Windows 10 Mobile
շարժական օպերացիոն համակարգ մշակված Microsoft-ի կողմից / From Wikipedia, the free encyclopedia
Windows 10 Mobile, շարժական օպերացիոն համակարգ` մշակված Microsoft-ի կողմից, թողարկվել է 2015 թվականին։ Չնայած նրան, որ սա Windows Phone 8.1-ի հաջորդողն է[3], սա Windows 10-ի հրատարակություն է աշխտող 9 դույմից պակաս էկրան ունեցող սարքավորումների համար, որպես Microsoft-ի Windows ընտանիքի տարբեր սարքավորումների դասի միացման նախագիծ[4]։
Տեսակ | բջջային օպերացիոն համակարգ և ՕՀ |
---|---|
Ստեղծող | Microsoft |
Ընտանիք | Windows Phone |
Առաջին թողարկում | նոյեմբերի 20, 2015 թ. |
Վերջին տարբերակ | 10.0.15254.603 (KB4535289)[1] / հունվարի 14, 2020 թ. |
Միջուկի տեսակ | Հիբրիդային (Windows NT) |
Զարգացման կարգավիճակ | Աջակցությունն ավարտվել է 2020 թվականի հունվարի 14-ին[2]։ |
Նախորդ | Windows Phone 8.1 (2014) |
Հաջորդ | Microsoft Launcher? և Վինդոուզ 11 |
Կայք | microsoft.com/mobile/windows10 |
Windows 10 Mobile Վիքիպահեստում |
Windows 10 Mobile-ը մտադրվել է տրամադրելու առավել մեծ համատեղելիություն իր անձնական համարգիչներում կրկնորդի հետ, ներառյալ ավելի ընդարձակ բովանդակության համաժամեցում, նոր համընդհանուր հավելումների հարթակ, որը թույլ է տալիս մեկ հավելումն աշխատացնել տարբեր Windows 10 սարքերում, ինչպիսին են PC-ները, շարժական սաքավորումները և Xbox-ը, ինչպես նաև ապահոված սարքերում` սարքավորմանը արտաքին էկրանին միացնելու և «PC-նման» միջերեսը մկնիկով և ստեղնաշարով մուտքագրման աջակցության հնարավորություն։ Microsoft-ը ստեղծել է մշաղների համար գործիք, որոշ iOS հավելումներ նվազագույն փոփոխություններով հեշտորեն տեղափոխելու համար։ Windows Phone 8.1 սմարթֆոնները իրավասու են Windows 10 Mobile թարմացվելու՝ կախված արտադրողի և բեռնակրի աջակցությունից[5]։ Որոշ հնարավորություններ տարբերվում են կախված սարքի համատեղելիությունից[6]։
Windows 10 Mobile-ը նախատեսված է 32-բիթանոց ARM պրոցեսորների ճարտարապետությամբ աշխատող սմարթֆոններում և ֆաբլեթներում[7] Windows 10 Mobile-ը մտել է հանրային բետա ընտրված Lumia բրենդավորված սմարթֆոնների համար 2015 թվականի փետրվարի 12-ին[8]։ Առաջին Windows 10 Mobile-ով աշխատող Lumia սմարթֆոնները թողարկվել են 2015 թվականի նոյեմբերի 20-ին իսկ իրավասու Windows Phone սարքավորումները սկսել են ստանալ Windows 10 Mobile-ի թարմացումներ 2016 թվականի մարտի 17, կախված արտադրողի և բեռնակրի աջակցությունից։
Հարթակը երբեք չի ստացել էական աստիճան ժողովրդականության աստիճան կամ շուկայի մասնաբաժին Android-ի կամ iOS-ի համեմատությամբ։ 2017 թվականին, Microsoft-ն արդեն սկսել էր թերագնահատել Windows 10 Mobile-ը, ընդհատելով ակտիվ բարելավումը (սպասարկման թողարկումներից դուրս) օգտագործողների և մշակողների հետաքրքրության պակասի պատճառով, ավելի կենտրոնանալով ներկայումս ծառայող շարժական օպերացիոն համակարգերի վրա, որպես ծրագրային ապահովումների և ծառայությունների ռազմավարության մաս։ Windows 10 Mobile-ը համարվել է աջակցությունը ավարտված 2020 թվականի հունվարի 14-ին։