Կորեայի կանանց երաժշտական խումբ From Wikipedia, the free encyclopedia
Twice (հանգըլ: 트와이스), քեյ փոփ գըրլբենդ, որը ձևավորվել է JYP Entertainment լեյբլի հովանավորությումբ՝ 2015 թվականին «16» ռեալիթի շոուին մասնակցելու ժամանակ։ Խումբը բաղկացած է ինն անդամից՝ Նայոն, Չոնյոն, Մոմո, Սանա, Ջիհյո, Մինա, Դահյոն, Չեյոն, Ցզըյու։ Խումբը առաջնաելույթ է ունեցել 2015 թվականի հոկտեմբերի 20 ին «The Story Begins» մինի ալբոմով։
Twice | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | 트와이스 |
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | քեյ փոփ |
Մասնագիտություն | Korean idol |
Գործունեություն | 2015-ներկա |
Լեյբլ | JYP Entertainment |
Կապված | JYP Nation |
Պարգևներ | |
Կայք | twice.jype.com |
Անդամներ | |
Նայոն Չոնյոն Մոմո Սանա Ջիհյո Մինա Դահյոն Չեյոն Ցզըյու | |
Twice (musical group) Վիքիպահեստում |
2012 թվականին, Դահյոնի պարային ելույթի հոլովակը արագորեն տարածվեց համացանցում, ինչից հետո էլ դարձավ հայտնի։ Նա նաև հայտնվել է Got 7 խմբի «Stop Stop It» երգի թիզերային տեսահոլովակում։
2013 թվականի դեկտեմբերի 19 ին, JYP Entertainment լեյբլը ակնարկեց, որ նոր գըրլ-բենդ դեբյուտ է անելու 2014 թվականի սկզբին, այդ լեյբլի առաջին գըրլ-բենդը Miss A խումբն էր, որը առաջնաելույթ է ունեցել 2010 թվականին[1]։ 2014 թվականի փետրվարի 27 ին լեյբլի թրեյնիներ Լենան և Սեսիլան հաստատվեցին, որպես խմբի անդամները, հետո միացան Նայոնը, Չոնյոնը, Ջիսուն (հետագայում Ջիհյո) և Մինյոնգը։ Սեսիլիայի գնալուց հետո, նրան փոխարինեց Սանան և 6mix խումբը պետք է առաջնաելույթ ունենար, բայց Լենան գնաց և դա չեղյալ համարվեց։
2015 թվականի փետրվարի 11 ին, Պակ Ջին Յոնգը հայտարարեց, որ «16» շոուի ժամանակ, կներկայանան խմբի 7 ադնամները, հաղորդումը հեռարձակվելու էր Mnet հեռուստաալիքով։ Պակը հետո հայտարարեց, որ խմբում լինելու են ոչ թե 7 անդամ, այլ 9՝ ներառելով Ցզըյուին և Մոմոյին։ Ցզըյուն ներառվել է լսումները անցնելու շնորհիվ, իսկ Մոմոն՝ առանց լսումների, քանի որ պետք էր շտապ անդամ ներառել խմբի մեջ, լեյբլը գնահատեց նրա ելույթային ընդունակությունները։
Twice խումբը առաջնաելույթ ունեցավ 2015 թվականին։
2015 թվականի հուլիսի 10 ին, խումբը ստեղծեց պաշտոնական Ինստագրամի հաշիվը։ JYP Entertainment ըթողարկեց Twice TV շոուն, որի ժամանակ ներկայացվում էր անդամների պատմությունները հարցազրույցների միջոցով և ինչպես էին պատրաստվում առաջնաելույթին։
