![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d6/Unua_libro_per_russi_-_1887_-_1a_edizione_-_copertina_fronte.jpg/640px-Unua_libro_per_russi_-_1887_-_1a_edizione_-_copertina_fronte.jpg&w=640&q=50)
Unua Libro
From Wikipedia, the free encyclopedia
Unua Libro (Առաջին Գիրք)՝ էսպերանտո միջազգային լեզուն մեկնաբանող առաջին տպագրությունն էր (որն այն ժամանակ կոչվում էր Lingvo Internacia, «միջազգային լեզու»)։ Գիրքը առաջին անգամ տպագրվել է ռուսերեն 1887 թ. հուլիս 26-ին Վարշավայում՝ Բժիշկ Լ. Լ. Զամենհոֆի՝ էսպերանտոյի ստեղծողի, կողմից։ Հաջորդող մի քանի տարիների ընթացքում դուրս եկան նոր հրատարակություններ ռուսերեն, եբրայերեն, լեհերեն, ֆրանսերեն, գերմաներեն և անգլերեն լեզուներով։ Այս բուկլետում ընդգրկված էին Հայր Մերը, մեջբերումներ աստվածաշնչից, մի նամակ, բանաստեղծություններ, քերականության տասնվեց կանոնները և 900 արմատից բաղկացած բառային կազմ։ Զամենհոֆը հայտարարել էր որ «միջազգային լեզուն, ազգային լեզուների նման, հանրային սեփականություն է»։ Այս աշխատությունը Զամենհոֆը ստորագրել էր «Doktoro Esperanto» («Բժիշկ Էսպերանտո») կեղծանունով, և էսպերանտո անվանումը կապվեց լեզվին, որը էսպերանտո լեզվով նշանակում է՝ «հույս ունեցող»։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d6/Unua_libro_per_russi_-_1887_-_1a_edizione_-_copertina_fronte.jpg/320px-Unua_libro_per_russi_-_1887_-_1a_edizione_-_copertina_fronte.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/18/Unua_libro_per_russi_-_1887_-_1a_edizione_-_frontespizio.jpg/320px-Unua_libro_per_russi_-_1887_-_1a_edizione_-_frontespizio.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/01/Unua_libro_per_russi_-_1887_-_1a_edizione_-_introduzione.jpg/320px-Unua_libro_per_russi_-_1887_-_1a_edizione_-_introduzione.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/60/Unua_libro_per_russi_-_1887_-_1a_edizione_-_pagina_23.jpg/320px-Unua_libro_per_russi_-_1887_-_1a_edizione_-_pagina_23.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fe/Unua_libro_per_russi_-_1887_-_1a_edizione_-_dizionario.jpg/640px-Unua_libro_per_russi_-_1887_-_1a_edizione_-_dizionario.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ed/Unua_libro_per_russi_-_1887_-_1a_edizione_-_copertina_retro.jpg/320px-Unua_libro_per_russi_-_1887_-_1a_edizione_-_copertina_retro.jpg)