WebM
From Wikipedia, the free encyclopedia
WebM, 2010 թվականի մայիսի 19-ին Google I/O կոնֆերանսում[2] Գուգլ ընկերության ներկայացրած բաց մուլտիմեդիա ֆորմատ է։ Ֆորմատը չի պահանջում արտոնագրային հատկացում, հիմնված է VP8 և VP9 բաց տեսակոդեկների, Vorbis ձայնային կոդեկի և Matroska[3] մեդիակոնտեյների ենթաբազմության վրա։
Արագ փաստեր Ընդլայնում, MIME ...
WebM | |
---|---|
Ընդլայնում | .webm |
MIME | video/webm[1] և audio/webm[1] |
Մշակող | Գուգլ |
Հրատարակված է | մայիս 2010 |
Ֆորմատի տեսակ | մեդիայի պարունակիչ |
Հիմք | Matroska |
Կայք | webmproject.org(անգլ.) |
WebM videos Վիքիպահեստում |
Փակել
Ֆորմատի ընդունումն արդեն իրագործված է բոլոր հիմնական բրաուզերներում։ Adobe Systems ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ WebM-ը կներդրվի Adobe Flash-ի[4] տեխնոլոգիայում։
Կոդեկի ընդունման մասին արդեն հայտարարել են Microsoft[5], Skype[6], AMD, ARM, Broadcom, Digital Rapids, Freescale, Imagination, Logitech, Marvell, MIPS, Qualcomm, Texas Instruments, Veri Silicon, ViewCast ընկերությունները։ YouTube.com կայքն արդեն ընդունել է տվյալ տեսաձևաչափը։