2015 թվականի հոկտեմբերի 7-ին, լեյբլը ստեղծեց խմբի կայքը և ակնարկեց խմբի առաջին մինի ալբոմի թողարկման մասին, որը կոչվում է «The Story Begins», իսկ առաջին սինգլը՝ «Like OOH-AHH»: Տեսահոլովակի մեջ կային հիփ հոփի, ռոքի և R&B-ի էլեմենտներ[2][3][4]։ Հոկտեմբերի 20-ին տեսահոլովակը թողարկվեց «V App» հավելվածով[5]։ Խումբը կենդանի ելույթ ունեցավ, հենց նույն օրը, որտեղ նրանք կատարեցին «Like OOH-AHH» երգը, «Must Be Crazy» և «Do It Again» երգերի հետ միասին[6][7]։ Տեսահոլովակը հավաքեց 50 մլն դիտում թողարկումից 5 ամիս անց և դարձավ ամենաշատ դիտված քեյ փոփ տեսահոլովակը[8][9][10]։
Դեկտեմբերին խումբը կնքեց տաս CF պայմանագրեր, որոնց եկամուտը կազմեց 1.8 մլրդ վոն։ Դա մեծ հաջողություն էր այն խմբի համար, ում առաջնաելույթից մեկ ամիս էր անցել[11]։ Դեկտեմբերի 27-ին խումբը ներկայացրեց «Like OOH-AHH» երգի ռեմիքս տարբերակը, «SBS Gayo Daejeon»-ում, դա խմբի տարվա վերջին ելույթն էր երաժշտական նախագծում[12][13]։
Twice-ի երկրորդ մինի ալբոմը՝ «Page Two», թողարկվել է 2016 թվականի ապրիլի 26-ին։ Ալբոմի գլխավոր սինգլը կոչվում է «Cheer Up», խմբի «Precious Love» և «I'm Gonna Be A Star» երգերը Պակ Ջի Յունի ռեմեյքով, դարձել են «Sixteen» շոուի թեմատիկ երգերը։ Խումբը կենդանի ելույթ ունեցավ հենց նույն օրը «Yes24» դահլիճում, որը գտնվում է Սեուլում[14][15]։ Տեսահոլովակը ունեցավ 10 մլն դիտում հինգ օրվա ընթացքում[16]։ Խումբւ շահեց իր առաջին մրցանակը 2016 թվականի մայիսի 5-ին, «M! Countdown» նախագծի ժամանակ[17]։ Դրան հետևեցին հաղթանակները «Music Bank» և «Inkigayo» նախագծերում[18]։
Իմ Նա Յոն (հանգուլ՝ 임나연) ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 22 ին, Սեուլում։
2010 թվականի սեպտեմբերի 15 ին Նայոնը գաղտնի ներկա է եղել JYP Entertainment ի 7 րդ բաց լսումներին և անցել է դառնալով թրեյնի։ 2013 թվականին մասնակցել է 6mix խմբի փորձերին, որը այդպես էլ առաջնաելույթ չունեցավ։ Նա նկարահանվել է Ջուն Քի «No Love», Got7 խմբի «Girls Girls Girls» ու «Stop Stop It» և Miss A խմբի «Only You» տեսահոլովակներում։ Նա նաև, որպես կամեո նկարահանվել է կորեական «Նպատակասլացները 2» դրամայում։
Յու Չոն Յոն (հանգուլ՝ 유정연) ծնվել է 1996 թվականի նոյեմբերի 1 ին, Սուվոնում։ Նա դերասան Գոնգ Սընգ Յոնի կրտսեր քույրն է։
Նա միացել է լեյբլին, մասնկացելով 6-րդ բաց լսումներին, 2010 թվականի մարտի 1 ին։ Ինչպես Ջիհյոն և Նայոնը, նա նույնպես պետք է առաջնաելույթ ունենար 6mix խմբում։ 2014 թվականին նա Նայոնի հետ նկարահանվել է Got7 խմբի «Girls Girls Girls» և 2015 թվականին Miss A խմբի «Only You» տեսահոլովակներում։
Մոմո (հանգուլ։ 모모) կամ Հիրաի Մոմո (ճապոներեն՝ 平井 もも), ծնվել է 1996 թվականի նոյեմբերի 9 ին, Կիոտոյում։ Նա խմբի գլխավոր պարուհին է։
Մոմոն սկսել է պարել, դեռ վաղ հասակից և որոշեց դառնալ երգչուհի Ամուրո Նամիեի պատճառով և սկսեց հետաքրքրվել քեյ փոփով, Rain և Լի Հյորի արտիստներին լսելուց հետո։ Նա ընտրվեց լեյբլի կողմից, երբ նրանք տեսան նրա և նրա ավագ քրոջ պարային հոլովակը։ Նա գնաց լսումների քրոջ հետ 2012 թվականի ապրիլի 13 ին, բայց միայն Մոմոն անցավ։
