![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1f/Brennus_mg_9724.jpg/640px-Brennus_mg_9724.jpg&w=640&q=50)
Vae victis
Հաղթվածներին՝ վիշտ / From Wikipedia, the free encyclopedia
Vae victis (հայերեն՝ Վայ պարտվածներին կամ վայ հաղթվածներին[1]) - լատինական հայտնի արտահայտություն։ Այն նշանակում է, որ պայմանները միշտ թելադրում է հաղթողը և պարտվողը պետք է սպասի ամենավատին։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1f/Brennus_mg_9724.jpg/640px-Brennus_mg_9724.jpg)
Այն ծագել է մ.թ.ա. 390 թ., երբ հռոմեացիները ջախջախիչ պարտություն կրեցին գալլական (ֆրանսիացիների նախնիները) ցեղերից, որոնց առաջնորդն էր Բրենոսը։ Նրանք (Գալերը) Ալպերով ներթափանցել էին Ապենինյան թերակղզի։ Այնուհետև նրանք մտան Հռոմ և տակնուվրա արեցին այնտեղ՝ թալանելով և այրելով քաղաքի մեծ մասը։ Ապա նրանք պաշարեցին Կապիտոլիումը (Հռոմին շրջապատող 7 բլուրներից մեկը), որտեղի ամրոցում դիմադրում էին հռոմեական ընտիր բանակը և մագիստրոսները (լատ.՝ magistratus - մեծատոհմիկ, ազնվական)։ Եվ այս պաշարումը ձգձգվեց։ Սա հանգեցրեց ամրոցում պաշարվածների սովին։ Եվ այս իրավիճակից դուրս գալու համար կոնսուլները որոշեցին կաշառել Բրենոսին՝ նրան տալով 327 կգ ոսկի։
Ինչպես վկայում է Տիտոս Լիվիոսը (հռոմեացի ամենահայտնի պատմիչներից մեկը, գրել է Հռոմի պատմությունը՝ քաղաքի ստեղծմանից), ոսկին կշռում էին հակառակորդի կեղծ կշռաքարերով։ Երբ կոնսուլները փորձեցին առարկել՝ Բրենոսն ի պատասխան նրանց ասաց. «Վայ պարտվածներին» և ծանր սուրը դրեց կշեռքի վրա։
Այդ պահին քաղաքի դարպասների մոտ է հայտնվում հռոմեացի զորավար Կամիլլոսի բանակը։ Կամիլլոսը, որպես իսկական բռնապետ, չեղյալ հայտարարեց կոնսուլների որոշումը։ Նա իր սուրը հանեց և դրեց կշեռքի մյուս նժարին և պատասխանելով Բրենոսին՝ ասաց. «Ոչ թե ոսկով, այլ երկաթով, հայրենիքը կազատագրվի՛»
Հռոմեացիները նետվեցին պայքարի, բարբարոսների բանակը ջախջախվեց։ Ազատագրվեց Հռոմը։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/04/Trait%C3%A9_de_Tolentino_%281797%29.jpg/220px-Trait%C3%A9_de_Tolentino_%281797%29.jpg)
«Vae victis» արտահայտությունը հնչեցրել է նաև Նապոլեոն Բոնապարտը՝ Տոլենտինյան պայմանագրի ժամանակ։ Նա այն ասել է ի պատասխան աբբահայր Լորենցո Կալեպպիի մեղադրանքին, որը անարդարացի էր համարում այդ պայմանագիրը[2]։