VLC մեդիա նվագարկիչ (նախկինում VideoLAN Client և սովորաբար հայտնի է որպես պարզապես VLC), դյուրատար, բազմապլատֆորմային նվագարկող և մեդիայի հաղորդման սպասարկիչ ազատ և բաց ելակետային կոդով ծրագրային ապահովում, պատրաստաված VideoLan նախագծի կողմից։ VideoLAN Client նշանակում է Տեսացանց հաճախորդ կրճատ ՏՑՀ։
Արագ փաստեր Տեսակ, Նախագծումը՝ ...
VLC մեդիա նվագարկիչ |
---|
|
Տեսակ | ազատ և բաց ծրագրային ապահովում, video player?, audio player software?, մեդիափլեյեր, բջջային հավելված, ծրագիր և transcoder? |
---|
Նախագծումը՝ | VideoLAN, Jean-Baptiste Kempf?[1], Rafaël Carré? և Felix Paul Kühne? |
---|
Գրված է՝ | C[2], C++[3] և Objective-C[4] |
---|
Ինտեսֆեյս | Qt[5][6], ncurses?[6] և Cocoa[6] |
---|
ՕՀ | GNU/Linux[7][8], Windows[9][8], մաքՕՍ[10][8], ԲիԷսԴի[11][8], BeOS[8], Անդրոիդ[12][8], iOS[8][13], Chrome OS[8][13], Սոլարիս[14][8], Syllable Desktop[15], FreeBSD[16], NetBSD[14], OpenBSD[14], QNX[14] և OS/2[14][8] |
---|
Առկա է | 48 լեզուներով[17] |
---|
Լույս տեսավ՝ | 1996[18] |
---|
Պլատֆորմ | IA-32, x64, ARM, MIPS, PowerPC |
---|
Կարդագող ֆայլերի ֆորմատ | MPEG-TS[19], MP3[19], Audio Video Interleave[19], Advanced Systems Format[19], Windows Media Video[19], Windows Media Audio[19], Նիշքի QuickTime ֆորմատ[19], ֆայլի 3GPP ֆորմատ[19], Ogg[19], Annodex?[19], Matroska[19], RealMedia[19], WAV[19], ADTS[19], Free Lossless Audio Codec[19], FLV[19], MXF[19], Standard MIDI File?[19], Creative Voice File?[19], XML Shareable Playlist Format?[20], True Audio, version 1?[21], VOB[21], DVD data file and backup data file?[21], Adaptive Multi-Rate audio codec?[22] և Audio Interchange File Format[22] |
---|
Զարգացման կարգավիճակ | արդի |
---|
Արտոնագիր | LGPLv2.1+?[23] |
---|
Սխալնելի հայտման էջ | code.videolan.org/videolan/vlc/-/issues/ |
---|
Կայք | videolan.org/vlc/(անգլ.) |
---|
Ելակոդ | code.videolan.org/videolan/vlc |
---|
VLC media player Վիքիպահեստում |
Փակել
VLC մեդիա նվագարկիչն աջակցում է բազմաթիվ ձայնա և տեսասեխմումների մեթոդներ և նիշքի ձևաչափեր, ներառյալ DVD-Video֊ներ, video CD֊ներ և հոսարկման հաղորդակարգեր։ Այն նույնպես ունակ է համակարգչային ցանցով հաղորդելու և տրանսկոդավորելու մուլտիմեդիա ֆայլեր[24]։
VLC֊ի բաշխումը լռելյայն պարունակում է բազմաթիվ ազատ ապակոդավորման և կոդավորման գրադարաններ, ազատելով սեփականատիրական հավելումների գտնելու և կարգավորելու անհրաժեշտությունից։ VLC֊ի կոդեկների մեծամասնությունը FFmpeg նախագծի «libavcodec» գրադարանի կողմից են տրամադրվում, բայց հիմանականում օգտագործվում են իր իսկ muxer֊ները և demuxer֊ները, ինչպես նաև իր իսկ պրատակոլի իրականացումները։ Այն նաև իր ճանաչումն է գտել որպես Linux֊ի և OS X֊ի վրա կոդավորված DVD֊ները բացելու հնարավորությամբ առաջին նվագարկիչ, օգտագործելով «libdvdcss» DVD֊ի ապակոդավորման գրադարանը։