2014 թվականին նա նկարահանվել է Got7 խմբի «Stop Stop It» և Ջունհոյի «Feel» երգի ճապոնական տարբերակի տեսահոլովակներում։ Հաջորդ տարի նկարահանվել է Վույոնգի «R.O.S.E» և Miss A խմբի «Only You» տեսահոլովակում։ Նա «Sixteen» շոուի միակ դուրս եկած մասնակիցն է, ով հետո կրկին հետ վերադարձավ խումբ և առաջնաելույթ ունեցավ։
Սանա (հանգուլ՝ 사나) կամ Մինատոզակի Սանա (ճապոներեն՝ 湊崎 紗夏) ծնվել է 1996 թվականի դեկտեմբերի 29 ին, Օսակայում
Սանան առաջին անգամ հետաքրքրվել է քեյ փոփով Girls Generation և & Kara խմբերի Ճապոնիայում մեծ հայտնիություն ձեռք բերելուց հետո։ Միջնակարգ դպրոցի վերջին տարում՝ 2012 թվականին ընտրվել է լեյբլի կողմից Նա նկարահանվել է Got 7 խմբի «A» և Ջունհոյի «Feel» տեսահոլովակներում։
Պակ Ջի Հյո (հանգուլ՝ 박지효), ծնվել է 1997 թվականի փետրվարի 1 ին, Գուրիում։ Նա խմբի գլխավոր վոկալիստն է։
Երբ Ջիհոյն մասնկացեց «Junior Naver» մրցույթին, մանկական դերի համար, նա ընտրվեց լեյբլի կողմից։ Նա պաշտոնապես միացել է լեյբլին 2005 թվականի հուլիսի 15 ին և եղել է թրեյնիների խմբում, ավելի քան 10 տարի և նա նույնպես պետք է առաջնաելույթ ունենար 6mix խմբում։ Նա նկարահավել է miss A խմբի «Only You» տեսահոլովակում։
Մինա (հանգուլ՝ 미나) կամ Մյոի Մինա (ճապոներեն՝ 名井 南), ծնվել է 1997 թվականի մարտի 24 ին, Սան Անտոնիոյում, հետո տեղափոխվել է Կոբե, Ճապոնիա, երբ փոքր երեխա էր։
Նա սովորել է բալետ պարել ավելի քան 11 տարի, «Urizip» ժամանակակից պարային ակումբին միանալուց առաջ։ 2013 թվականին ընտրվել է լեյբլի կողմից։ Մինչ առաջնաելույթը, նկարահանվել է այլ արտիստների տեսահոլովակներում։
Կիմ Դա Հյոն (հանգուլ՝ 김다현) ծնվել է ծնվել է 1998 թվականի մայիսի 28 ին, Սոննամում։
Նա հայտնի է դարձել իր պարային հոլովակը 2011 թվականին համացանց ՅուԹյուբ ներբեռնելուց հետո։ Միջնակարգ դպրոցում կատարել է սոլո երլույթ երաժշտական փառատոնի համար և ընտրվել է լեյբլի կողմից։ Նա պաշտոնապես լեյբլին միացել է 2012 թվականի հուլիսի 7 ին։ Նա հետագայում նկարահանվել է Got 7 ի «Stop Stop It» և Վույոնգի «R.O.S.E» տեսահոլովակներում։
Սոն Չե Յոնգ (հանգուլ՝ 손채영), ծնվել է 1999 թվականի ապրիլի 23 ին, Սեուլում։
Չե Յոնգը վեցերորդ դասարանում մեկ տարի հաճախել է պարային ակադեմիա։ Նա լեյբլին միացել է 2012 թվականի հունիսի 6 ին։ Նա նույնպես հայտնվել է Got 7 ի «Stop Stop It» և miss A ի «Only You» տեսահոլովակներում։
Ցզըյու (հանգուլ՝ 쯔위) կամ Չո Ցզը Յու, ծնվել է 1999 թվականի հունիսի 14 ին, Թայվանում։
Նա նկատվել է լեյբլի կողմից 2012 թվականին «Muse» թատերական փառատոնի ժամանակ և նոյեմբերի 15 ին ուղևորվել է Հարավային Կորեա՝ նախապատրաստվելու համար։ Նա նույնպես հայտնվել է Got 7 ի «Stop Stop It» և miss A ի «Only You» տեսահոլովակներում։
