
Ծնվել է | մարտի 9, 1990 (34 տարեկան) Քոմփթոն, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | Ուեսթ քոսթ հիփ-հոփ, Գենգստա ռեփ, dirty rap? և հարդքոր ռեփ |
Մասնագիտություն | ռեփեր, երգերի հեղինակ, դերասան և գործարար |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2005-ներկա |
Լեյբլ | Def Jam Recordings, CTE World? և Interscope Records |
Կրթություն | Paramount High School? և Mayfair High School? |
Կայք | yg400.net |
YG (rapper) Վիքիպահեստում |
2014 թվականի մարտին թողարկվել է նրա «My Krazy Life» անվանումը կրող դեբյուտային ալբոմը, որը Billboard 200 ալբոմների հիթ շքերթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը[3]։ Ալբոմի «My Nigga» (Յանգ Ջիզիի և Rich Homie Quan-ի մասնակցությամբ) սինգլը, որը Միացյալ Նահանգներում ստացել է երկու պլատինե սերտիֆիկատ[4] և զբաղեցրել է հորիզոնականներ միջազգային մի շարք հիթ շքերթներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.