From Wikipedia, the free encyclopedia
Xiaomi Inc[5] ( չինարեն հեշտ. 小米科技 , պինին: Xiǎomĭ Kējì), չինական ընկերություն, որը մասնագիտացված է թվային էլեկտրոնային սարքերի արտադրության մեջ։ Xiaomi ապրանքանիշի ներքո հանդես են գալիս մի շարք խելացի սարքավորումներ՝ խելացի վարագույրներից մինչև էքստրեմալ պայմաններում աշխատելու համար նախատեսված ռոբոտներ։
Xiaomi | |
---|---|
Տեսակ | հանրային ընկերություն |
Անվանված է ի պատիվ | millet? |
Հիմնադրված է | ապրիլի 6, 2010 |
Հիմնադիր | Լեյ Ցզյուն[1] և Lin Bin?[1] |
Վայր | Պեկին, Չինաստան և Պեկին, Չինաստան[2] |
Երկիր | Չինաստան[3] |
Տնօրեն | Լեյ Ցզյուն |
Արդյունաբերություն | կենցաղային էլեկտրոնիկա[2], կենցաղային տեխնիկա և բջջային հեռախոս |
Ընդհանուր ակտիվներ | 254 մլրդ ¥ (2020) |
Աշխատողների թիվ | 16 683 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[4] |
Դուստր ընկերություններ | Redmi?, Huami Corporation?, Meitu?, Ninebot?, Black Shark?, Roborock? և POCO? |
Կայք | mi.com(անգլ.) |
Բորսա | SEHK: 1810 |
Xiaomi Վիքիպահեստում |
Սյաոմին հիմնադրվել է ութ ընկերների կողմից 2010 թվականի ապրիլի 6-ին։ 2010 թվականի օգոստոսի 16-ին Xiaomi-ն թողարկեց իր առաջին սմարթֆոնը հիմնված Android օպերացիոն համակարգի վրա։
2013 թվականի սեպտեմբերի 5-ին Սյաոմին հայտարարեց 3D հեռուստացույց պատրաստելու նոր գաղափարի մասին, որը պետք է ունենար 47 դյույմ անկյունագիծ և հավաքվեր Թայվանի Wistron գործարանում։
Սյաոմիի խորհրդանիշը գլխարկով նապաստակն է՝ կարմիր աստղով և կարմիր փողկապը վզին[6]։
2014 թվականի նոյեմբերին Սյոմիի տնօրենը հայտարարեց սմարթֆոնների շուկայում առաջինը դառնալու ծրագրի մասին։
2016 թվականից գործում է Սյաոմիի օնլայն խանութը։
Սյաոմի ընկերության գործունեությունը սկսվում է Android սմարթֆոնի արտադրությամբ[7]։
2012 թվականին թողարկվել է երկրորդ սմարթֆոնը[8] և առաջինի ուժեղացված տարբերակը[9]։
2013 թվականին ներկայացվել է Xiaomi Mi 3 սմարթֆոնը ինչպես նաև առաջին հեռուստացույցը։
2014 թվականի արդյունքների համաձայն սմարթֆոնների վաճառքի ծավալով ընկերությունը զբաղեցրել է երրորդ տեղը՝ առաջ անցնելով Apple-ից։
2015 թվականին ընկերությունը թողարկեց իր առաջին սեփական սպորտային տեսախցիկը՝ Yi որը մրցակցություն հայտարարեց GoPro-ին[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.