Անվանում | Ալբոմի մանրամասներ | Կարգավիճակը չարտերում | Վաճառք | |||
---|---|---|---|---|---|---|
KOR |
JPN |
TW J-Pop |
US World | |||
The Story Begins |
|
3 | 46 | 1 | 15 |
|
Page 2 |
|
2 | 16 | 4 | 6 |
|
"—" Ռելիզը չի հայտնվել հիթ-շքերթներում կամ չի թողարկվել |
Անվանում | Թվական | Կարգավիճակը չարտերում | Վաճառք | Ալբոմ |
---|---|---|---|---|
KOR | ||||
"Precious Love" (소중한 사랑) | 2016 | 73 |
|
Page 2 |
"Touch Down" | 86 |
|
Թվական | Անվանում | Հեռուստաալիք | Անդամ | Ծնթ. |
---|---|---|---|---|
2012 | Նպատակասլացները 2 | KBS2 | Նայոն | Կամեո 2 րդ էպիզոդում |
2016 | Oh My God ! Tip | MBC M Big TV | Նայոն | Վեբ դրամա |
Թվական | Անվանում | Հեռուստաալիք | Անդամ(ներ) | Ծնթ. |
---|---|---|---|---|
2015 | 16 | Mnet | Բոլորը | Ներկայացվել են անդամները |
Twice TV | Naver TV Cast | Բոլորը | ||
Section TV | MBC | Բոլորը | Պակ Ջին Յոնգի հետ | |
Twice TV2 | Naver TV Cast | Բոլորը | [21] | |
After School Club | Arirang TV | Բոլորը | 184-րդ դրվագ[22] | |
Today's Room | Mnet | Բոլորը | [23] | |
Entertainment Weekly | KBS | Բոլորը | ||
Pops In Seoul | Arirang TV | Բոլորը | «Pick & Talk» (3033-րդ դրվագ) | |
My Little Television | MBC | Մոմո, Սանա, Մինա, Ցզըյու | 31-րդ և 32-րդ դրվագներ | |
People Of Full Capacity | MBC | Դահյոն | 3-րդ դրվագև 7-րդ դրվագ | |
Baek Jong-won's Top 3 Chef Kings | SBS | Բոլորը | ||
Weekly Idol | MBC Every 1 | Բոլորը | 228-րդ դրվագ | |
MBC Every 1 | Նայոն, Դահյոն, Ցզըյու | GFriend և Lovelyz խմբերի հետ | ||
Two Yoo Project - Sugar Man | JTBC | Նայոն, Ջիհյո, Չեյոն, Ցզըյու | Lovelyz խմբի հետ (11-րդ դրվագ) | |
The Body Show 2 | OnStyle | Բոլորը | ||
2016 | Golden Bell ChԲոլորըenge | KBS | Բոլորը | |
Gag Concert | KBS | Ցզըյու, Նայոն, Չոնյոն | «Comedy Idols» | |
M! Countdown | Mnet | Նայոն, Ջիհյո | Got7 խմբի ՋեյԲիի հետ (455-րդ դրվագ) | |
A Look at Myself | KBS | Նայոն | Got7 խմբի Ջեքսոնի հետ (26-րդ և 27-րդ դրվագներ) | |
Baek Jong-won's Top 3 Chef Kings | SBS | Բոլորը | ||
You Hee-yeol's Sketchbook | KBS | Բոլորը | [24] | |
Same Bed, Different Dreams | SBS | Նայոն, Դահյոն | 38-րդ դրվագ[25] | |
SBS | Ջիհյո, Ցզըյու | 43-րդ դրվագ[26] | ||
M! Countdown | Mnet | Նայոն, Ջիհյո | ||
The Boss is Watching | SBS | Բոլորը | [27] | |
King of Mask Singer | MBC | Նայոն | 45-րդ, 46-րդ, 49-րդ, 50-րդ դրվագներ | |
MBC | Չեյոն, Ցզըյու | [28] | ||
We Are Brothers | KBS | Չոնյոն | Գոնգ Սընգ Յոնի հետ[29] | |
Muscle Queen Project | KBS | Չոնյոն | Lunar New Year Special[30] | |
Idol Star Athletics Championships | MBC | Բոլորը | [31] | |
God's Voice | SBS | Նայոն, Մինա, Չեյոն | [32] | |
Gold Medal Duty | KBS | Նայոն, Չոնյոն, Դահյոն | Lunar New Year Special[33] | |
We Kid | Mnet | Ջիհյո, Մինա | ||
Real Men: Female Special | MBC | Դահյոն | 4-րդ եթերաշրջան[34] | |
Twice's Private Life | Mnet | Բոլորը | [35] | |
Radio Star | MBC | Նայոն | [36] | |
People Of Full Capacity | MBC | Մոմո | Lovelyz խմբի Քեյիի հետ (1-րդ դրվագ)[37] | |
Star King | SBS | Բոլորը | ||
Weekly Idol | MBC Every 1 | Դահյոն | Կանոնավոր հաղորդավար, «Idol is the Best» հատվածում[38] | |
MBC Every 1 | Բոլորը | [39] | ||
The Ultimate Voice | SBS | Ջիհյո, Ցզըյու | [40] | |
Twice TV3 | Naver TV Cast | Բոլորը | ||
Cool Kiz On The Block | KBS2 | Բոլորը | [41] | |
Comedy Big League | TvN | Դահյոն, Ցզըյու | [42] | |
Sister's Slam Dunk | KBS2 | Բոլորը | 6-րդ դրվագ | |
Knowing Brother | JTBC | Բոլորը | [43] | |
Law Of The Jungle | SBS | Չոնյոն | Գլխավոր կազմ[44] | |
Թվական | Անվանում | Արտիստ | Անդամ(ներ) |
---|---|---|---|
2011 | "Please Don't Go" | Սան Է | Նայոն |
2014 | "No Love" (Կորեերեն) | Ջուն Քի (2PM) | |
"No Love" (Ճապոներեն) | |||
"Girls Girls Girls" | Got7 | Նայոն, Չոնյոն | |
"A" | Սանա | ||
"Stop Stop It" | Դահյոն, Չեյոն, Մինա, Մոմո, Ցզըյու | ||
"Feel" (Ճապոներեն) | Ջունհո (2PM) | Սանա, Մինա, Մոմո | |
2015 | "R.O.S.E." (Ճապոներեն) | Վույունգ (2PM) | Դահյոն, Մինա, Մոմո |
"Only You" | Miss A | Նայոն, Ցզըյու, Չեյոն, Մինա, Ջիհյո, Չոնյոն, Մոմո | |
2016 | "Fire" | J.Y. Park | Նայոն, Չոնյոն, Մոմո, Սանա, Ջիհյո, Մինա, Չեյոն, Ցզըյու |
Թվական | Անվանում | Արդյունք |
---|---|---|
2016 | Ամենալավ երգիչ, ընտրված Cable TV-ի երաժշտական պրոդյուսերների կողմից[49] | Հաղթանակ |
Թվական | Անվանում | Արդյունք |
---|---|---|
2015 | Լավագույն նորեկ կանացի արտիստ | Հաղթանակ |
Տարվա UnionPay արտիստ | Առաջադրված |
Թվական | Անվանում | Արդյունք |
---|---|---|
2016 | V Refreshing Youngster Award | Հաղթանակ |
Թվական | Անվանում | Երգ | Արդյունք |
---|---|---|---|
2015 | Բոնսանգ մրցանակ | "Like Ooh Ahh" | Առաջադրված |
Նոր արտիստի մրցանակ | Առաջադրված | ||
Հայտնիության մրցանակ | Առաջադրված | ||
Հալյու հատուկ մրցանակ | Առաջադրված |
Թվական | Անվանում | Արդյունք |
---|---|---|
2015 | Լավագույն աճող գյորլ բենդ | Հաղթանակ |
Թվական | Ամսաթիվ | Երգ |
---|---|---|
2016 | Մայիսի 5 | "Cheer Up" |
May 19 |
Թվական | Ամսաթիվ | Երգ |
---|---|---|
2016 | Մայիսի 6 | "Cheer Up" |
Թվական | Ամսաթիվ | Երգ |
---|---|---|
2016 | Մայիսի 8 | "Cheer Up" |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.